o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժողովրդի ընտրյալը հրապարակում չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ. ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

25.04.2020 15:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Ժողովրդի ընտրյալը հրապարակում չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ. ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

 

Քաղաքական օրակարգում որևէ սահմանափակում այսօր չենք դնում ու չենք էլ դրել, և կարծում եմ, որ տրամաբանական լուծումն այն է, որ մեր կուսակցությունները ՀՀ Սահմանադրության և օրենքի սահմաններում նստեն ու քննարկեն: 

Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին։ Նա հանդուրժողականություն կոչ արեց և ասաց, որ քաղաքական ուժերի հանդիպումներ են հարկավոր, որոնք կորոշեն՝ կա՞ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն, թե ոչ, և ինչ ձևով պիտի արվի այն:

«Այսպես շարունակելով՝ մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջություnն ընկել է, մենք ունենք զորակոչ և այլ բազմաթիվ խնդիրներ: Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի տալու, այդ պատճառով խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ տատիկներին, պապիկներին, ծնողներին, ուսանողներին՝ մաքսիմալ սթափ մտածել՝ ի՞նչ ենք մենք ցանկանում:

Քաջ Նազարն արդեն սպեցնազ ա բաց թողնում ժողովրդի վրա. Գուրգեն Եղիազարյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Մենք հարգում են մեր քաղաքացիներին, և ըստ դրան արձագանք եղել է, նաև պահանջի կետեր են բավարարվել: 

Ձեռքս պուլսի վրա եմ պահում, տեսնում եմ, թե որքանով է ընկել զբոսաշրջությունը, որքանով է ընկնում բիզնեսների հետաքրքրությունը: Մենք գալու են մի վիճակի, որ այս տնտեսական վիճակը բարձրացնելը դժվար է լինելու: Գիտեք, որ առաջիկա 3 ամիսներին մենք 6.6 տոկոս աճ ենք ունեցել: Այո, մեր քաղաքացիները տնտեսական աճը դեռևս չեն զգում, բայց այլ տարբերակ չկա պիտի գա մի կետի և ազդի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ի վերջո հրապարակը կընտրի վարչապետին, Կարեն Կարապետյան ասաց, թե ինքը որևէ երկիր չգիտի, որ ժողովրդի ընտրած թեկնածուն նման կարգով է ընտրվում: Նա շեշտեց՝ ժողովրդի կամքի արտահայտման ձևն ընտրություններն են, և սա իր անձնական կարծիքը չէ, սա պահանջում է օրենքը:

«Այո, հրապարակում կան քաղաքացիներին, որոնք դժգոհ են, բայց ո՞նց չափենք՝ որն է հայտանիշը: Գիտեք մի երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Մենք ասում են՝ եկեք արտահերթ ընտրություն անենք. ես չեմ բացառում, որ ժողվորդի ընտյալը դառնա թեկնածու։ Այլ տարբերակ ասեմ՝ Սահմանադրությունը չի արգելում, որ ԱԺ-ում ուժը ներկայացնի իր թեկնածուին, եթե հաղթեն՝ ապա այո: Մենք չեն կարող սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով կարող ենք ասել, որ ես ժողովրդի ընտրյալն եմ, նա այս հատվածի ընտրյալն է, մյուս հատվածի ընտրյալն է: Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ»:

Եթե ՀՀԿ-ն փորձ անի վարչապետի թեկնածու առաջադրել՝ իր կողմնակիցները կշրջափակեն կառավարական շենքերը․ Փաշինյանը անցավ սպառնալիքների

Եթե ՀՀԿ-ն փորձ անի վարչապետի թեկնածու առաջադրել՝ իր կողմնակիցները կշրջափակեն կառավարական շենքերը․ Փաշինյանը անցավ սպառնալիքների

Ես ուզում եմ հստակ զգուշացնել, որ եթե հանկարծ փորձ արվի «Հանրապետական» կուսակցության որևէ թեկնածուի նույնիսկ առաջադրել որպես վարչապետի թեկնածու, ուրեմն ժողովուրդը կշրջափակի Ազգային ժողովի շենքը, կառավարության շենքը, բոլոր կառավարական շենքերը, Հանրապետության հրապարակից հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության համակարգող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Ես այս պահից Կարեն Կարապետյանին զգուշացնում եմ՝ այլևս ոտք չդնել կառավարական որևէ շենք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Սա հերթական իր հակասահմանադրական շանտաժն է:

Կքվեարկի՞ «Ծառուկյան» դաշինքը Փաշինյանի օգտին

Կքվեարկի՞ «Ծառուկյան» դաշինքը Փաշինյանի օգտին

Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր արժանահավատ աղբյուրի, «Ծառուկյան» խմբակցությունում բուռն քննարկումներ է առաջ բերել Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածուության եւ նրա օգտին քվեարկելու հարցը: Խմբակցության պատգամավորների մի մասը ժողովրդին միանալու մասին ԲՀԿ-ի հայտարարությունը, ըստ առբյուրի, ընկալել է, որպես Նիկոլին աջակցելու հրահանգ: Սակայն հենց այդ թյուրիմածությունից խուսափելու համար էր խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի միջոցով տարածված Ծառուկյանի հրանահգը, թե՝ իրենք իրենք միացել են ժողովրդին, ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանին: Իսկ Փաշինյանին միանալ-չմիանալու հարցով կոնկրետացում կմտցնեն, ըստ Էնֆիաջյանի. «Երբ թեկնածուներ առաջադրելու ժամանակը գա, ԲՀԿ-ը քաղաքական խորհրդի նիստ կհրավիրի և որոշում կայացնելուց հետո այն կհրապարակի»:

Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ այդ հարցում կան միանգամայն տարբեր մոտեցումներ: Սակայն գերիշխող է խանդը, թե իրենք լինելով խորհրդարանի երկրորդ ուժ, ինչո՞ւ պետք է վարչապետի պաշտոնը կամովի զիջեն ավելի քան երեք անգամ պակաս պատգամավոր ունեցող «Ելք»-ին, եթե անգամ իրենց մի շարք բարձր պաշտոններ խոստանան: Ի վերջո, իրենց վարչապետական թեկնածուն հենց Ծառուկյանն է, չունեն այլ կերպ քվեարկելու որեւէ պարտավորություն, իսկ հանրահավաքային ճնշումը իրենց չի վերաբերում, քանի որ՝ իրենք եւս այդ ճնշման մասն են: Իսկ եթե բանը, ի վերջո, հասնի արտահերթ ընտրությունների, ավելի լավ. հիմնական հակառակորդը՝ ՀՀԿ-ն թուլացել է, այսինքն՝ ԲՀԿ-ն կարող է ավելի մեծ թվով մանդատների հավակնել եւ էլ ավելի ամրապնդել դիրքերը խորհրդարանում: Աղբյուրը նաեւ նշում է, որ Փաշինյանի վարչապետության հեռանկարը մինչեւ իսկ հոգեբանորեն է Ծառուկյանի համար անընդունելի. Նիկոլին որպես «թագավոր ջան» ընդունելն արժանապատվությունից ցածր է համարում:

Որքանո՞վ էին արդյունավետ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումները. հարցում

Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ ·Ծառուկյան» դաշինքը, ըստ ամենայնի, միանգամից հակասության մեջ չի մտնի Նիկոլի հետ: Մինչեւ վերջին պահը կշարունակեն «բազարները», իսկ վերջում, ամենայն հավանականությամբ, ազատ քվեարկելու որոշում կկայացնեն, ինչպես Սերժ Սարգսյանի դեպքում էր:

«Ծառուկյան» դաշինքն ունի որոշում միանալ շարժմանը և շուտով դաշինքի պատգամավորները, համախոհները կլինեն Հանրապետության հրապարակում

Ժողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր

«Ծառուկյան» դաշինքն ունի որոշում միանալ շարժմանը և շուտով դաշինքի պատգամավորները, համախոհները կլինեն Հանրապետության հրապարակում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Նրանք, ովքեր չեն կարող գալ Հանրապետության հրապարակ, կլինեն մարզային համայնքներում, որտեղ ժողովուրդը հավաքված է։ Մենք մեր բոլոր ռեսուրսներով աջակցում ենք շարժումը», - ասաց Պետրոսյանը։

Պատգամավորը հաստատեց, որ ապրիլի 24-ի երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ և չկարողացավ ասել, թե հստակ ինչ է քննարկվել։

«Քննարկման մանրամասների մասին չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ այդ հանդիպումը եղել է և եղել է այնպիսի մթնոլորտում, որ մենք բոլորս միակարծիք ենք՝ ժողովրդի ձայնը պետք է հասնի տրամաբանական ավարտին», - հավելեց Պետրոսյանը։

Դիտարկանը, թե Նիկոլ Փաշինյանն առաջարկում է, որ ժողովուրդն ընտրի վարչապետ, ինչպե՞ս է պատկերացնում այդ գործընթացը, Գևորգ Պետրոսյանը, որը նաև իրավաբան է, արձագանքեց. «Ժողովուրդը չի կարող անձամբ ընտրել վարչապետ, դա Սահմանադրությանը հակասող պնդում է։ Այդպիսի իրավակարգավորում չկա մեր Հայաստանի օրեսնդրության մեջ։ Պարզապես ես կարող եմ կարծիք հայտնել, որ Փաշինյանը հավանաբար նկատի է ունեցել, որ ժողովուրդը պետք է ընտրի իր վարչապետին, որ վարչապետ ընտրվի այն մարդը, ով համապատասխանում է ներկայացված պահանջներին»։

Առաքել Մովսիսյանը (Շմայսը) լքե՞լ է երկիրը

Առաքել Մովսիսյանը (Շմայսը) լքե՞լ է երկիրը

Yelaket.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) թռավ Սոչիի չվերթով։

Որոշ ցուցարարներ տարակուսանք են հայտնում

25.04.2018 19:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Որոշ ցուցարարներ տարակուսանք են հայտնում

Չնայած ողջ օրվա խառնաշփոթին, ակտիվ ցուցարարներից մեկը, ում հետ զրուցելու առի ունեցանք, այնուամենայնիվ այս կարծիքը հայտնեց. «Այդպես էլ մինչեւ վերջ չհասկացանք, թե այսօր ինչ էինք պահանջում: Կարեն Կարապետյանի հրաժարակա՞նը: Բայց չէ· որ նա պաշտոնյա չէ, այլ ընդամենը՝ պաշտոնակատար, ժամանակավոր վարչապետ, մինչեւ նոր վարչապետ կընտրվի: Իսկ երբ ընտրվի, էլ ինչ նշանակություն կունենա պաշտոնակատարը: Վարչապետ ընտրողը ԱԺ-ն է, բայց չնայած խորհրդարանը թողած, ողջ օրը չգիտես ինչ փողոցներ փակեցինք: Բայց չէ· որ փողոցով երթեւեկողներն ու փակելու պատճառով ժամերով կանգնածներից շատերը ՀՀԿ-ականներ կամ պաշտոնյաներ չէին, մեզ պես մարդիկ են: Ու նրանք ինչո՞ւ պետք է տուժեին, ոմանք էլ մեզնից հիասթափվեին, եթե խնդիրը միայն ԱԺ-ում քվեարկելն ու Նիկոլին ընտրելն է»:

 

Շենգավիթում բեռնատարներից ու աղբամաններից բացի, կինը իրեն մեքենաների առաջ նետելով էր փողոցը փակում

Շենգավիթում բեռնատարներից ու աղբամաններից բացի, կինը իրեն մեքենաների առաջ նետելով էր փողոցը փակում

ԻՍԿԸ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԱՑ ՏՈՆՆ Է. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Այսօր առավոտից կրկին խաթարված էր երեւանյան փողոցների ճանապարհները, այդ թվում՝ Գարեգին Նժդեհի հրապարակ տանող բոլոր ճանապարհները: Ցուցարարներին այս անգամ Սանիթեքի աղբամաններից զատ երթեւեկությունը կաթվածահար անելու համար «օգնության» էին եկել բեռնատար մեքենաները: 

Ճվճվ Վարդանիկը` Գյումրիի հրապարակում

Ճվճվ Վարդանիկը` Գյումրիի հրապարակում

Ճվճվ Վարդանիկը` Գյումրիի հրապարակում տարերքի մեջ է:

Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր

Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:

Կարեն Կարապետյանը կարևորել է ներքաղաքական խնդիրների լուծումը երկխոսության, Սահմանադրական ճանապարհով և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցում արտահայտած դիրքորոշման համար: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից խորհրդակցությունների անցկացումը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված վիճակն ու դրանից դուրս գալու ուղիները, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման միջոցով: 

Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի: «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- նշել է Ռիչարդ Միլսն՝ ընդգծելով քաղաքական ուժերի միջև երկխոսության կարևորությունը: 

Ցանցային պատերազմ: Հերթական հարձակում   

25.04.2018 16:27 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Ցանցային պատերազմ: Հերթական հարձակում   

 
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ ԲԵՆԻԿ ՆԻԿՈԼԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շատ է հուզում այն ամենն, ինչ այսօր տեղի է ունենում Երեւանի փողոցներում: Նրա կարծիքով` այսօր պայքարի դուրս եկած հայրենասեր երիտասարդները, առանց գիտակցելու, պարզապես դարձել են դրսի ուժերի կամակատարներ: Նրա բնորոշմամբ, այս ամենը ցանցային պատերազմի հերթական դրսեւորումն է. «Այս ամենն ուղղված է մեր երկրի թուլացմանը: Տեսնելով, որ սահմանադրական առումով դարձել ենք անխոցելի, համագործակցում ենք ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ միաժամանակ, որոշեցին ներքին խժդժություններ հրահրելով թուլացնել մեր երկիրը: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով բոլոր արժանիքներն ունի հավակնելու վարչապետի թեկնածությանը, անձամբ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի անվտանգության համար ավելի կարող է, քան ինքը», -նշեց Բ. Հարությունյանը:  Ըստ նրա, այն, ինչ տեղի է ունենում Երեւանի փողոցներում ղեկավարվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ դրսի ուժերի կողմից. «Այդ, որ եվրոպացիները մեզ դասեր են տալիս, կոչ անում մեր պետությանը, ինչո՞ւ չեն ասում, որ ընկեր ցուցարարներ, եթե մեր երկրներում նման բան է լինում, իրենք ի՞նչ են անում: Ախր պետք է հասկանալ, որ այսօր փողոց դուրս եկածներին օգտագործում են որպես գործիք: Եթե իրոք այս ամենի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ապա խնդրում եմ, որպեսզի նա ժողովրդին  ներկայացնի իր թիմը եւ ծրագրերը: Հակառակ դեպքում այս ամենը երկիրը վարկաբեկելու, կազմալուծելու, թուլացնելու համար է օգտագործվում»,-փաստեց մեր զրուցակիցը: Ըստ մեր զրուցակցի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին տեսել է տարբեր իրավիճակներում, այդ թվում` պատերազմի դաշտում եւ գիտի թե ինչպիսի մարդկային որակներ եւ ինչպիսի նվիրումով է նա գործել հանուն Հայաստանի եւ Արցախի: Անդրադառնալով «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան մի շարք բժիշկների, որոնք դուրս էին եկել փողոց եւ միացել պայքարին, նկատեց, որ գոնե բժիշկներին հարիր չէ նման պայքարի ձեւը: «Ամենաշատ օրակարգ ունեցող մարդկանցից մեկն էլ ես եմ, ով ներկայացրել է երկրի բարձրագույն ատյաններ, տարբեր ծրագրեր` կրթության եւ առողջապահության ոլորտների բարելավման վերաբերյալ: Ինձ համարում եմ երկրի խնդիրները տեսնող եւ երկրի բարելավման համար պայքարող մարդ: Եթե կա իրատեսական օրակարգ եւ ծրագիր ունեցող անհատ կամ ուժ, ապա պատրաստ եմ ակտիվ մասնակցելու դրանց իրականացմանը, բայց ոչ թե փողոցում, այլ քաղաքակիրթ, քաղաքական օրակարգ ձեւավորելու ճանապարհով: Համոզված եմ, որ միայն այս ճանապարհով կարող են բոլոր խնդիրները լուծվել և հնարավոր կորուստները հասցնել նվազագույնի: Փողոց դուրս եկած մարդիկ չեն տեսնում, թե մեր երկրի անվտանգության համար ինչ դեր ունի Սերժ Սարգսյանը: Սա տեսնում են մեր թշնամիները: Նրանք համոզված են, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման պայմաններում Հայաստանի նկատմամբ չեն կարող իրականացնել այն քայքայիչ ծրագրերը, որոնք պլանավորվում են մեր երկրի և պետականության դեմ: Այդ պատճառով էլ ձգտում են ամեն կերպ հեռացնել, կաշկանդել, սահմանափակել նրան»,-շեշտեց զրուցակիցս:

Մնացել է ուղիղ կապը ժողովրդի հետ, որի ընթացքում երևում է, որ այլևս ասելիք էլ չունես. Արտակ Զաքարյանը` Նիկոլին

ՀՅԴ-ական պատգամավորը միացավ «Ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին»

25.04.2018 15:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՅԴ-ական պատգամավորը միացավ «Ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին»

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ միանում է ժողովրդական հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Նա տեղեկացրել է, որ դա իր անձնական որոշումն է։

Սուրեն Մանուկյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26 եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետևում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին և իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: 

Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: 

Այս ամենը նկատի ունենալով և իմ ընտրողների պահանջին արձագանքելով այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը:

Սա իմ անձնական որոշումն է»:

Նիկոլը երկրորդ անգամ է գնում քաղաքական շանտաժի. քաղաքագետ

25.04.2018 15:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլը երկրորդ անգամ է գնում քաղաքական շանտաժի. քաղաքագետ

Նիկոլը երկրորդ անգամ ա գնում քաղաքական շանտաժի ու դա կատարում ա կոպիտ ասած 60.000 ՀՀ քաղաքացիների հաշվին։ Իր մամուլի ասուլիսից էլ ակնհայտ ա դառնում, որ պետական քաղաքական գործիչ չի, առավելևս՝ դիվանագետ։ Հետևաբար հարց է առաջանում՝ ինչու՞ միանձնյա հռչակել ինքնիրեն երկրի ղեկավարի պաշտոնում, եթե կան, ենթադրենք, քաղաքական դաշտում այլոք, թեկուզ իր համախոհներից, որոնք օբյեկտիվորեն կարող են հավակնել այդ պաշտոնին։ Ի՞նչը կարող է լինել Նիկոլի մոտիվացիան, եթե ոչ անձնական ամբիցիաները և էլի այլ հարցեր՝ արտաքին հարթությունից։ Լրիվ հակասական ու ոչ միանշանակ է շարունակում մնալ Արցախի հարցը, որի անվտանգությունը գնալով դառնում է էլ ավելի խոցելի..Ու թող չներկայացվի 60.000-ը երկրի բնակչության 90 տոկոսից ավել։

Այս մասին գրում է Կարեն Վերանյանն իր ֆեյսբուքյան էջում

Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ-ից դուրս գալու եւ բիզնեսները տեղափոխելու մասին

Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ-ից դուրս գալու եւ բիզնեսները տեղափոխելու մասին

Ես հլը իմ կյանքում ոչ մի անգամ ոչ մի բան չեմ փոխել, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կհեռանա ՀՀԿ-ական իր գործընկերներից:

Հարցին` իշխանափոխության պատճառով պատրաստվու՞մ է իր կապիտալը հանելը ՀՀ-ից, Ալեքսանյանն ասաց.

«Իմ դեմքից երևու՞մ է, որ ես կապիտալ դուրս տանող եմ: Էսքան վախտ ես մի հատ թերթի բուդկա ունե՞մ դրսում»: 

Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին

25.04.2018 14:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անընդունելի է համարում, երբ քաղաքական գործիչը վերջնագրերով է խոսում և փորձում թելադրել իր կամքը:

«Ես շատ եմ հարգում մեր բոլոր քաղաքական գործիչների ու լիդերների կարծիքը, բայց երբ խոսում ենք քաղաքական մշակույթի, հանդուրժողականության մասին, պետք է հասկանանք, որ չենք կարող ուլտիմատիվ ասել սա չպիտի լինի, այն պետք է լինի, ո՞վ է դա որոշում: Մի տարբերակ կա որոշելու, դա ընտրությունն է, գուցե նա, ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, ժողովրդի մի զանգվածը սիրում է: Եվ հակառակը: Հիմա հակառակ կողմը դուրս գա, ասի՞ այս կուսակցությունը պետք է վերացնենք: Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն, թելադրանքի՞ն: Ընտրություն անենք հասկանանք, մեր զանգվածն ում է ուզում»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ հասարակությունում առկա խնդիրները տեղափոխվում են քաղաքական կուսակցություններ, դրանք առկա են բոլոր ուժերի մոտ, այդ թվում՝ իրենց քաղաքական թիմում: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տալիս շարունակական աշխատանք տանել դրանք շտկելու ուղղությամբ: «Հաջորդ ընտրություններն էլ են թերություններ ունենալու, ոչ թե կանխավ ասում եմ, որ ինչ-որ բաներ արդարացնեմ հետագայում, այլ պետք է հասկանանք, որ այն հիվանդությունները, խնդիրները, որ մեր հասարակությունն ունի, տեղափոխվում են նաև քաղաքական կուսակցություններ»,-ասաց Կարապետյանը:

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

25.04.2018 13:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը:

Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում:

Կոչ ենք անում հիշել ու հարգել մեր բոլոր համաքաղաքացիների իրավունքները:
Կոչ ենք անում պահպանել նաև սեփական անվտանգությունը:
Ավտոմեքենաներով ակցիաներ անողները հաճախ բարձրանում են մեքենաների թափքերը, նստում տանիքին կամ բեռնախցերում:

Այդպես վարվողների մեջ շատ են անչափահասները, ինչը հղի է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով:
Մեծահասակներին կոչ ենք անում նրանց զերծ պահել այդպիսի գործողություններից:

Ավտոակցիաների մասնակիցներին կրկին կոչ ենք անում հարգել համաքաղաքացիների իրավունքները, գործողությունները պահել օրենքի և խելամտության շրջանակներում, պատասխանատվություն դրսևորել բոլորի ու յուրաքանչյուրի համար և ձեռնպահ մնալ անդառնալի հետևանքներով հղի քայլերից:

Վթար Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

25.04.2018 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Վթար Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

Ապրիլի 25-ին, ժամը 10:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում գտնվող կահույքի սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Օ. Հ.) բախվել է կայանած «ԶԻԼ» մակնիշի վերամբարձ կռունկին:

Փրկարարները Օ. Հ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Հանցագործություն ողջ ժողովրդի նկատմամբ

Երևանում երկու հոգու կյանք խլած վթարի մանրամասները

Երևանում երկու հոգու կյանք խլած վթարի մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ Գ.Աբովյանին և Ա.Չիլինգարյանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջիններս մահացել են: Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը քաղաքացիներին վրաերթի ենթարկելուց հետո շարունակելով ընթացքը բախվել է հանդիպակաց ուղեգոտում գտնվող ճաղավանդակներին, որի հետևանքով ավտոմեքենայի 3 ուղևորները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА