o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ասում ենք, որ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը. Նիկոլ.ինչ էր գրքւմ «Իրավունքը» 2 տարի առաջ

28.04.2020 21:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Ասում ենք, որ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը. Նիկոլ.ինչ էր գրքւմ «Իրավունքը» 2 տարի առաջ

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին թեկնածու չառաջադրելը վատ չէ, բայց լավ էլ չէ, այսօր Վանաձորում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը` հենց հարթակի վրա իմանալով, որ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու մասին:

«Սա վատ չէ, բայց լավ էլ չէ: Որպեսզի լավ լինի, ՀՀԿ խմբակցությունը ճիշտ կլինի, որ հայտարարի՝ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին», - ասաց Ն. Փաշինյանը:

​​​​​​​«Հեղափոխությանն» էլ առանձնապես տարբերակ չի մնացել, քան «գիժ խաղացնելը». Գարեգին Պետրոսյան

Նա վերահաստատեց` պատրաստ է հանդիպել ՀՀԿ բոլոր պատգամավորների հետ.
«Պատրաստ եմ հանդիպել, որպեսզի հավաստիացնեմ նրանց, որ այս պրոցեսով, երբ ասում ենք, որ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք ասում ենք ամենայն լրջությամբ: Եվ եթե ՀՀԿ և մյուս խմբակցություններն անեն իրենց քայլը, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ: Եվս մեկ անգամ եմ ասում` հույս ունեմ, որ այլ քաղաքական ուժերը, այլ քաղաքական գործիչները անգամ չեն փորձի գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի այդ գործիչների ու ուժերի դուրսմղմանը Հայաստանի ներքաղաքական դաշտից», - ամփոփեց Նիկոլ Փաշինյանը:

Ծառուկյանը կաջակցի ժողովրդի թեկնածուին 

Ծառուկյանը կաջակցի ժողովրդի թեկնածուին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, այլ սատարելու է ժողովրդի թեկնածուին: Այս մասին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը. «Ես իմ ամբողջ թիմով, մեկ մարդու պես ձայնը տալու եմ ժողովրդի ներկայացրած թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրի... Ժողովրդի թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, Արարատն է, ես նորից եմ ասում՝ ժողովուրդն ում կհայտարի, ում կասի, մենք մի մարդու պես մեր ձայնը տալիս ենք ժողովրդի թեկնածուին»: Այնուամենայնիվ՝ Ծառուկյանը կոնկետ չընդգծեց, որ ժողովրդի թեկնածուն հենց Փաշինյանն է:

Վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով վերսկսվում ենք քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները. Փաշինյան

Վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով վերսկսվում ենք քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները. Փաշինյան

Վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով և Երևանում վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները, Վանաձորում հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: 

«Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: Էն օրն Ալավերդուց պատվիրակություն էր եկել, ասում էր` «ուզում ենք երկաթուղին փակենք», ուզու՞մ եք, փակեք: Այս գործողությունները տեղի են ունենում մեկ պահանջով` ժողովրդի թեկնածուն պետք է ընտրվի ՀՀ վարչապետ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք:

«Ժամը 12:00-ին փակված ճանապարհներն ուղիղ ժամը 16:00-ին բացվում են, որպեսզի ժողովուրդը կարողանա հասնել Հանրապետության հրապարակ», - ասաց Փաշինյանը: 

Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց թշնամի մի դարձրեք.վարդապետի կոչը ուղղված բոլորին

Տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց թշնամի մի դարձրեք.վարդապետի կոչը ուղղված բոլորին

Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Հոգեշնորհ ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ վարդապետ ԱՄԻՐՅԱՆԸ կոչով դիմում է համայն հայության եւ հորդորում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց թշնամի չդարձնել.«Մեր թշնամին մեկն է։ Այսօր սահմանին կանգնած մեր հերոս զինվորները սուրբ պարտականություն են կատարում՝ պաշտպանելով մեր հող Հայրենին։ Իսկ նրանց հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները այսօր տարբեր խմբերի ԵՆ բաժանվել։ Անթույլատրելի է։ Տարիներ առաջ միասնաբար ենք հաղթել մեր ընդհանուր թշնամուն։ Եկեք ամեն բան անենք առանց իրար մեջ ատելություն սերմանելու։ Հայը հայի հետ չի կարող թշնամի լինել։ Եկեք ամեն բան սիրով անենք եւ ՍԻՐԵՆՔ ԻՐԱՐ»,-ասում է հոգեշնորհ տեր Մաղաքիա վարդապետը։

Եթե մայիսի 1-ին վարչապետ ընտրվեց որևէ ուրիշ մեկը քան ժողովրդի թեկնածուն, բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով. Փաշինյանը՝ անցավ ուլտիմատումների

Եթե մայիսի 1-ին վարչապետ ընտրվեց որևէ ուրիշ մեկը քան ժողովրդի թեկնածուն, բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով. Փաշինյանը՝ անցավ ուլտիմատումների

Ո՞րն է դավաճանությունը

Եթե Հայաստանի Հանրապետությունում մայիսի 1-ին վարչապետ ընտրվեց որևէ ուրիշ մեկը քան ժողովրդի թեկնածուն, ուրեմն ՀՀ-ում և Սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալով, քիչ առաջ Վանաձորում տեղի ունեցող հանրահավաքում հայտարարեց «Իմ Քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուրախ եմ, որ այսօր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն, ով «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր ընտանիքի անդամ է, հայտարարել է, որ իր կարծիքով Կարեն Կարապետյանը չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու:

Բայց սրանով պատմությունը չի ավարտվում` ես հույս ունեմ, որ մյուս խմբակցությունները նույնպես կգնահատեն ստեղծված իրավիճակը և կհայտարարեն, որ ոչ միայն թեկնածու չեն առաջադրելու, այլև առանց նախապայմանների կպաշտպանեն ժողովրդի թեկնածուին»,- ասաց Նիկոլ Փաշինյանն` ավելացնելով.

«Հակառակ դեպքում, չեմ ուզում քննարկել նույնիսկ հակառակ դեպքը, որվհետև հակառակ դեպք չի լինելու»:

Նշենք, որ րոպեներ առաջ` հենց Փաշինյանի ելույթին զուգահեռ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մայիսի 1-ի վարչապետի ընտրությունների համար թեկնածու չի առաջադրելու:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ելույթի ընթացքում դեռևս տեղյակ չէր այդ մասին:

Զատուլինը` Ռիժկովի հայտարարության մասին

Զատուլինը` Ռիժկովի հայտարարության մասին

Պետք է թուլացնենք լարվածությունն ու դադարեցնենք ճանճից փիղ սարքել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով երեկ Ն. Ռիժկովի` Նիկոլ Փաշինյանի մասին արված հայտարարությանը:

«Այդ հարցն ավելի տրամաբանական կլիներ տալ պարոն Ռիժկովին: Ես չեմ պատրաստվում որևէ մեկին այստեղ արդարացնել կամ որևէ մեկի փոխարեն ներողություն խնդրել: Մենք բոլորս մեծ մարդիկ ենք: Կարծում եմ, որ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովն, ով արդեն տարիքով է և անխոս ազնիվ մարդ է ու սեփական տեսակետը բացեիբաց ներկայացնող, նկատի ունենալով անկեղծ խոսակցություն, խոսում էր այնպես, ինչպես հարկ էր համարում», - ասաց Կ. Զատուլինը` ավելացնելով.

«Ճի՞շտ էր ասում, թե՞ ոչ, պետք է, իհարկե, գնահատեն ունկնդիրները, պետք է գնահատեք դուք, մենք և այլն: Ես չեմ համարում, որ կարող եմ ինձ թույլատրել այստեղ կյանքի ուսուցչի դերով հանդես գալ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովի համար, ով այս տարի դառնում է 90 տարեկան: Ես կթուլացնեի լարվածությունը և կդադարեցնեի ճանճից փիղ սարքելու գործընթացը»:

Նշենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ասել էր, որ լսել է նրա ելույթը РВК հեռուստաալիքով, որտեղ նա հիմարություններ էր դուրս տալիս, և հասկացել է, որ նրան իշխանություն չի կարելի վստահել:

«Զինվորականն իրեն նման կերպ պահելու իրավունք չունի». Վարդանովը փողոց դուրս եկած զինվորներին

«Զինվորականն իրեն նման կերպ պահելու իրավունք չունի». Վարդանովը փողոց դուրս եկած զինվորներին

Երեւանում փողոցային փայքարի դուրս եկած ցուցարարներին միացել էին որոշ զինվորականներ, ինչը շատերը դատապարտեցին, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարությունը, որը հայտարարեց, որ տվյալ զինվորականները խստագույնս կպատժվեն:
Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով փողոց դուրս եկած զինվորականներին, փաստեց, որ այդ երեւոյթն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ: Ըստ նրա, Հայաստանը դուրս է եկել Խորհրդային Միությունից եւ լավ է հիշում 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը, երբ զինվորներին հորդորում էին չհիշել իրենց զինվորական երդումը. «Սա քրեական հանցանք է, սրան պետք է արձագանքեն համապատասխան մարմինները` անկախ այն հանգամաքից, թե ով կլինի իշխանության ղեկին: Զինվորականն իրեն նման կերպ պահելու իրավունք չունի»,-նշեց հետախույզը: Որպես օրինակ, նա ասաց, որ մայիսի 1-9-ը «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունն անկախ այն հանագամնքից թե ինչ է կատարվում երկրում, Արցախում իրականացնելու է իր պարապմունքները: Հատկապես այն դեպքում, երբ կազմակերպության մեջ ներգրավված են տարբեր կուսակցության ներկայացուցիչներ եւ անկուսակցականներ. «Մենք նորմալ միասին գանլու ենք հավաքների, որոնք տեղի են ունենալու Քարվաճառում: Սա ճիշտ պահվածք ու ձեւ է այն մարդկանց համար, որոնց համար սահմանների պաշտպանությունը եւ հակառակորդի ոչնչացումն ավելի գերխնդիր է, քան կենցաղում լավ ապրելը»,-եզրափակեց Վովա Վարդանովը:

«Հանրային վերահսկողությո՞ւն», թե՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի խախտում

ՀՀԿ-ն ընդունում է իշխանությունը մենաշնորհելու սխալը. Դավիթ Հարությունյան

ՀՀԿ-ն ընդունում է իշխանությունը մենաշնորհելու սխալը. Դավիթ Հարությունյան

Իշխանության մենաշնորհումը և ուժեղացված ընդդիմության դերի թերագնահատումը եղել են իշխող Հանրապետական կուսակցության գլխավոր սխալները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, փոխանցում է ТАСС-ը:

«Կարծում եմ, որ հիմնական խնդիրն այն է, որ Հանրապետական կուսակցության կողմից չի հասկացվել մեկ քաղաքական կուսակցության՝ իշխանությունը մենաշնորհելու վտանգը: Սա մեր գլխավոր սխալն է, որը մենք ընդունում ենք», - ասել է նա:

«Երկրում ուժեղ ընդդիմության առկայությունը նշանակում է ուժեղ պետություն», - ընդգծել է Դ. Հարությունյանը:

Նրա խոսքով՝ հենց իշխանության մենաշնորհումն էլ դարձել է ցույցերի պատճառ:

Հարությունյանը կոչ է արել չկրկնել նախկին սխալները:

Նիկոլ Փաշինյանի կարեւոր հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի կարեւոր հայտարարությունը. տակտիկա՞, թե համոզմունք. «Ժամանակ»

 «Նիկոլ Փաշինյանը Գյումրիում երեկ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է, որ իր վարչապետ դառնալը նշանակելու է, որ քաղաքացիներից յուրաքանչյուրն է դառնում վարչապետ, այլապես իր վարչապետությունն իմաստ չունի:

Նիկոլը ԵՏՄ-ից դուրս գալու հարցով նախկինո՞ւմ էր ստում, թե՝ հիմա

28.04.2018 08:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլը ԵՏՄ-ից դուրս գալու հարցով նախկինո՞ւմ էր ստում, թե՝ հիմա

Գյումրիի երեկվա հանրահավաքում հետաքրքիր մանյովրի գնաց Նիկոլ Փաշինյանը, փորձելով հանրությանը ցույց տալ, որ ինքը հակառուսական որեւէ տրամադրվոծություն չունի եւ, որ իր գործունեության տակ որեւէ աշխարհաքաղաքական նպատակ չի հետապնդվում: Այսպես, Փաշինյանը հայտարարեց. «Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու և Հայաստանը հավատարիմ է մնալու իր բոլոր միջազգային պարտավորություններին»: Եվ ավելի կոնկրետ. «Մի այսպիսի «տրյուկ» են անում` փորձելով ներկայացնել, թե այս հարթակը, որ ղեկավարում է թավշյա հեղափոխությունը, հետագայում քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական պատերազմներ է մղելու Ռուսաստանի դեմ: Ուրեմն ես ուզում եմ ընդամենը մի պարզ բան ասել` ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է, բայց մենք առավել ևս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ և արկածախնդիր ճանապարհներով: Ասել ենք և ասում ենք` մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու»: Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային պարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ կնքած Խորը և համապարփակ համագործակցության  և ԵՏՄ-ի պայմանագրերին:

Ըստ Փաշինյանի մոտ կանգնած մեր միանգամայն արժանահավատ աղբյուրի, նրա շրջապատում եկել են այն համոզմանը, այս նման մոտեցումն էլ ավելի ընդգծված ներկայացնելու անհրաժեշտություն է առաջացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունից հետո, երբ նա միանշանակ հայտարարեց, որ ՌԴ-ի համար միակ նախընտրելի տարբերակն է, ինչպես ասված է հայտարարությունում՝ գործող լեգիտիմ խորհրդարանի կողմից վարչապետի ընտրությունը: Այդ հայտարարությունից հետո Նիկոլը թեեւ ակնարկեց, որ խորհրդարանը լեգիտիմ չի համարում, բայց, ըստ մեր աղբյուրի, շատ արագ էլ հասկացավ, որ դա իր համար փակուղայի ճանապարհ է. եթե խպորհրդարանը լեգիտիմ չէ ու հանկարծ նրան վարչապետ ընտրի, ապա նա կդառնա ոչ լեգիտիմ վարչապետ: Մնում էր գնալ մյուս ճանապարհով՝ ամեն կերպ մարդկանց համոզել, թե ինքը ՌԴ-ի հետ որեւէ խնդիր չի տեսնում: Բայց այստեղ էլ խորը հակասություն կա. ի վերջո նա էր անցած ԱԺ ընտրություններում առաջնորդում «Ելք»-ը, որի նախընտրական ծրագրում ընդգծված էր ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պահանջը: Ավելին, դեռ անցած դեկտեմբերին էր, որ «Ելք»-ը նույն պահանջով խորհրդարանական լսումներ կազմակերպես, ապա՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին ԱԺ հայտարարությամբ հանդես գալու նիստ: Վերջապես, այս պահին Փաշինյանի շրջապատում առյուծի բաժին են կազմում անձիք, ովքեր բազմիցսներկայացրել են ոչ միայն ԵՏՄ-ից, այլ նաեւ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու միանշանակ պահանջ, անգամ՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու հարցով քանիցս տարաբնույթ հավաքներ եւ երթեր են կազմակերպել: Եվ եթե հիմա էլ Նիկոլն ասում է, թե՝ չունի ԵՏՄ-ից դուրս գալու պահանջ, հարց է ծագում՝ նա մինչ ա՞յս էր ստում, թե՝ հիմա:

​​​​​​​Ինձ համար չի կարող լինել նման առաջնորդ, որը կռվելու եւ պայքարելու փոխարեն՝ զբաղված է զավզակությամբ. Բաբայան

Իսկ իրողությունն այն է, որ ռուսական կողմը քաջ գիտի Փաշինյանի իրական տրամադրությունների մասին, եւ նման հայտարարությունները բան չեն փոխի:

«Մերժելով, սիգնալ տալով, վուվուզելով  ե՞ք մեր երկրի սահմանները պահելու»

«Մերժելով, սիգնալ տալով, վուվուզելով  ե՞ք մեր երկրի սահմանները պահելու»

Մեր զրուցակցն է լեգենդար հետախույզ, «Գևորգյան» մարտարվեստի դպրոցի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ով կիսվում է իր խոհերով ստեղծված պայթյունավտանգ, ցնցումներով հղի իրավիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ նա դատապարտեց  Պաշտպանության նախարարի վրա կատարված հարձակումը, նշելով որ Զինված Ուժերը ոչ քաղաքական կառույց է և մեր երկրի անվտանգության երաշխավորը, պետք է հեռու մնալ բանակից...

– Հիմա էլ եմ ասում, նորից եմ կրկնում` Բանակից հեռու, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պետական մտածողությամբ և պրոֆեսիոնալ պաշտոնյա է և իր ղեկավարությամբ Բանակում մեկնարկել են բարեփոխումների հսկայածավալ ծրագրեր, իմ խորին համոզմամբ այսօր ինքը լավագույնս է առաջնորդում Զինված ուժերը, եթե դա ոմանց խանգարում է, բնականաբար պիտի փորձեն պիտակավորել, փնովել: Հա, ի դեպ էս ի՞նչ անառողջ տենդենց է,  վատաբանել, բամբասել... Ինձ համար պայքարի բովանդակությունը միայն գաղափարը կարող է լինել, ոչ թե բամբասանքը...

– Այսօր արդեն բոլորս սպասում ենք ԱԺ արտահերթ նիստին,  Սերժ Սարգսյանը դադարեցրել է վարչապետի իր լիազորությունները, Նիկոլ Փաշինյանը իրեն է տեսնում երկրի ղեկին, հրապարակի ցուցարարները, երիտասարդները, անչափահասները, մասամբ ԲՀԿ-ն, Օրինած երկիրն ու որոշ խմբեր վանկարկում են «Նիկոլ վարչապետ»: Ստեղծված քաոսային իրավիճակում Դուք որպես ռազմական, հասարակական գործիչ ո՞ր կողմում եք.

– Պետականության: Հիմա շարունակեմ՝ անկախ նրանից, թե այս ցույցերին քանի մարդ է մասնակցում, ինչ քաղաքական հայացքներ ունեն, բոլորն էլ մեր ժողովուրդն են, հարգանքի և սիրո արժանի: Հարցը ես այլ հարթության մեջ եմ դիտարկում. եթե այսքան մարդ բողոքում է, ապա ինչո՞ւ դա չարվեց ԱԺ ընտրություններից հետո, ինչո՞ւ աշխատեցին մեկ տարի խորհրդարանում, ընդունելով որ լեգիտիմ է ԱԺ-ն, հետո որոշեցին ցույցեր կազմակերպել, կամ Սահմանադրություն էինք փոխում, բա ինչո՞ւ չպայքարեցիք, եթե դեմ էիք... Հենց Սերժ Սարգսյանն ընտրվեց, հիշեցիք որ ամեն ինչ այնքան էլ լավ չէ... Հա, ի դեպ, Սերժ Սարգսյանը ինձ համար պետական, ռազմական մեծ գործիչ է, իմ զինակից ընկերն է, որին ես հարգում եմ:

– Այս օրերին շատերը լռում են , շրջանցում…

– Ի՜նչը շրջանցեմ, որ իմ` «պորոխի» հոտ առած, իմ զինակից ընկե՞րն է...

– ՊՊԾ գնդի գրավման օրերին էլ չհրաժարվեցիք Պավել Մանուկյանից ու Արայիկ  Խանդոյանից, կոչով դիմեցիք , ասելով որ Ձեր մարտական ընկերներն են ու պետք է գնալ բանակցությունների:

– Հա, ասել եմ և չեմ հրաժարվում... Հիմա վերադառնանք այսօրվան, ի՞նչ են պահանջում ցուցարարները. «Մերժիր Վալոդին», «Մերժիր Վարդուշին», «Մերժիր Պողոսին», «Մերժիր բուդկին»: Է հա, լավ, հետո՞... առաջարկեք ծրագրեր, հավաքված մարդկանց ասեք` ինչ եք անելու, եթե դուք լինեք իշխանություն, ինչ տեսլականներ ունեք, ինչ քաղաքական կուրս ունեք: Մերժելով, սիգնալ տալով, վուվուզելով  ե՞ք մեր երկրի սահմանները պահելու, իսկապես այս ամենն արդեն քաոսի է տանում, մերժելով` պետականություն չեն պահում...

– Այս օրերին Ձեզ չե՞ն առաջարկել «ժողովրդի կողքին լինել»:

– Ոչ թե կողքին, այլ հանուն, հանուն ժողովրդի, հանուն պետականության, սա իմ համոզմունքն է... իսկ հանուն ժողովրդի ես սկսել եմ ապրել 13 տարեկանից, հրապարակի աշխուժ ջահելներից էի, երբ սկսեց 88-ը, արյունը մեջս եռում էր, փախնում էի տնից՝ գնում ցույցերին մասնակցում, հետո «կարիերայի» վերելք ապրեցի, հասա Հայաստանի սահմաններ, ավելի ուշ Արցախի Ինքնապաշտպանական ուժեր ու այդպես երիտասարդությունս ու պատանեկությունս անցավ պատերազմի դաշտում, «պորոխի» հոտով... Ես այսօր միայն մի բան կասեմ` ժողովուրդ ջան, այս քաոսը պետք է վերջ ունենա, այլապես մենք կկորցնենք մեր դիմագիծը, երկիրն ու պետականությունը...

«ՍԱ ԻՄ ՊԱՀԱՆՋՆ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ: ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽԵՂԴՈՒՄ ԵՆ ԴԻՄԱԿ ՉԴՐԱԾ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

– Որպես ռազմական, հասարակական գործիչ ի՞նչ լուծումներ եք տեսնում:

– Սահմանադրության շրջանակում ցանկացած լուծում, որը ցնցումների չի ենթարկի Հայաստանի Հանրապետությունը, ցանկացած լուծում, որը չի խոչընդոտի երկրի առաջընթացին, ցանկացած լուծում, որը կբխի երկրի անվտանգության շահից:

Ա.ԱՐԱՄՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА