o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ «...ԻԶՄ»-Ը ԱՆԴՈՒՆԴ Է ՏԱՆՈՒՄ Ե°Վ ԻՐԵՆ, Ե°Վ ԵՐԿԻՐԸ

28.04.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ «...ԻԶՄ»-Ը ԱՆԴՈՒՆԴ Է  ՏԱՆՈՒՄ Ե°Վ ԻՐԵՆ, Ե°Վ ԵՐԿԻՐԸ

Նիկոլի վարչապետության արշալույսին ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հարց էր ուղղել նրան, թե որ գաղափարական հիմքով է պատրաստվում ծավալել իր գործունեությունը, ինչին «ժողվարչապետը» պատասխանել էր, որ «իզմ»-եր չի ընդունում: Այնուհետ նա նույնն ավելի պաթետիկ ձեւով կրկնեց ՔՊ կուսակցության ամբիոնից. «Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից եւ ձեւավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա` պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն»:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹԵՎԱԿՈԽԵՑ ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

 

ՏԱԿԱՆՔԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Նիկոլի նշած «չորս սյուներն» էլ իշխանազավթման երկու տարիներին էապես խարխլվեցին: Պետականությո՞ւն` քայլասերված խունտայից ավելի հակապետական բան չկա մեր երկրում: Քաղաքացիությո՞ւն` քաղաքացու փոխարեն ստեղծվեց պրիմիտիվ զոմբիների եւ անգրագետ պողոսների ընդարձակ եւ ագրեսիվ խավ: Ազգային ինքնությո՞ւն` մի ծիծաղեցրեք, տոտալիտար աղանդները, ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող տրանսգենդերներն ու ստուկաչաբուծությունը հայի ինքնությունից անչափ հեռու են, դա ինչ-որ անհայտ տականք ցեղի ինքնությունն է... Անհատականությո՞ւն` Երրորդ հանրապետությունում դեռ երբեք այդպիսի ագրեսիվ գրոհներ չեն եղել ռեալ, ազատամիտ եւ խիզախ անհատների դեմ, ինչպես «Նոր Հայաստանում»: Եվ ահա հորիզոնում հայտնվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ Սերգեյ Լավրովից էլ տեղեկացանք, որ արդեն մեկ տարի է բանակցությունների սեղանին է տխրահռչակ «փուլային տարբերակը»: 1998-ին թեթեւացած շունչ էինք քաշել` գահընկեց արվեց թրքասիրության ռահվիրա, Հայ Դատը ժխտող եւ Արցախը մազութային սուլթանատին նվիրող, հերոսականության «դիցաբանությանը հրաժեշտ տված» Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իշխանության եկան ռազմիկ խավի ներկայացուցիչները, եւ 20 տարի շարունակ մենք ապահով էինք: 20 տարի պատշաճ ջանքեր էին գործադրվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար, եւ 2015-ին գերտերությունների առաջնորդները Ծիծեռնակաբերդում էին, ու Ցեղասպանության 100-ամյակը դարձել էր համաշխարհային իրադարձություն: 20 տարի վստահ էինք, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, դա նույնիսկ քննարկելն ամոթ էր: Հայոց բանակն էլ 2016-ի ապրիլին ունեցանք ապացույց, որ դաստիարակվել է երիտասարդ մի սերունդ, որ ոչնչով չի զիջում իր ռազմիկ պապերին եւ հայրերին ու Նժդեհի պատգամին հավատարիմ` գերազանցեցին նրանց: 1991-ին իշխանության եկավ եւ 7 տարի իշխեց ազգային ամենայն ինչը պղծող եւ ուրացող դավաճան Հակոբի որդի Լեւոնը: 2008-ին նա փորձեց վերադառնալ` Երեւանի փողոցներն արյունով ներկելով եւ ատելության թունավոր սերմեր ցանելով: Վերադարձավ 2018-ին` իր հոգեզավակ Նիկոլի կերպարանքովՈրպես չոր փաստ արձանագրենք, որ Նիկոլը վերջին 55 տարվա մեր ղեկավարներից առաջինն է, որի իշխանության օրոք ժողովրդին արգելվեց ապրիլի 24-ին երթով գնալ Ծիծեռնակաբերդ: Ցեղասպանությունն ուրանալու համար ոչ ոքի չեն տուգանում, բայց Ծիծեռնակաբերդ գնալու համար մարդկանց կարող էին եւ տուգանելՀիշելուց եւ պահանջելուց էլ մնաց միայն կիսատ-պռատ հիշելը…  Չնայած, ի՞նչ սպասես լրագրողներին իսկ ուրացած թերուս լրագրող Նիկոլից, որի համար Գառնիի տաճարը «հռոմեական մի հավաբուն» է, իսկ Քարահունջը` «պարսատիկի քարերի մի կույտ»: Եվ մի սորոսական Բելի ճուտ` ոմն Արսեն Խառատյան, ով «թավշյա» խառնակչություն էր փորձում ներմուծել Արցախ, իր գաղութարար տերերի լեզվով այսօր գրում է. «We remember, we are ready to forgive but will never forget...»` «Մենք հիշում ենք, մենք պատրաստ ենք ներել, բայց չպետք է մոռանանք»: Ովքե՞ր են թուրքին ներող այդ «մենք»-ը, ի՞նչ թյուրիմացությամբ են կրում «յան»-ով ազգանուններ` լինելով չհայՓաստորեն, Նիկոլի օրոք հարություն առան «թուրքին ներողները», բանակին թիկունքից խփողները, պարտվողական-պացիֆիստները: Ի հավելումն` արտոնյալ դարձան ԼԳԲՏ-ները, տոտալիտար աղանդները, ծնվեց երեւույթ, որը կար միայն թուրքի ու թրքաբոլշեւիկների օրոք` հալածանքներ եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ, գումարած նաեւ բոլորին կուլակաթափ անելու մարմաջը: Եվ տեսանք ոչ միայն Ծիծեռնակաբերդ բարձրանալու արգելք, այլեւ ապրիլի 24-ը տոնական շոուի վերածելու գարշելի երեւույթԲացի շոուներից, սրանք ոչինչ ունակ չեն կազմակերպել: Նաեւ 82-ամյա Արտուշ պապիին գիշերով տարան Ծիծեռնակաբերդ ու սարքեցին հերթական էժանագին շոուն: Որտեղից էլ պեղում եմ միամիտ դեմքով, բայց դերասանությանը պատրաստ պապիկ-տատիկներին... Իսկ երկուշաբթի էլ Նիկոլը իր լայվով շառ արեց «նախկինների» վրա, իբր ապրիլի 24-ի վրա հսկայական գումարներ են լվանում:

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ» ԷՏՅՈՒԴ` ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐՈՎ

ԳԱՌԱՆ ՄՈՐԹԻՈՎ ՇԱԿԱԼՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Բայց վերադառնանք Լավրովի թեթեւ ձեռքով բացահայտված թաքուն բանակցություններին` փուլային տարբերակով Արցախը հանձնելու շուրջ: Նիկոլը լռեց, ասպարեզը տվեց ԱԳ նախարարին` բառակուտի, լոլոների տակ «սվաղելու» բուն հարցը: Հետո հերթը հասավ քայլասերված պատգամավորների ստերին, թե բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա: Այնուհետ Նիկոլի ընտանեկան թերթում գրվեցին անանուն խմբագրականներ, որոնց ոճը հենց Նիկոլի ոճն է...

ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

Այդ խմբագրականների վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իրավացիորեն նկատեց. «Զավեշտալին, գիտե՞ք, որն է: Որ անգամ այս «կամուֆլյաժի» ներքո նա կրկին դուխ չարեց հերքել ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային պնդումները, փոխարենը դիմելով իր սիրած հնարքին. հիվանդագին սեւեռվածությամբ խաղալով «նախկինների» քաղաքական կապիտալի հետ: Խորը ցավ եմ ապրում, որ անձամբ Փաշինյանը եւ իրեն սպասարկող արտաքին քաղաքական թիմը համառորեն չեն հասկանում Արցախի խնդրի լուծման փուլային եւ փաթեթային մոտեցումների տարբերությունները... Չէ, մենք երբեք չենք ասել ու (դեռ) չենք ասում, որ դուք դավաճան եք: Բայց տգետ եւ ամբարտավան եք հանցավորության աստիճանի: Երկու տարվա ընթացքում բանակցային գործընթացում ստեղծված նախաաղետային վիճակը ձեր, բացառապես ձեր կոպիտ սխալներով լի քայլերի դառը արդյունքն է: Ավաղ, կասկած չունեմ, որ մոտ ապագայում «a la Լավրով» հայտարարություններ կլսենք նաեւ Արեւմուտքից: Ու ի՞նչ ես անելու այդ ժամանակ, Նիկոլ: Հերթական հոդվա՞ծն ես գրելու, այս անգամ այն մասին, թե ընդդիմությունը հիմա էլ ԱՄՆ-ԵՄ զույգի՞ց է «անսպասելի օգնություն ստանում» (մեջբերումս քո հոդվածից է): Թե՞ քեզ սպասարկող ֆեյքերով հերթական տխմարագույն տեսանյութը կպատվիրես «Թրամփը Նիկոլից վրեժ է լուծում իր կնոջը բարեւելու համար»: Կամ էլ «Մակրոնը ուրացավ Նիկոլի պաչի՞կը»:

ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Եվ ահա Նիկոլը մտավ լայվ: Ո՛չ, Արցախի հարցով չէ: Մտավ` կրկին ցեխ շպրտելու «նախկինների» վրա: «Նախկիններից» շատ է վախենում, քանզի վախկոտ դասալիքը սարսափում է ռազմիկ նախագահներից, մարտական գեներալներից, հերոսներից: Այնքան է վախենում, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ չարձակելու համար սահմանադրական կարգի դեմ հանցագործությունների շարան է գործում: Այնքան է վախենում, որ Սերժ Սարգսյանին լռեցնելու սին հույսով պատվիրված գործ է կարել տալիս ՀՀ երրորդ նախագահի փեսայի` դեսպան Միքայել Մինասյանի դեմ...

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՄ-Ի ՀԱՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ ԱՐՑԱԽԻ ԴԵՄ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

Բայց որտեղի՞ց ես գտնելու այդքան «ցռան Սերգո», որ բոլորի դեմ գործ թխեսՀա, նաեւ ահավոր վախենում ես գեներալ Վիտալի Բալասանյանից, ով քեզ ուղղակիորեն զգուշացրել է. «Ինձ համար մեկ բան հստակ է` մենք 1997-1998-ին մերժել ենք չարաբաստիկ փուլային տարբերակը: Այն ժամանակվանից մինչեւ հիմա ոչինչ չի փոխվել: Տարածքներ խաղաղության կամ բաց կոմունիկացիաների դիմաց բանաձեւն անընդունելի է: Մենք անվտանգության գոտի կամ Արցախի շուրջ շրջաններ չունենք: Սակարկման ենթակա տարածքներ չունենք: Հայ ժողովուրդը գծել է Արցախի սահմանները պատերազմի միջոցով եւ հետագայում արցախահայությունը սահմանադրորեն ամրագրել է այն: Ով որ իր համաձայնությունը կտա կապիտուլյացիայի տանող փուլային տարբերակին, կկրկնի 1998-ին այն քարոզողի ճակատագիրը: Հաղթանակը չի՛ վաճառվում»:

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ՆԻԿՈԼ

Հա, Նիկոլի «ազգային գաղափարական «իզմ»-ի անունն էլ տանք` սորոսիզմ-նիկոլիզմ: Հայ տեսակին ոխերիմ թշնամի վարդապետություն... Սրանք այսօր իշխանություն են` իշխանություն, որը սպասարկում է թշնամու շահը եւ հազարամյակների ընթացքում բազում զավթիչների գերեզման ճանապարհած հայերին փորձում են վերածել վախեցած ոչխարների հոտիԱյսօր իշխանություն եք, տիրոջ աշխատասենյակը զավթած «նոքարի» պես ապականում եք Հայոց տունը, բայց նաեւ «նոքարի» պես ահուդողի մեջ եք այն մտքից, որ վաղը ձեզ մտրակելու են ձիանոցումԴուք անպայման հեռացվելու եք եւ պատասխան եք տալու: Ուրացումն ու ազգադավությունը չպետք է անպատիժ մնա, եւ չի՛ մնալու:

ԵՐԲ ՆԱՎԱՎԱՐՆԵՐԴ Ե՝Վ ԾԱԼԱՊԱԿԱՍ ԵՆ, Ե՝Վ ՍՐԻԿԱ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА