o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը Կիմ Չեն Ընին մեդալով է պարգևատրել Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ)

05.05.2020 11:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը Կիմ Չեն Ընին մեդալով է պարգևատրել Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ (լուսանկարներ)

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընը «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի» հոբելյանական մեդալով է պարգևատրվել` պատերազմի ընթացքում ԽՍՀՄ տված զոհերի հիշատակը հանրապետությունում հավերժացնելու գործում ունեցած ներդրման համար: Այս մասին տեղեկացնում է ԿԺԴՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

«ՌԴ նախագահի հրամանին համապատասխան՝ ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը  «1941-1945թթ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի» հոբելյանական մեդալով է պարգևատրվել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության տարածքում զոհված և թաղված խորհրդային քաղաքացիների հիշատակը հավերժացնելու գործում նրա անձնական մեծ ներդրման և ԿԺԴՀ տարածքում խորհրդային զինվորների գերեզմանատների և հուշահամալիրների նկատմամբ իր հոգատարության համար»,-ասված է դեսպանատան հաղորդագրությունում:

Նշվում է, որ մայիսի 5-ին Մանսուդե պալատում Ռուսաստանի դեսպանը մեդալը փոխանցել է ԿԺԴՀ արտգործնախարար Լի Սոն Գվոնին: Այնուհետև նրանք կարճատև զրույց են ունեցել, որի ընթացքում ընդգծել  են 2019 թվականին Վլադիվոստոկում երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված և երկկողմանի համագործակցության զարգացմանն ուղղված  պայմանավորվածությունների կատարմանը հավատարիմ մնալու հաստատակամությունը:

Հորդորում եմ Հայաստանի ԱԳՆ-ին հայտնել հստակ եւ քննադատական գնահատական Էրդողանի հերթական ավանտյուրայի կապակցությամբ. Արմեն Աշոտյան

 

На изображении может находиться: текст

Нет описания фото.

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и в помещенииНа изображении может находиться: 1 человек, сидит, костюм и в помещенииНа изображении может находиться: 1 человек, стоит, костюм и в помещенииНа изображении может находиться: один или несколько человек, люди стоят и костюмНа изображении может находиться: 1 человек, стоит, костюм и в помещенииНа изображении может находиться: в помещении

   

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА