o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեռական այլասերման վիրուսը դանդաղորեն, բայց հաստատուն տեմպերով առաջ է ընթանում. սեքսոպաթոլոգ

28.04.2020 12:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սեռական այլասերման վիրուսը դանդաղորեն, բայց հաստատուն տեմպերով առաջ է ընթանում. սեքսոպաթոլոգ

«Հիշո՞ւմ եք, երբ Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց, մեզանից շատերն այստեղ՝ Հայաստանում, մտածում էին՝ Չինաստանն ու՜ր, մենք՝ ուր, մեզ չի կպնի։ Կյանքն ապացուցեց հետեւյալը, երկրագունդը մեկ է, սահմաններն՝ անհուսալի, վիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառոումներն՝ անարդյունավետ։

​​​​​​​Չփորձե՛ք ձեր չկատարած աշխատանքը եւ թերացումները փաթաթել ժողովրդի վզին ու մեղավոր նշանակել. Մանրիկյան

Հիմա համեմատական տանենք սեռական ոլոորտի հետ։ Այսօր, երբ աշխարհի հեռու հեռավոր մի կետում, տեսնում ենք, որ սեռական այլասերումները հասել են իրենց գագաթնաակետին, զորօրինակ երբ տեսնում ենք, որ մանկապարտեզում ֆրիկցիաներ են ուսուցանում մանուկներին (իմ աչքով եմ տեսել), մտածում ենք, դե դա մեզ չի վերաբերում, մենք՝ հայերս դա թույլ չենք տա, մեզ դա չի սպառնում։
Հավատացնում եմ ձեզ, շատ էլ լավ սպառնում է՝ սեռական այլասերման վիրուսը դանդաղորեն, բայց հաստատուն տեմպերով առաջ է ընթանում։ Միգուցե արդեն իսկ ուշ է, աշխարհը բաց է, սահմաններն՝ անհուսալի, ինչպես տեսանք կորոնավիրուսի օրինակով։ Միեւնույնն է՝ այդ ախտը հայտնվելու է Հայաստանում, ես կասեի արդեն իսկ հայտնվել է, ուղղակի դեռ փոքր թվաքանակով եւ լայն հասարակությանն անտեսանելի կերպով։

Հուզիչ պատմություն, որի բարի ավարտը կախված է հենց քեզնից

Հիմա ասածս որն է։ ԱԺ-ում հավանության արժանացած Լանզարոտեի կոնվենցիան արտաքնապես անմեղ թվացող գառ է։ Ո՞վ կարող է բան ասել՝ երեխաներին անհրաժեշտ է պաշտպանել սեռական չարաշահումներից, -ասում է Լանզարոտեի կոնվենցիան։ Դե իհարկե պետք է, ո՞ր բանական էակը հակառակը կպնդի։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք, եկեք մտածելուց չշտապենք ու մի փոքր ավելի խորը մտածենք։ Երեխաներին անշուշտ պետք է պաշտպանել սեռական չարաշահումներից, երեխաներին անշուշտ պետք է սեռական գրագիտություն հաղորդել, սեփական սեռականությանն ինքնաճանաչ դարձնել։ Այստեղ որեւէ առարկություն լինել չի կարող։ Բայց ինչպե՞ս: Շեշտն այստեղ ինչպես-ի մեջ է։ Դա անել՝ երեխայի ուղեղը ծանրաբեռնելով սեռական չարաշահման պատկերներո՞վ, մարմնի զգայական ներո՞ւժը բացահայտել, սեռական հաճու՞յք արթնացնել։ Այո՞։ Ինքներդ մտածեք։

Անտեսվածը

Մեր նպատակն առողջ երեխա ունենալն է, այդպես չէ՞։ Համոզված եմ, որ մեր պատգամավորները Լանզարոտեի կոնվենցիան հավանության արժանացնելուց հենց այս ազնիվ մղումով են առաջնորդվել։ Սակայն սիրելի՛ պատգամավորներ, չե՞ք կարծում, որ առողջ երեխա ունենալու համար անհրաժեշտ է պահպանել երեխայի մանկությունը, հնարավորինս շատ երկարաձգել նրա անմեղության ժամանակահատվածը։ Երեխայի համար ամենաթախանձագին նվերը նրա մանկությունն է, երեխա լինելն ու երեխա մնալը։ Սեռապես առողջ երեխան մանկություն ունեցած երեխան է։ Անմեղությունը սեռական կուրության մեջ է։ Մի բացեք երեխայի աչքերը ժամանակից շուտ, ձեր «ազնիվ» մղումն ինքնին երեխայի հանդեպ սեռական բռնություն է դառնում։ Խնդրում եմ սեփական գլխով մտածեք, լռության մեջ նստեք ու հիշեք ձեր մանկությունը, ի՞նչն եք ամենից շատ կարոտում՝ ձեր մանկությո՞ւնը, թե՞ մեծերի «ամենագիտությունը»։ Ասածս չի նշանակում, սեռական չարաշահման դեմ պայքար չմղել, ընդամենը ասում եմ, ուրիշ ձեւով է պետք դա անել, միգուցե սեռական չարաշահողներին ցմահ բանտարկելով կամ չգիտեմ ինչպես», - գրում է բժիշկ-սեքսոպաթոլոգ ՆԱՐԻՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА