o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

25.04.2020 12:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Գավառ քաղաքներում և Շիրակի մարզում տեղում է ձյուն:

Կառավարությունը հաստատեց, թե որքան կենսաթոշակ կստանան բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА