o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջուլիա Ռոբերտսն ամուսնալուծվում է. ТСН

26.04.2020 15:23 ՄՇԱԿՈՒՅԹ
Ջուլիա Ռոբերտսն ամուսնալուծվում է. ТСН

Ջուլիա Ռոբերտսը և Դենիել Մոդերին պատրաստվում են ամուսնալուծվել: Ըստ ТСН-ի՝ զույգը կամուսնալուծվի  կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինի դադարից հետո: Պարբերականի փոխանցմամբ, նրանց հարաբերություններն արդեն վաղուց իդեալական չեն, իսկ ինքնամեկուսացումը, որի ժամանակ նրանք ապրում են միևնույն տանը, միայն խորացրել է իրավիճակը:

Ջուլիա Ռոբերթսը ջնջել է իր Instagram-յան էջը և գրել հրաժեշտի անսպասելի ուղերձ

Ջուլիա Ռոբերտսը պատրաստվում է բաժանվել իր երկրորդ կեսից 18 տարվա ամուսնությունից հետո: Ռոբերտն ու Մոդերն ամուսնացել են 2002-ին, ունեն 3 երեխա: Զույգին մոտ աղբյուրները հաստատում են, որ ամուսինները մշտապես վիճում են:

Նշվում է, որ Ռոբերտսը շատ խանդոտ է և մշտապես փորձում է վերահսկել ամուսնուն:

Իսկ վերջինս բացարձակապես չի աջակցում իրեն: Նույնիսկ այն ժամանակ, երբ դերասանուհու մայրը մահացել է, Մոդերին տեսել են Մալիբուի լողափերում:

1993-ին Ջուլիա Ռոբերտսն ամուսնացել է քանթրի երգիչ Լայել Լովետտի հետ, երկու տարի անց նրանք բաժանվել են: 2002-ին նա ամուսնացել է կինոօպերատոր Դենիել Մոդերի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА