o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ ԽԵԼՔՈ՞Վ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

29.04.2020 23:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ԽԵԼՔՈ՞Վ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անցած շաբաթ Ազգային ժողովում, փորձելով ցույց տալ, թե կորոնավիրուսի դեմ ինչ «տիտանական աշխատանք» են կատարել, նման թվեր ներկայացրեց, թե ինչպիսին կլիներ վարակի տարածման պատկերը, եթե կառավարությունն առհասարակ որեւէ քայլ չձեռնարկեր: Պարետի գնահատմամբ. «Եթե քայլեր չձեռնարկվեին, միաժամանակյա վարակների թիվը կհասներ բնակչության 89 տոկոսին: Հոսպիտալացման ենթակա ծանրագույն դեպքերի թիվը կհասներ 8200-ի: Երեւանում վարակված կլիներ 110 հազար մարդ»:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

Տեսնես որտեղի՞ց է պարոն Ավինյանը ստացել նման հստակ թիվ՝ 89 տոկոս: Այն դեպքում, երբ խոշորագույն մասնագետներն անգամ վիրուսային հնարավոր տարածվածության մասին խոսում են առնվազն 10 տոկոս հավանական շեղմամբ: Հարցի պատասխանը պարզելու համար դիմել էինք Ավինյանին, եւ ահա մեր գրավոր հարցմանը նրա գրասենյակից մեզ տրմադրեցին հետեւյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ ուսումնասիրությունը կատարվել է հայ կամավոր հետազոտողների կողմից: Կիրառվել են վիրուսի տարածումը նկարագրող հայտնի մաթեմատիկական մոդելներ, որոնք ադապտացվել են Հայաստանի պայմաններին՝ հաշվի առնելով միջազգային գիտական վերջին ամսագրերում հրապարակված տվյալներ, ինչպես նաեւ մեր երկրի առողջապահական տվյալները»:

Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի

Ովքե՞ր են այդ «հայ կամավոր հետազոտողները», երեւի պետք է գուշակել: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ իշխանավորները նման անհասցե պատասխաններ են տալիս, երբ պարզապես կոնկրետացնել չեն կարող: Հաջորդը, նման հետազոտությունները, որոնք Ավինյանը նկարագրում է, ամբողջական գիտական խմբի ամիսների աշխատանք կպահանջեր: Իսկ այս դեպքում, պարզվում է, մի քանի կամավոր հետաքրքրության համար միացել են, մեկ-երկու շաբաթում տիրապետել կորոնավիրուսի մասին այն ուսումնասիրություններին, որոնք կան աշխարհում, ընդ որում, ընթացքի մեջ գտնվող, ոչ ամբողջական, այդ ամենը տեղայնացրել Հայաստանի համար, որտեղի կորոնավիրուսային իրական պատկերն անգամ Առողջապահության նախարարությունը չունի՝ թեստավորման խիստ ցածր մակարդակի պատճառով, եւ հստակ թիվ ստացել՝ 89 տոկոս: Պարետն էլ վերցրել եւ առանց ավելորդ հարցի, այդ թիվը հնչեցրել է, այն էլ՝ երկրի խորհրդարանումԱյսքանից հետո մեկ պարզ հարց է ծագում՝ իսկ մեր իշխանությունների լրջության մակարդակը քանի՞ տոկոս է: Ավելի ճիշտ՝ այս խելքո՞վ են կորոնավիրուսի դեմ պայքարում, թե՞ հերթական մանիպուլյացիոն թիվն էր, հնչեցրեց ու պրծավ:

«ԼՈՔԴԱՈՒՆ ՊԵՏՔ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՂՆ ԱՆԵԼ»

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА