o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ է պատասխան տալու Արսեն Թորոսյանը

29.04.2020 18:34 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Երբ է պատասխան տալու Արսեն Թորոսյանը

Մենք բազմիցս նշել ենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  ոչ թե Նիկոլի, այլ Նիկոլի վերադասների առաջ քաշած երիտասարդն է, որին Նիկլոը ո՛չ իրավունք  ունի հանլեու, ո՛չ էլ անգամ նկատողություն տալու։

«Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել

ՈՎ ԷՐ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ

Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ինչպես ստացվեց, որ 35 տարեկանում Արսեն Թորոսյանը դարձավ նախարար մինչ այդ երբեւէ ո՛չ իր մասնագիտական,  ո՛չ գիտական  որեևէ նվաճումներ չգրանցելով։ Ավելին, Արսեն Թորոսյանը,  թեեւ  սովորում էր ասպիրանտուրայում, սակայն այդպես էլ չպաշտպանեց գիտական թեզ։ Բանն այն է, որ Արսեն Թորոսյանը բազմաթիվ ու պինդ կապերով կապված էր արեւմտյան մի շարք  շրջանակների հետ։ Սկզբում դա,  այսպես կոչված, բժշկահասարակական կազմակերպություն էր, որը կոչվում է <Իրավական աշխարհ, իրավական մարդիկ> հ/կ։ Այդ հ/կ-ի հիմնական գործունեությունը կապված է ՄԻԱՎ-ով հիվանդների ինչ-որ շաժում ստեղծելու եւ հզորացնելու մեջ։ Կազմակերպությունը  ֆինանսավորվում  եւ հովանավորվում է արեւմտյան որոշ շրջանակների կողմից։ Այնուհետեւ՝  Արսեն Թորոսյանը կարճ ժամանակ աշխատում էր Տուբերկոլյոզի դեմ պայքարի ազգային  կենտրոնում, որից հետո, մի քանի տարի ղեկավարել է իր  սեփականություն հանդիսացող <ՄԻԲՍ> բժշկական կենտրոնը։ Իհարկե, կարելի է հարց տալ, թե որտեղի՞ց  Արսեն Թորոսյանին, որը այդ պահին ընդամենը 29 տարեկան էր, այն  հսկայական գումարները, որոնք անհրաժեշտ էին սեփական բժշկական կենտրոն կառուցելու, թանկարժեք սարքավորումներով ապահովելու, կահավորելու համար։ Հավանաբար այդ գումարները նա ձեռք է բերել  վերոհիշյալ հ/կ-ում  օր ու գիշեր ծանր աշխատանք կատարելու դիմաց։ Սակայն դա այլ թեմա է եւ դրա վերաբերյալ մենք դեռեւս կունենանք հրապարակումներ, իսկ Արսեն Թորոսյանը պետք է պատասխան տա ոչ միայն  ժողովրդի, այլեւ իրավապահ մարմինների առջեւ։ Չէ՞ որ արդեն ընդունվել է օրենք, ըստ որի՝ այդպիսի անհայտ ծագմամբ  50 մլն դրամ գերազանցող սեփականության վերաբերյալ պետք է տրվեն պարզաբանումներ։

 Սակայն հ/կ-ով չի սահմանափակվում Արսեն Թորոսյանի կապը  արեւմտյան որոշ կազմակերպությունների հետ։ 2017թ․-ին  նա Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ, համագործակցելով այն ժամանակվա  առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ, առաջ է բրդում  Հայաստանում <Գարդասիլ> տխրահռչակ  պատվաստանյութի  կիրառումը։ Հայնտի է, որ դեռեւս այն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  հսկայական գումարներ էր տրամադրում, որպեսզի  Հայաստան  ներմուծի <Գարդասիլը>, որի  վտանգավոր հետեւանքների մասին  բարձրաձայնում էին բազմաթիվ մասնագետներ եւ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներում։ Ի՞նչն էր դրդում Արսեն Թորոսյանին դառնալ Գարդասիլի  քարոզիչ դեռ այն ժմանակ, երբ նա ընդամենը  մի մասնավոր  բժշկական կենտրոնի տնօրեն էր, կարելի է ենթադրել։

«ХОРОШИМИ ДЕЛАМИ ПРОСЛАВИТЬСЯ НЕЛЬЗЯ»

Բնական է, նախարար դառնալուց հետո  Արսեն Թորոսյանը  բազմապատկեց   <Գարդասիլը>  Հայաստանում  որպես պարտադիր պատվաստանյութ  օգտագործելու իր ջանքերը։ Սակայն, բացի այդ,  խիստ կասկածելի  ձեռնարկումից  Արսեն Թորոսյանը  իր երկամյա գործունեության ընթացքում կատարել է առողջապահական համակարգը քանդելուն ուղղված հետեւյալ գործողությունները.

1 Աշխատանքից հեռացրել է (քաղաքական դրդապատճառներով) եւ որոշ դեպքերում նախաձեռնել է քրեական հետապնդում Հայաստանի առողջապահական համակարգի լավագույն մասնագետների, կազմակերպիչների, ովքեր ունեին  աշխատանքի  տասնամյակների փորձ, բարձր որակավորում, գիտական բարձր կոչումներ եւ  մեծ հեղինակություն  իրենց ոլորտում։ Փորձարու մասնագետների փոխարեն համակարգաստեղծ կենտրոնները տրվեցին անփորձ ու անգրագետ քաղաքական կողմնակիցներին:

2․ Փակել է մի շարք ծննդատներ, որոնց կոլեկտիվներին  լուծարել է, իսկ այդ  քաղաքների եւ գյուղերի բնակչութնյաը թողել է առանց համապատասխան մանկաբարձական  սպասարկման։ Մի շարք դեպքերում դիմադրության արդյունքում այդ ծրագիրը ավարտին չհասվեց, սակայն հարցը մնում է օդից կախված:

3․ Խառնաշփոթ է ստեղծել ուռուցքաբանության կենտրոնում։

Ինչո՞ւ ՀՀ-ում COVID-ով մահացած անձանց հերձում չի իրականացվում.Մանրամասնում է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահը

4․ Լուծարել է  Միավ/Ձիավ-ի կենտրոնը։

5․  Լուծարել է Երեւանի  տուբերկուլյոզի քաղաքային  դիսպանսերը (ի դեպ, զավեշտ է, որ Թորոսյանը  հարվածում է հենց այն ոլորտներին, որտեղ աշխատել է)։

6․ Հատուկ եւ նպատակադրված չի կանխել կորոնավիրուսի ներմուծումը եւ տարածումը Հայաստանում։

7․ Հատուկ եւ նպատակադրված սկսել է տարածել խուճապ, որի արդյունքում՝ հասցրել է անվերականգնելի հարված Հայաստանի տնտեսությատ, կրթությանը, առողջապահությանը եւ սոցիալական համակարգերին։

Նշենք, որ Թորոսյանի կողմից հարված ստացած ոլորտներում աշխարհում գրանցվում են բնակչության մահացության բարձր ցուցանիշներ: Այսպես ՄԻԱՎ-ից տարեկան 770հազար մահ, տուբերկուլյոզից ` 1մլն. 300հազ.: Նշենք նաեւ, որ այս ոլորտներում 2014-2018թթ. Հայաստանում գրանցվել էին դրական տեղաշարժեր: Օրինակ, տուբերկուլյոզից 2010թ. մահացել էր 158 մարդ, իսկ 2018-ին` 29: Սակայն չարորակ գոյակցություններից մահերի վիճակագրությունը շարունակում է ծանր մնալ` տարեկան միջինը 5500:

Դրան զուգառեռ՝ Թորոսյանի կողմից որեւէ մեկ դրական գործողություն ՀՀ-ում առողջապահությունը բարելավելու ուղղությամբ չի  գրնացվել, անգամ չի ներկայացրել համակարգի զարգացման որեւ ծրագիր։ Այսքանից հետո տպավորություն է ստեղծվում, որ Թորոսյանը միտումնավոր եւ նպատակադրված քայքայում է Հայաստանի առողջապահական համակարգը։ Եվ այստեղ հարց է ծագում, թե  ո՞ւմ պատվերով եւ ի՞նչ նպատակով։

Ում է ծառաում Թորոսյանը

Այսատեղ պետք է հիշել Թորոսյանի սերտ կապերը  գլոբալիստական, արեւմտյան որոշ կառույցների հետ։ Այդ թվում՝  Առողջապահության համաշխարհային կազմնակերպության։ Հայնտի է , որ այդ կազմակերպությունը, թեեւ հանդիսանում է  ՄԱԿ-ի ստորաբաժանում, այնուամենայնիվ, ունի ոչ միանշանակ հեղինակություն եւ դրա վառ ապացույցն է ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին շրջանի  ԱՀԿ-ին ուղղված մեղադրանքները։ Հայտնի է նաեւ, որ ԱՀԿ-ի ֆինանսավորման 30-35 տոկոսը տրամադրում է համաշխարհային գոլաբալիստական կենտրոնի  ներկայացուցիչ միլիադարտեր Բիլ Գեյթսը։ Օրինակ՝ 2010թ․-ին  նա նվիրաբերել է  ԱՀԿ-ին 10 մլրդ դոլար։ Ինչպես նշում են  պրոֆեսոր  Իգոր Պանարինը (https://m.youtube.com/watch?v=qJN1N1b0o8Y&feature=youtu.be), Գեյթսի ու ԱՀԿ-ի գործունեության արդյունքում,   21-րդ դարի սկզբում  Հնդկաստանում պոլիոմելիտի պատվաստման հետեւանքով 496 հազար երեխաներ կաթված են ստացել, իսկ հետագայում Աֆրիկայի մի շարք երկրներում կիրառված պատվաստանյութերի արդյունքում տասնյակ-հազարավոր կանայք զրկվել են երեխաներ ունենալու հնարավորութնունից։ Ըստ Պանարինի՝  Գեյթսը եւ իր ձեռքում գործիք դարձած ԱՀԿ-ն մեծ առողջապահական ավիրումներ են արել մի շարք  երկրներում։ Այս ամենի նպատակը , ըստ պրոֆեսորի, նվազեցնել կամ ընդհանրապես ոչնչացնել մի շարք երկրների բնակչությունը։

Հայտնի է նաեւ, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում տրամադրում է հսկայական գումաներ։ Եվ ինչքան շատ են հիվանդները, այդքան շատ են  տրամադրվում գումաները ու այդքան շատ են ապահովագրական ընկերությունների եւ ԱՀԿ-ի հետ համագործակցող տարբեր կառույցների  եկամուտները։ Նշենք նաեւ, որ 2019 թ․ հունվարին անսպասելի հանկարծամահ եղավ  ԱՀԿ-ի տնօրենը, իսկ 40 հազար բժիշկներ բողոքի հայտարարություն են ստորագրել ԱՀԿ-ի գործունեության դեմ։

Արդյո՞ք  պրոֆեսոր Պանարինի վերոհիշյալ բացահատումները,  Թրամփի մեղադրանքները  եւ Արսեն Թորոսյանի ավերիչ գործողությունները Հայաստանում մեկ շղթայի օղակներ են։ Անկախ այդ հարցի պատասխանից  Արսեն Թորոսյանը  իր արածների համար պետք պատասխան տա ժողովրդի եւ օրենքի առաջ։

Ա․ Հովհաննիսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА