o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

34-ամյա մայրը խեղդամահ է արել 6 և 4 տարեկան որդիներին

03.05.2020 15:00 ԻՐԱՎՈՒՆՔ
34-ամյա մայրը խեղդամահ է արել 6 և 4 տարեկան որդիներին

1988 թվականին, երբ 10-ամյա Ռոզան երկու քույրերի հետ քնած էր իրենց տանը, խորթ հայրը կացնով սպանել էր մորը ու ներկայացել միլիցիա: Դեպքից հետո երեխաները որոշ ժամանակ ապրել են քեռու տանը, հետո նրանց տեղափոխել են Երևանի հատուկ դաստիարակչական ուսումնարան, այնտեղից էլ՝ Գավառի մանկատուն:

ՀՀ գլխավոր դատախազի տարեկան հաղորդման վերաբերյալ. Արփինե Հովհաննիսյան

1996 թվականին Ռոզան դուրս էր եկել մանկատնից, ընդունվել էր «Էրեբունի» բժշկական քոլեջ ու ապրել էր Էրեբունի հիվանդանոցում՝ ծնողազուրկ երեխաների համար հատկացված սենյակներից մեկում:

1998 թվականին Ռոզան ամուսնացել էր առաջին անգամ, բայց երեխա չունենալու պատճառով ամուսնալուծվել էր:

2004 թվականին Ռոզան փաստական ամուսնական հարաբերությունների մեջ էր մտել Մայիս Խ.-ի (անունը փոխված է) հետ: Որոշ ժամանակ ապրել էին Մայիսի ծնողների հետ, ապա անհաշտության պատճառով առանձնացել ու բնակվել էին վարձով: Որպես մանկատան սան՝ Ռոզան պետությունից բնակարան է ստացել Արարատում, տեղափոխվել են Արարատ: Համատեղ կյանքի ընթացքում ծնվել են երկու որդիները՝ 2005 և 2007 թվականներին: Աշխատանքի բերումով երեխաների հայրը՝ Մայիսը, բնակվել է Երևանում, երեխաներին ու կնոջն այցելել շաբաթ-կիրակի: Ըստ հարևանների ու ճանաչողների՝ Ռոզան եղել է հոգատար մայր, երեխաները եղել են խնամված: Ռոզան ասել է, թե ապրում է երեխաների համար… Բայց սկսած 2009 թվականից Ռոզայի մոտ ի հայտ են եկել տարօրինակություններ:

Նա սկսել է չշփվել հարևանների հետ, երեխաների նկատմամբ դարձել է նկատելի անտարբեր, ժամերով լուռ նստել է, դժգոհել է, թե իրեն ոչ ոք չի օգնում, ինքը չի կարողանում երեխաներին ապահովել: Դպրոցահասակ որդուն նա դպրոց չի ուղարկել՝ ասելով, թե երեխան շոր չունի, ինքը չի կարողանում նրան դասերը սովորեցնել:

2010 թվականի նոյեմբերին Ռոզան երեխաներին թողել է դրսում ու ինչ-որ տեղ է գնացել: Հարևանուհին լսել է, որ երեխաները մուտքում լաց են լինում, նրանց իր տուն է տարել, զանգել է երեխաների հորը, տեղեկացրել է, որ Ռոզան տանը չէ, երեխաները դրսում են: Մայիսը գնացել է Արարատ, երեխաներին վերցրել, տարել է իր ծնողների տուն:

Դրանից երկու օր հետո Ռոզան քրոջ հետ գնացել է երեխաների հետևից: Այդ ժամանակ Մայիսը նկատել է Ռոզայի տարօրինակ վարքագիծը,  նրան տարել է հոգեբուժական բժշկական կենտրոնի Նորքի կլինիկա: Ռոզային ընդունել են «Սուր ցնորազառանցական համախտանիշ» ենթադրյալ ախտորոշումով, մեկ օր նա ստացիոնար բուժում է ստացել: Հաջորդ օրը՝ 2010 թվականի նոյեմբերի 18-ին, Ռոզայի քույրն ու Մայիսը գնացել են հիվանդանոց, պնդել են, թե Ռոզան հիվանդ չէ, ու Ռոզային դուրս են գրել կլինիկայից: Մայիսը գրություն է գրել, թե վերցնում է պատասխանատվությունը Ռոզայի հետագա արարքների համար: Փաստորեն՝ Ռոզայի ախտորոշումը այդպես էլ չի տրվել՝ շուտ դուրս գրվելու պատճառով…

Ամիսներ են անցել: Ռոզայի վիճակը չի բարելավվել, բայց մերձավորները չեն նկատել, ու Ռոզան շարունակել է երեխաների հետ բնակվել՝ մնալով մեկուսացած, պարփակված…

2011 թվականի սեպտեմբերի 6-ին Ռոզան իր 6 և 4 տարեկան տղաների հետ գնացել է խանութ, գնումներ է կատարել, վերադարձել են տուն, նա երեխաներին կերակրել, ապա որոշել է նրանց… խեղդամահ անել… Հետո էլ՝ վերջ տալ իր կյանքին:

Կեսօրին Ռոզան իր շարֆից հանգույց է սարքել, կապել է խոհանոցի դռան վերևի հատվածով անցնող խողովակից: Ապա նմանատիպ մի հանգույց էլ արել է սավանից, կապել է խոհանոցի պատին ամրացված կախիչից:

Այնուհետև մոտեցել է հյուրասենյակում խաղացող ավագ որդուն, գրկել, տարել է խոհանոց, կրտսեր երեխայի ներկայությամբ կախել է շարֆի հանգույցից: Երեխան տանջվել է, օգնություն է խնդրել, բայց Ռոզան նրա ձայնը խլացնելու համար բարձրացրել է հեռուստացույցի ձայնը: Կրտսեր երեխան հասկացել, մորը խնդրել է իր հետ այդպես չվարվել, բայց Ռոզան նրան էլ գրկել, կախել է սավանի հանգույցից…

Երկու ժամ է անցել:

Ռոզան երեխաներին իջեցրել, տարել, պառկեցրել է մահճակալին: Որոշ ժամանակ մնացել է տանը, հետո Երևան է  գնացել՝ ընկերուհու տուն: Ասել է, թե երեխաներն արդեն չկան, ինքն էլ ուզում է իրեն վնասել:

Ընկերուհին զանգել է Մայիսին, ասել է, որ Ռոզան իր տանն է, բայց երեխաները հետը չեն, նա տարօրինակ բաներ է խոսում:

Մայիսը եղբոր հետ նախ գնացել է այդ ընկերուհու տուն, բայց Ռոզան նրա հարցերին չի պատասխանել: Մայիսը զանգել է Արարատ՝ Ռոզայի հարևանուհուն, խնդրել է, որ նայեն՝ երեխաները տա՞նն են, թե՞ չէ: Քիչ անց տեղեկացել են, որ Ռոզան երեխաներին խեղդամահ է արել…

Ռոզային մեղադրանք է առաջադրվել երկու երեխային առանձին դաժանությամբ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով:

Ձեր տունն ենք քանդելու, հայհոյանքներն են տվել 7 տարեկան տղայիս, կնոջս. Աթանեսյանը մանրամասներ է ներկայացնում

Ռոզայի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն է անցկացվել, որի եզրակացությամբ պարզվել է, որ Ռոզան տառապել ու տառապում է շիզոֆրենիայով՝ պարանոիդ ձև, ցնորազառանցական համախտանիշ…

Ռոզան ճանաչվել է անմեղսունակ…

Գործի քննության ժամանակ նա հայտնել է, թե ծանր կյանք է ունեցել, մեծացել է մանկատանը, այնտեղ իր գլխին ընկել է «ֆուտբոլի ցանցի երկաթը», իր գլուխը վնասվել է, բայց ինքը դրա մասին մոռացել ու հիշել է վերջին ժամանակներս:

Ինքը ձայներ էր լսում, որոնք իրեն անվանում էին «Կիսագլուխ»: Երեխաներին սպանել է այդ ձայների պահանջով: Այդ գիշեր չի քնել, անընդհատ ձայներ է լսել, նրանք ստիպել են, որ ինքը հանգույցներ սարքի, երեխաներին կախի, ասել են՝ փրկի երեխաներիդ, հետո քեզ կփրկես…  Ինքը ցանկացել է իր կյանքին վերջ տալ, բայց չի կարողացել…

Ռոզան ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ նշանակվել է բժշկական հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА