o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը խոստովանեց, որ գաղափարախոսություն չունի: Ինչի մասին էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

01.05.2020 22:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Փաշինյանը խոստովանեց, որ գաղափարախոսություն չունի: Ինչի մասին էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

ԱԺ-ում շարունակվում է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորների կողմից հարցերին պատասխանելը: ՍԻՄ նախագահ, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը թեկնածուին մինչ հարց տալը ասաց հետեւյալը.

ՙՙԵս ձեզ հարցեր եմ տալու այն ոլորտներից, որոնց շուրջ մենք ձեզ հետ բազմիցս բանավիճել ենք՝ ազգային գաղափարախոսություն եւ Ռուսաստանի հետ հարաբերություններ: Սակայն, ցունամիի եւ անկանխատեսելի հետեւանքների մասին ձեր սպառնալիքներից հետո, կարծես թե ավելորդ են գաղափարախոսական քննարկումները: Այնուամենայնիվ կփորձեմ մեր բանավեճը վերադարձնել քաղաքական դաշտ:

«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք, բայց դա կունենա լրացուցիչ գին». Սամվել Ֆարմանյան․ 168․am (տեսանյութ)

Եվ այսպես հարցնում եմ. 

1. Մենք եւ դուք ունենք գաղափարական խորը տարաձայնություն: Մենք ազգային պահպանողական գաղափարախոսության հետեւորդն ենք, դուք՝ լիբերալ: Երբ ասում էիք, որ որեւէ հանրապետական չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու, արդյոք նկատի ունեիք, որ երկիրը պետքէ առաջնորդվի միմիայն լիբերալ գաղափարներով եւ չի կարելի թույլ տալ ազգային պահպանողական գաղափարախոսությամբ ղեկավարել երկիրը:

2. Դուք մի անգամ ասացիք, որ չգիտեք ինչ է ազգային արժեքների համակարգը: Ազգային գաղափարախոսությունը ենթադրում է պայքար տոտալիտար աղանդների դեմ, պայքար սեռական փոքրամասնություններին արտոնություններ տալու դեմ, վուլգար ֆեմինիզմի դեմ եւ ապազգային այլ գաղափարախոսությունների դեմ: Իսկ եվրոպական լիբերալ գաղափարախոսությունը ընդհակառակը՝ հանդուրժողական է վերաբերվում վերոհիշյալ խնդիրներին: Ինչպիսին է ձեր վերաբերմունքը նշածս հարցերում:

3. Արտասահմանում ձեզ պաշտպապանում են այնպիսի ծայրահեղ արեւմտամետ գործիչներ, ինչպիսին է՝ Սահակաշվիլին, Նավալնին: Իսկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Միտչլը անթաքույց ձեզ աջակցություն է հայտնել: Ձեր շրջապատում շատ են արեւմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական ու հասարակական գործիչներ: Եթե դրան գումարենք ձեր հարյուրավոր հակառուսական արտահայտությունները, ձեր նախընտրական ծրագրում ԵՏՄ-ից դուրս գալու դրույթը, Ազգային ժողովում ԵՏՄ-ից դուրս գալու մասին օրակարգային հարցը ձեր կողմից մտցնելը, ապա ինչպես հավատանք ձեր այն խոսքերին, որ դուք այլեւս 180   աստիճան փոխել եք ձեր դիրքորոշումը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հարցերում:

Ո՞րն է, որ մեզ պետք է հավատալու հիմք տա:

Ըստ Փաշինյանի.

Ես բազմիցս հայտարարել եմ, որ ինձ լիբերալ չեմ համարում եւ բազմիցս ասել եմ, որ ժամանակակից աշխարհում  «իզմերը» կորցրել են իրենց նախնական նշանակությունը: Այն պրոցեսները, որը տեղի է ունենում աշծարհի բոլոր մասերում, կտեսնենք, որ «իզմերով» սահմանազատումները վերանում են հետեւողականորեն: Բերեմ չեզոք օրինակ. կոմունիզմը եւ մասնավոր սեփականությունը ի բնե համարվել են անհամատեղելի երեւույթներ: Նայց, այսօր Չինաստանի ժողովրդավարական հանրապետությունը զագացող եւ զարգացած երկրներից է, համատեղել է կոմունիզմը եւ մասնավոր սեփականությունը, ինչը նշանակում է, որ  «իզմերի» դարաշրջանը վաղուց ավարտվել է: Հիմա մի դրաշրջանում, երբ ամենկարեւոր խնդիրը մարդու երջանկությունն ապահովելն էմ կարեւորը ոչ թե «իզմն» է, այլ մարդանց երջանկությունն ու ազատությունը ապահովելն է եւ սա բացարձակապես կապ չունի որեւէ «իզմի» հետ:

Ինչ վերաբերում է մեր նախընտրական ծրագրին, ապա այնտեղ տրվել է գնահատական ԵԱՏՄ ծրագրին եւ որեւէ գաղտնիք չկա, որ այո դեմ ենք քվեարկել, ես ինքս դեմ եմ քվեարկել այս որոշմանը: Բայց մեր նախընտրական ծրագրում ասված է, որ այնտե կան ռիսկեր, որը պտք է կառավարվի: Եվ էլի եմ ասում, որ մի իրավիճակում ստպված ես  այդ ռիսկերին, խնդիրներին անդրադառնալ որպես ընդդիմություն եւ ուրիշ իրավիճակ է, երբ այդ խնդիրներին կարող ես անդրադառնալ որպես իշխանություն: Իրավիճակների տարբերությունն այն է, որ որպես իշխանություն ունես հնարավորություն քննարկելու գործընկերների հետ եւ գալ ընդհանուր հայտարարի: Մեր տրամադրությունը եւ տրամադրվածությունը հենց այսպիսին է, եւ սա ոչ թե ուղակի հայտարարություններ են, այլ հենց ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուի ստանձնած պարտավորություն: Էլի եմ ասում. այս իրավիճակը ճիշտ գնահատելու համար արձանագրել մի բան, ես այստեղ, այս պահին, հանդես եմ գալիս ՀՀ հարյուրավոր քաղաքացիների ընգրկող շարժման ներկայացուցիչ  եւ ես պարտավոր եմ ներկայացնել նրանց հավաքական տեսակետները, իսկ երբեմն ու շատ ավելի հաճախ, վեր կանգնել իմ անձնական եւ նունիսլ նախկինում արտահայտած տեսակետներից: 

Արձագանքելով Հ. Բաբուխանյանն ասաց.

Պարոն Փաշինյան, ես ճի՞շտ հասկացա, որ դուք ժխտում եք գաղափարախոսության ընդհանրապես գոյություն ունենալը այսօր, եթե ես ճիշտ չհասկացա, կարծես դուք մերժող նշան ցույց տվեցիք, ապա խնդրում եմ ասեք, դուք ո՞ր գաղափարախոսության կողմնակիցն եք եւ համապատասխան այդ գաղափարախոսությանը ինչպիսի՞ գործողություններ մենք կարող ենք սպասել:

Ուղղակի որոշ մարդկանց մտքով անցավ, որ նա պետք է զբաղվի քաղաքականությամբ․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին

Ըստ Փաշինյանի.

Ես ընդամենը ուզում եմ ասել, որ ժամանակակից աշխարհում այնքան են խառնված իրար, որ դրանք շատ հաճախ անհնար է շատ հստակ սահմանազատել: Եվ ձեր մի հարցին ի պատասխան ասեմ, որ նոնսենս եմ համարում եւ անթույլատրելի եմ համարում, երբ ՀՀ-ում որեւէ քաղաքական գործիչ կոչվի եւ լինի արեւմտամետ,, ռուսամետ, ամերիկամետ, իրանամետ, կամ վրաստանամետ: ՀՀ-ում քաղաքական գործունեություն պետք է ծավալեն միայն ու միայն  հայաստանամետ, հայամետ քաղաքական գործիչներ, եւ, ես ՀՀ ազգային գաղափարախոսության առանցքը համարում եմ հետեւյալ գաղափարը, որ ՀՀ-,ի որպես պետություն գոյության իմաստը հայության, մարդկային, հոգեւոր, տնտեսական, ֆինանսական ներուժի կենտրոնացումն է սեփական տարածքում եւ այդ ներուժի անվտանգությունը եւ բնականոն զարգացումը ապահովելն է: Իմ գաղափարախոսությունը սա է: Իմ ամենամեծ նպատակը հայրենադարձություն կազմակերպելն է եւ ես չեմ ուզում դա տեղավորել որեւ իզմի ներքո:

Ա. Հակոբյան

«Պետք էր գալ եւ օգուտ քաղել հանդիպումից, ոչ թե փիառվել Նիկոլայ Ռիժկովի կամ իր ասածի հաշվին». Զատուլին

«Պետք էր գալ եւ օգուտ քաղել հանդիպումից, ոչ թե փիառվել Նիկոլայ Ռիժկովի կամ իր ասածի հաշվին». Զատուլին

«Վտանգված է մեր պետականությունը». Խոսրով Հարությունյան

«Վտանգված է մեր պետականությունը». Խոսրով Հարությունյան

«Նառա, դու՝ սուս». Գագիկ Ծառուկյանը թույլ չտվեց Նաիրա Զոհրաբյանին խոսել

«Նառա, դու՝ սուս». Գագիկ Ծառուկյանը թույլ չտվեց Նաիրա Զոհրաբյանին խոսել

Այսօր վարչապետի ընտրությանը մասնակցելու համար Ազգային ժողով է ժամանել «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Մի քանի լրագրողներ, երբ սկսեցին միանգամից հարցեր ուղղել Ծառուկյանին, վերջինս զայրացավ. «Լավ, թույլ տվեք մի հատ ես խոսամ, այ ձեր ցավը տանեմ, դուք ասեք, դուք պատասխանեք, ես գնացի, չեմ պատասխանի»։

Միջամտեց նաև Նաիրա Զոհրաբյանը՝ լրագրողներին հորդորելով մեկ-մեկ հարցերն ուղղել։

«Նառա, դու՝ սուս», - ասաց Գագիկ Ծառուկյանը։

Երեկվա քննարկումներում համոզվեցի, որ պարոն Փաշինյանը վարչապետ չի կարող լինել. Շարմազանով

Երեկվա քննարկումներում համոզվեցի, որ պարոն Փաշինյանը վարչապետ չի կարող լինել. Շարմազանով

ՀՀԿ-ի հետ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար համոզիչ չի եղել:

«Երեկվա քննարկումներում համոզվեցի, որ պարոն Փաշինյանը վարչապետ չի կարող լինել», - ԱԺ դահլիճ մտնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը:

Նա նկատեց, որ այս պահին խմբակցությունը որոշում չունի:

Հարցին` եղե՞լ են մարդիկ, որ կողմ են արտահայտվել Փաշինյանի թեկնածությանը, Շարմազանովն ասաց. «Ես չեմ լսել»:

Նիկոլ Փաշինյան. Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ

Նիկոլ Փաշինյան. Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ

Վարչապետի պաշտոնում երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի ոչ մի տնտեսական մենաշնորհ, որևէ մեկի առաջ չի գործի որևէ բան ներկրելու արգելք, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Սա մենք պատրաստվում ենք անել ոչ թե որևէ մեկին ճնշելով ու հետապնդելով, այլ գոյություն ունեցող արգելքները վերացնելով, ինչպես նաև տնտեսական մրցակցություն ապահովելով, գերիշխող դիրքի չարաշահումները բացառելով», - նշեց Փաշինյանը:

Քաջ Նազարն արդեն սպեցնազ ա բաց թողնում ժողովրդի վրա. Գուրգեն Եղիազարյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Նա նկատեց, որ բոլոր մարդիկ հավասար են լինելու օրենքի առաջ, որն առաջին հերթին վերաբերվելու է վարչապետի ընտանիքին ու հարազատներին:

Փաշինյանի խոսքով` փոխվելու է նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը, որպեսզի ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի, թե ինչ ունեցվածքի է տիրապետում յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է այդ ունեցվածքի կառուցվածքը փոխվում պաշտոնավարման ժամանակ. 

«Ապօրինի հարստացումը պետք է բերի կոնկրետ հետևանքների», - հավելեց նա:

Ովքեր են բացակայում այսօրվա ԱԺ նիստից

Ովքեր են բացակայում այսօրվա ԱԺ նիստից

ԱԺ հատուկ նիստին, որտեղ պետք է ընտրվի ՀՀ վարչապետ, 105 պատգամավորից գրանցվել է  102 պատգամավոր։ Նիստից բացակայում են «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորներ Իշխան Զաքարյանն ու Մելիք Մանուկյանը՝ Շշերի Մելնոն։

Ներկա չէ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը։

Մանվել Գրիգորյանը ա՞յլ պլաններ ունի

01.05.2018 14:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ

Մանվել Գրիգորյանը ա՞յլ պլաններ ունի

Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ ՄԱՆՎԵԼ ԳՐՒԳՈՐՅԱՆԸ մտադիր է կողմ քվեարկել ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Ավելին՝ նա բոլորովին այլ պլաններ ունի: Ըստ լուրերի, չի բացառվում, որ այսօրվա ընտրություններից հետո Մ. Գրիգորյանն իր թիմակիցներով ձեռնամուխ լինի մի նոր կուսակցության ստեղծմանը: 

Արա Բաբլոյանը ի նշան բողոքի 10 րոպեով լքեց դահլիճը

Արա Բաբլոյանը ի նշան բողոքի 10 րոպեով լքեց դահլիճը

ԱԺ հատուկ նիստին այսօր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը, նրան հարց ուղղելով, նշեց, թե անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցել են բազմաթիվ անչափահասներ. «Եթե դուք ընտրվեք վարչապետ ու որոշ ժամանակ անց այլ ուժեր այլ խնդիրներով դուրս գան բողոքի ակցիաների ձեր դեմ ու նրանց թվում լինեն նաեւ ձեր երեխաները, ինչպե՞ս դուք դրան կվերաբերեք»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր շարժման ձեռքբերումներից մեկը համարում եմ այն, որ մասնակցում էին բազմաթիվ աշակերտներ։ Սա կնպաստի նրանց` որպես քաղաքացի ձեւավորմանը ու դա կմնա նրանց հիշողության մեջ առնվազն հարյուր տարի։ Իմ բոլոր բողոքի ակցիաների ժամանակ իմ երեխաները եղել են որպես ակտիվ մասնակից ու դա ես շատ եմ կարեւորում»:

Ռուզան Մուրադյանը հայտարարեց, թե երեխաների իրավունքների ոտնահարում է, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նրանք չեն եկել պարտադրաբար, ինչպես բազմիցս տեսել ենք ձեր նախընտրական քարոզարշավներին, երբ երեխաները «Առաջ Հայաստան» փուչիկներով քշվում էին ձեր հավաքներին»:

Այս հարցուպատասխանից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ես հիմա ձեզ հետ կվարվեմ այնպես, ինչպես դուք եք սովորաբար վարվում. ես հիմա 10 րոպեով կլքեմ դահլիճը` ի նշան բողոքի, որ դուք այդ կերպ եք խոսում երեխաների իրավունքների մասին։ Հուսով եմ` հետո միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են երեխաների իրավունքներով, ձեզ կբացատրեն և եթե ընտրվեք վարչպետ, այլևս երբեք նման հայտարարություն չեք անի: Սա ես ասում եմ` առանց ակնկալելու պատասխան»:

Սա ասելուց հետո Արա Բաբլոյանը լքեց դահլիճը։ «Ես հույս ունեմ, որ 10 րոպեից կվերադառնաք, պարոն Բաբլոյան»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։ Ուղիղ 10 րոպե անց Արա Բաբլոյանը վերադարձավ։

«Հա բա ի՞նչ են անելու». Էդմոն Մարուքյանը չգիտես ինչու լավատես է

 «Հա բա ի՞նչ են անելու». Էդմոն Մարուքյանը չգիտես ինչու լավատես է

Քանի որ Նիկոլն իր սխալը չի ընդունում... դուք ձեր երկու տարվա առաջվա սխալ ընտրությունը բարձրաձայն ընդունեք և իրեն ուղիղ ասեք այդ մասին. Արմեն Աշոտյան

Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լավատեսությամբ խոսեց վարչապետի ընտրության վերաբերյալ: Նա ասաց, որ դրական ակնկալիքներ ունի:

Հարցին՝ ըստ ձեզ՝ ՀՀԿ-ականները կո՞ղմ են քվեարկելու, Է. Մարուքյանն այսպես արձագանքեց. «Հա բա ի՞նչ են անելու»:  

«Պարոն Փաշինյան, դուք չեք տիրապետում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ պաշտպանության մասին օրենքին».Փաշինյանն ու Նահապետյանը վիճեցին

«Պարոն Փաշինյան, դուք չեք տիրապետում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ պաշտպանության մասին օրենքին».Փաշինյանն ու Նահապետյանը վիճեցին

«Ակնհայտորեն, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից նկատվում են ռազմական տեխնիկայի կուտակումներ, կան նաև տեղեկություններ, որ պայմանավորված Հայաստանի ներքին իրադրությամբ՝ հակառակորդի ճամբարում աշխուժություն է նկատվում, և անգամ առաջարկներ են հնչեցնում՝ սրացումներ առաջացնել այդ ճակատում»,- այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

Հիշեցնելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ ընտրվելու դեպքում հանդես կգա՝ որպես գերագույն հրամանատար, Կ. Նահապետյանը նշեց, որ դա միայն պատերազմի դեպքում կարող է լինել։ 

Նա երկու իրավիճակ բնութագրեց ու հարցրեց՝ ի՞նչ կձեռնարկի Ն.Փաշինյանը երկու դեպքերում, առաջին՝ ՀՀ-ին սպառնացող անմիջական վտանգ է առկա, և ՀՀ կառավարությունը չունի ԶՈՒ կիրառման վերաբերյալ որոշում, երկրորդ՝ ինչպիսի՞ իրավական հնարավորություն է տեսնում ԶՈՒ-ի կողմից ռազմական դիմակայման շրջանակներում ԶՈՒ առանձին ստորաբաժանումների օգտագործման մասին։

Փաշինյանը զարմանք արտահայտեց Նահապետյանի հարցից՝ նշելով, որ ԱԺ դահլիճում արդեն 2 ժամից ավելի քննարկում են, որ պետության մեր որոշումները պետք է ունենան ինստիտուցիոնալ բնույթ։

«Ես հիմա, ի գիտություն ձեզ, ռազմագիտության 9-րդ դասարանի քննություն չեմ հանձնում, և դուք էլ ռազմագիտության պաշտոնաթող ենթասպա չեք, որ հիմա դպրոցում ռազմագիտության դաս եք տալիս։ ՀՀ-ում կան ինստիտուտներ, ՀՀ-ում կա գլխավոր շտաբ, ՀՀ-ում կա Պաշտպանության նախարարություն և, ընդհանրապես, վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի դեպքում որոշումներ կայացնում է՝ համապատասխան ինստիտուտների կարծիքը լսելով։ Որովհետև հիմա, որ էդ հարցերը տալիս եք, ես կարող եմ ձեզնից ակնկալել տասնյակ հարակից հարցերի պատասխան, որպեզի տամ այդ հարցի պատասխանը՝ սկսած նրանից, թե եղանակը ինչպիսին է և ինչպիսին է սպասվում, և այլն»,- ասաց նա:

«Պարոն Փաշինյան, խոր ափսոսանք պետք է հայտնեմ, որ տվյալ դեպքում դուք չեք տիրապետում ո՛չ Սահմանադրությանը, ո՛չ պաշտպանության մասին օրենքին։ Ես ձեր փոխարեն՝ կանգնած չեմ այդտեղ՝ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի ամբողջական և սպառիչ պատասխանեմ, թե այդ իրավիճակում ինչպես կվարվեի՝ որպես վարչապետ։ Ցավում եմ, որ դուք ուղղակի չեք կարող այն հիմնական բեռը և պատասխանատվությունը ստանձնել՝ որպես գերագույն հրամանատար, որովհետև, եթե դուք չգիտեք այն հիմնական իրավական կարգավորումները, ով պետք է՝ որպես վարչապետ, ղեկավարի, նրան մոլորության մեջ է գցելու և՛ պաշտպանության նախարարը, և՛ ԶՈՒ ԳՇ պետը։ Նրանք ձեզ ներկայացնելու են մի իրավիճակ, դուք չեք իմանալու, թե ինչ գործառույթներ ունեք իրականացնելու»,- հակադարձեց Կ.Նահապետյանը՝ ներկայացնելով այն, թե ինչ պետք է անել ընտրվելու պարագայում։

Առաջին իրավիճակում, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, եթե ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ որոշում կայացնել ԶՈՒ կիրառման մասին, ապա ՊՆ առաջարկությամբ վարչապետը պետք է ԶՈՒ-ն գործողության մեջ դնելու մասին որոշում կայացնի. «Եթե դուք դա չգիտեք, ես պատկերացնում եմ՝ ինչպիսի վիճակում պետք է հայտնվեն մեր հայրենակիցները, եթե չգիտեք, թե վարչապետին ինչ պարբերականությամբ պետք է զեկուցեն անհետաձգելի, հրատապ, սահմանափակ գործողություններ և հատուկ առաջադրանքներ կատարելու նպատակով, այստեղ դուք քննություն եք բռնում՝ որպես վարչապետի թենածու, ոչ թե՝ որպես ռազմագիտության քննություն հանձնող»։

Հիմա սպեցնազը հանեմ, ծեծ ու ջարդ անե՞մ․ Փաշինյանը՝ հետագա անելիքների մասին. Նիկոլ Փաշինյան

Ն.Փաշինյանը ցավ հայտնեց, որ Կ.Նահապետյանն այնքան էլ լավ չի պատկերացնում, թե հիմա իրենք ինչով են զբաղված. «Ես գայթակղությանը չեմ տրվի և ձեզ հարցեր չեմ տա երթևեկության կանոնների մասին, որովհետև դուք, իսկապես ցավում եմ, շարունակում եք աչքի ընկնել գերազանցիկի եռանդով, և, եթե թվում է, թե դուք տպավորություն եք թողնում, դուք չափազանց սխալվում եք»։

Ծառուկյանը եկավ նիստերի դահլիճ իրավիճակը փրկելու

Ծառուկյանը եկավ նիստերի դահլիճ իրավիճակը փրկելու

Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանի եւ ԱԺ «Ծառուկյան» դաշինքից փոխխոսնակ Միքայել Մելքումյանի միջեւ տեղի ունեցած բանավեճից հետո ԱԺ եկավ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով առավոտյան եկել էր նիստերի դահլիճ եւ մի քանի րոպե այնտեղ մնալուց հետո դուրս էր եկել:
Նշենք, որ Մ. Մելքումյանը զայրացավ այն բանից հետո, երբ Կ. Բեքարյանը հիշեցրեց, որ «Ելքի» շարժմանը որոշ քաղաքակն ուժեր միացել են այն ժամանակ, երբ զգացել են վտանգ, որ հողն իրենց ոտքի տակից փախչում է:

ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին

Րոպեներ առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը` ելնելով երկրում ստեղծված անվտանգության իրավիճակից: 

Սիրելի Նիկոլ, այդքան քայլեր ես կատարել, ամբողջ Հայաստանն ես անցել, քեզ հարկավոր է ևս մեկ քայլ անել. Արա Բաբլոյան

01.05.2018 20:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սիրելի Նիկոլ, այդքան քայլեր ես կատարել, ամբողջ Հայաստանն ես անցել, քեզ հարկավոր է ևս մեկ քայլ անել. Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արտահերթ ելույթով խոսեց՝ ներկայացնելով, թե ինչ է խոսել Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս գտնվել է անազատության մեջ:

«Երբ Դուք կարճատև անազատության մեջ էիք, ես, Հայաստան վերադառնալով, օդանավակայանից գիշերը ժամը 1-ին այցելեցի Ձեզ: Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք, Դուք ներկայացրեցիք իրավիճակի հանգուցալուծման Ձեր մոտեցումները, ես` իմ պատկերացումները: Վստահ եմ՝ հիշեում եք՝ ես ասացի, որ առնվազն հասկանալի չէ, խոսել ժողովրդավարության մասին և միեւնույն ժամանակ վերջնագիր ներկայացնել ընդդիմախոսին: Ես առաջարկեցի երկխոսել, ինչին պատասխանեցիք, թե ազատազրկված վիճակով չեք կարող երկխոսել: Դուք ազատ արձակվեցիք առավոտյան, սակայն մինչև օրս այդպես էլ չեք ցանկանում երկխոսել, դրա փոխարեն ցանկանում եք ճնշել ու պարտության մատնել խորհրդարանական մեծամասնությանը, մինչդեռ մեր հիմնական նպատակը ոչ թե կողմերից մեկին պարտության մատնելը պիտի լինի, այլ՝ անցնցում փոփոխություններ իրականացնելը: Որպես հմուտ քաղաքական գործիչ՝ ինչպե՞ս եք պատկերացնում ձայներ ստանալ՝ առանց երկխոսության, առավել ևս ժամանակավոր կառավարություն ձևավորել, երբ Ձեր ընտրվելու պարագայում ԱԺ-ում մեծամասնական կարգով ընդդիմություն եք ունենալու», - նշեց Բաբլոյանը:

Տոքսիկ իրականություն

ԱԺ նախագահը կոչ արեց Փաշինյանին խաղաղ գնալ հարցի հանգուցալուծմանը:

«Սիրելի Նիկոլ, այդքան քայլեր ես կատարել, ամբողջ Հայաստանն ես անցել, քեզ հարկավոր է ևս մեկ քայլ անել և հարցի հանգուցալուծումը տալ», - ասաց Բաբլոյանը:

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

01.05.2018 20:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցած վարչապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունից առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, չընտրվեց Հայաստանի վարչապետ:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56 պատգամավոր:

Խորհրդարանական փոքրամասնության թեկնածուին կողմ քվեարկեցին ԱԺ «Ծառուկյան», «Ելք» և Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորները։

Խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը միասնական դեմ քվեարկեց առաջադրված միասնական թեկնածուին։

Հիշեցնենք՝ Դաշնակցությունից միայն Աղվան Վարդանյանն էր դեմ վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը։

Նկատենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կարող է յոթ օր հետո նորից կազմակերպել վարչապետի ընտրություններ, որի երկրորդ անգամ տապալվելուց հետո Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

Ով ինչպես է քվեարկել ՀՀ վարչապետի ընտրությանը խորհրդարանում

Ով ինչպես է քվեարկել ՀՀ վարչապետի ընտրությանը խորհրդարանում

Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցած վարչապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունից առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, չընտրվեց Հայաստանի վարչապետ։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56 պատգամավոր:









Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով. ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյան

Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով. ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյան

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀԿ-ից կողմ է քվեարկել Ֆելիքս Ցոլակյանը։

Իր քվեարկության վերաբերյալ պատգամավորը հայտարարությամբ է հանդես եկել։

«Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով», - Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը։

Վաղվանից տոտալ դասադուլ և գործադուլ, փակում ենք բոլոր ճանապարհները, օդանավակայանը. Փաշինյան

01.05.2018 21:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վաղվանից տոտալ դասադուլ և գործադուլ, փակում ենք բոլոր ճանապարհները, օդանավակայանը. Փաշինյան

Վաղն ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ և դասադուլ, Հանրապետության հրապարակի հարթակից հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Ժամը 8։15-ից շրջափակվում ենք հանրապետության բոլոր փողոցները, երկաթուղիները, մետրոն, օդանավակայանը, ամեն ինչ, ինչ հնարավոր է շրջափակել», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Բարերար Հովիկ Հունանյանը կատարած բարեգործությունների և քաղաքականություն մուտք գործելու մասին. «Իրավունք TV»

Դիմելով պետական ծառայողներին՝ Նիկոլ Փաշինյաննն ասաց, թե վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ։

Արմեն Ռուստամյանը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ

01.05.2018 21:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Արմեն Ռուստամյանը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի գնահատականների հետ

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համաձայն չէ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հանրապետական կուսակցությունը գնաց ինքնաոչնչացման։

«Կարծում եմ՝ շատ խիստ գնահատականներ էին, բայց դա Նիկոլ Փաշինյանի գնահատականն էր», - այսօր Ազգային ժողովում վարչապետի քվեարկությունից հետո հայտարարեց Արմեն Ռուստամյանը։

Նա նկատեց, որ ամեն դեպքում պետք է բանակցությունների, երկխոսության տեղ թողնել։

«Ինքնաոչնչացման և պատային վիճակի մեջ դնելը չեմ կարծում՝ ճիշտ է», - հավելեց դաշնակցական պատգամավորը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել էր.  «Ես չեմ ուզում դիմել «Հանրապետական» խմբակցությանը որպես մի ամբողջություն, որովհետև այդ ամբողջությունն այլևս գոյություն չունի, ես ուզում եմ դիմել պատգամավորներին որպես անհատներ` ձեր քաղաքական ուժը հատել է ինքնաոչնչացման այն սահմանը, որից այլևս վերադարձ չկա և ես ուզում եմ դիմել ձեզանից յուրաքանչյուրին` հստակ ընդգծելով, որ դուք դեռևս ունեք հնարավորություն այդ սահմանը չհատելու և սա ասում եմ՝ առանց որևէ սպառնալիքի կամ կիրք բորբոքելու: Դուք ընդամենը խաղում եք ժամանակի վրա ու դա արժանապատիվ չէ այն կուսակցության համար, որը վերջին 20 տարում եղել է իշխանության մեջ և անընդհատ բոլոր ամբիոններից պնդել է, թե առաջնորդվում է երկրի ազգային շահով»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА