o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Միակ ռացիոնալ որոշումը կարող է լինել Ռ. Քոչարյանին անհապաղ ազատ արձակելը. Վահե Եփրիկյան

08.05.2020 04:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
​​​​​​​Միակ ռացիոնալ որոշումը կարող է լինել Ռ. Քոչարյանին անհապաղ ազատ արձակելը. Վահե Եփրիկյան

Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ դատական նիստը, որի ընթացքում ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետները (Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան, Կարեն Կարապետյան եւ Անուշավան Դանիելյան)  հանդես են գալու անձնական երաշխավորությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ռ. Քոչարյանի աջակիցներից փաստաբան ՎԱՀԵ ԵՓՐԻԿՅԱՆԻ հետ:

Ադրբեջանը հետևողականորեն լկտիանում է. Կարեն Բեքարյան

- Պարեն Եփրիկյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք այսօրվա դատական նիստից:

- Հաշվի առնելով արդեն շուրջ երկամյա փորձը՝ առ այն, որ աղմկոտ խախտումներ են եղել այս գործով, Աննա Դանիբեկյանն արհամարել է նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումը, եղել է դատարանների շրջափակում, հեռախոսային արդարադատություն, բնականաբար, ռացիոնալ եւ ողջամտորեն գնահատելով իրավիճակը՝ ակնկալիքներս մեծ չէ, որ պաշտպանական կողմի միջնորդությունները կբավարարվեն եւ նախագահին այսօր ազատ կարձակեն: Ամեն դեպքում, լիահույս եմ, որ, ի վերջո, պետք է տիկին Դանիբեկյանի մոտ էլ որոշակի ներքին քաջություն գտնվի: Գաղտնիք չէ, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, հետեւաբար իշխանությունների մոտ էլ այդ մտայնությունը պետք է գա առաջ, որ Քոչարյանին «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ում պահելը ոչ միայն իրավունքի եւ գործող օրենքի խախտում է, այլ այս դեպքում նաեւ ՀՀ միջազգային վարկանիշի խնդիր է: Այս առումով նշեմ, որ եղել են միջազգային ատյաններից բազմաթիվ կոչեր, վերջինը եղավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Մինչդեռ այդ կոչերը, մեսիջները եւս արհամարվում են: Բոլոր խախտումները լրացվում են Եվրոպական դատարանի գանգատներում եւ, ըստ էության, վաղը տեղ են գտնելու ՄԻԵԴ-ի այն ակտերում, որը ուղեցույցային է լինելու բոլոր պետությունների համար: Այսինքն՝ X պետությունը վաղը օրինակ է բերելու Հայաստանում նախագահ Քոչարյանի դեմ իրականացվողը՝ համարելով այն իրավունքի խախտում: Այնպես որ, նույնիսկ Քոչարյանի գործից հետո՝ դեռ տեւական ժամանակ Եվրոպական դատարանի պատմության ապագա ընթացքում այդ բոլոր խախտումները ամեն անգամ հնչեցվելու են այլ դատավարություներով, այլ պետություններում իրականացվող դեպքերի հետ կապված: Էլի եմ ասում՝ սա ինչ-որ հպանցիկ, միջանկյալ դեպք չէ, այլ պետության վարկանիշի խնդիրն է:

- Այդուհանդերձ, այսքան ձգձգելուց հետո՝ իրավական առումով կկարողանա՞ն գտնել որեւէ հիմք՝ խափանման միջոց կալանքը նույնը թողնելու կամ նիստը հետաձգելու համար:

- Մի կարեւոր խնդիրր կա՝ ամսի 16-ին, երբ Աննա Դանիբեկյանի աշխատունակության ժամկետը վերջանում էր, ինքը նիստ չարեց, մինչդեռ կարող էր գալ եւ նիստ անել, եթե հիմքեր ունենար մերժելու վարչապետների միջնորդությունը՝ պաշտպանական կողմի ներկայացրած կալանքը երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ: Եվ այդպես գնաց արձակուրդ: Ուստի՝ ողջամտորեն ներքին կասկած ունեմ, որ ի դեմս Աննա Դանիբեկյանի՝ իշխանությունը կանգնել է մի երկընտրանքի առաջ, որ ո՛չ կարող են մերժել ներկայացված միջորդությունները Քոչարյանի ազատության վերաբերյալ, ո՛չ էլ կարող են դրանք չմերժել: Հետեւաբար, ավտոմատ գնում է ինչքան հնարավոր է արհեստականորեն ժամանակը ձգելու պրոցես, ինչի արդյունքում լուծում են Քոչարյանին անազատության մեջ պահելու խնդիրը:

- ԱԺ ամբիոնից ընդամենը երկու օր առաջ Ն. Փաշինյանը հայտարարում էր, թե դատաիրավական համակարգում կան դավաճաններ եւ անգրագետներ: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է, որ Աննա Դանիբեկյանը չի արդարացրել իր սպասումները, թե՞ սա, պարզապես, հերթական անուղղակի զգուշացումն էր:

- Կարծում եմ՝ Աննա Դանիբեկյանը իշխանության կողմից ենթարկվել է, ենթարկվում է եւ ենթարկվելու է եթե ոչ ուղղակի (համենայնդեպս, նման փաստեր չունեմ), ապա անուղղակի ճնշումների, որովհետեւ ակնհայտ է Քոչարյանին անազատության մեջ պահելու սեւեռումը: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, դրա նախատիպն արդեն տեսել ենք: Երբ Սահմանադրական դատարանն անցած տարվա սեպտեմբերին կայացրեց որոշում, որի տրամաբանությունից բխում էր, որ Քոչարյանին ժամ առաջ պետք է ազատ արձակեն, այդ որոշումից անմիջապես հետո՝ վարչապետը, ԱԺ նախագահը մի այնպիսի վայնասուն բարձրացրեցին, որոնք նախեւառաջ հասցեական առումով ուղղված էին Աննա Դանիբեկյանին: Եվ վերջապես, չմոռանանք՝ 2018 թվականի օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ վարչապետի դատավորներին «հաթաթա» տալը Հանրապետության հրապարակում՝ իր ասածն անելու եւ ենթարկվելու մասին, էլ չեմ ասում՝ դատարանների շրջափակումը, որոշ դատավորներին վնգստացող անվանելը, Ռ. Քոչարյանին ազատած երկու դատավորների՝ Դավիթ Գրիգորյանի եւ Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ իրականացված արշավը, Դ. Գրիգորյանի դեպքում նաեւ հարուցված քրեական գործը խոսում է այն ամենի մասին, որ ԱԺ ամբիոնից վարչապետի վերջին ելույթն էլ հենց հերթական հայտարարություններն են, որոնք նախեւառաջ հասցեագրված են Աննա Դանիբեկլյանին եւ էլի մնացյալ քաղաքական ենթատեքստ ու գունավորում ունեցող քրեական գործերով արդարադատություն իրականացնող դատավորներին:

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

- Ի՞նչ եք կարծում՝ այսօր դատարանի որոշում կլինի՞, թե՞ կփորձեն մի քիչ էլ ժամանակ շահել:

- Հաշվի առնելով, որ Ռ. Քոչարյանի կալանավորման ե՛ւ հիմքերը, ե՛ւ պայմաններն են բացակայում, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ նրա ազատության համար երաշխավորել են ՀՀ նախկին երեք վարչապետերն ու Արցախի հանրապետության նախկին վարչապետը, նկատի ունենալով Վեհափառ Հայրապետի հումանիստական, մարդասիրական կոչը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ, ՄԱԿ-ի հանձնակատարի կոչը, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը եւ այն, որ նախագահ Քոչարյանը թիրախային խմբում է (66 տարեկան է) եւ խոցելի տարածքում է գտնվում, որովհետեւ գիտենք, որ քրեակատարողական հիմնարկներում վարակը տարածված է, Աննա Դանիբեկյանն այսօր պետք է առանց երկմտելու, անհապաղ, նախագահ Քոչարյանին ազատ արձակի եւ, ըստ էության, խափանման միջոց կալանքը փոխի: Բայց հաշվի առնելով նաեւ մեր ունեցած պրակտիկան, կարծում եմ՝ իշխանությունները որեւէ բանի առջեւ կանգ չեն առնում եւ մաքսիմալիզացվել է այն սեւեռումը, որ նախագահ Քոչարյանը պետք է ամեն գնով իրավունքի, օրենքի ոտնահարմամբ, իրավական, թե բարոյական ամեն նորմի անտեսմամբ՝ շարունակի շղթայված մնալ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

- Զուտ տեխնիկապես հնարավո՞ր է մեկ դատական նիստի ժամանակ լսել չորս նախկին վարչապետերին ու հրապարակել դատարանի որոշումը:

- Դատական նիստը նշանակված է ժամը՝ 13:00-ին, կարծում եմ՝ տեխնիկապես հնարավոր է մեկ դատական նիստի ընթացքում ավարտել միջնորդության քննությունը, հատկապես այն պարագայում, երբ խոսքն անձի ազատության մասին է եւ մարդու իրավունքների եվրոպակյան կոնվենցայի տրամաբանությունից ելնելով՝  անձի ազատության հարցի վիճարկումը ենթակա է անհապաղ քննության: Արդարության իմաստով մենք վաղուց պետք է ունենայինք Ռոբերտ Քոչարյանի կալանքի վիճարկման քննությունը, բայց ականատես ենք լինում, որ այդ քննությունը հինգ ամիս է չի իրականացվում, որից վերջին երկու ամիսը զուտ դատարանի տեխնիկական ձգձգումների պատճառով: Այս իմաստով անհապաղ քննությունը, ինչու ոչ, կարող է շարունակվել նաեւ աշխատանքային ժամից հետո: Վերջապես ականատես ենք եղել բազմաթիվ նման դեպքերի, նաեւ թավշա արդարադատության ժամանակաշրջանում, որ անձանց վերաբերյալ խափանման միջոցների, կալանքի փոփոխման քննությունները տեղի են ունեցել աշխատանքային ժամից՝ 18:00-ից հետո: Օրինակ, Մանվել Գրիգորանի հետ կապված դեպքը, երբ խափանման միջոցը փոխվեց, եթե չեմ սխալվում աշխատանքային ժամից հետո էր փոխվել: Այսինքն՝ իրավունքի գերակայության իմաստով Աննա Դանիբեկյանը այսօր պետք է դատական նիստին կոչ անի, հորդորի, որ եթե տեխնիկապես չհասցնեն տեղավորվել 5 ժամվա ընթացքում, նիստը շարունակեն այնքան ժամանակ, որ դատարանը կարողանա հեռանալ խորհրդակցության սենյակ՝ անհապաղ ու անմիջապես որոշում կայացնելու համար: Եվ միակ ռացիոնալ որոշումը կարող է լինել Ռ. Քոչարյանի արդեն վերոհիշյալ մի քանի պատճառաբանությունների իմաստով անմիջապես ազատ արձակելը: Բայց կրկնվեմ՝ գործ ունենք ոչ թե իրավունքի եւ արդարադատության, այլ կամայականության հետ:  Գործադիր իշխանությունն ամեն կերպ ջանում է դատական իշխանության վրա սահմանել այնպիսի մի վերահսկողություն, որ դատական իշխանությունը, հատկապես քաղաքական գործերով ունակ չլինի կայացնել անկախ արդարադատություն: Տվյալ պարագայում ստացվում է, որ Աննա Դանիբեկյանը առաջնորդվում է ոչ թե բացառապես քրեական դատավարության օրենսգրքով, սահմանադրությամբ, սեփական խղճով ու համոզմունքներով, այլ կարծում եմ՝ մեծ հաշվով ենթարկվում է օրվա իշխանությունների ցանկություններին, պահանջներին եւ հրահանգներին: Իսկ այն դատավորները, ովքեր իրապես կայացնում են արդարադատություն, ենթարկվում են հալածանքների, ինչպես թիրախավորվեցին դատավորներ Ալեքսանդր Ազարյանը եւ Դավիթ Գրիգորյանը:

- Բազմիցս հայտարարել եք, որ ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներից եք: Հետաքրքիր է՝ եթե դատական նիստն ունենա վատագույն ավարտ, ի՞նչ քայլերի են պատրաստվում դիմել Ռ. Քոչարյանի աջակիցները:

​​​​​​​Բոլորի համար արդեն պարզ է, Նիկոլը գնում է, բայց միայնակ. Վահան Բաբայան

- Նախեւառաջ ուզում եմ փաստել, որ շուրջ երկու տարի է Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդումների, շուրջ մեկուկես տարի է գտնվում է ապօրինի անազատության մեջ՝ որպես քաղբանտարկյալ, բայց ՀՀ երկրորդ նախագահի աջակիցները, այդ թվում՝ ես,  որեւէ հակաիրավական, հակաօրինական գործողությամբ երբեւէ հանդես չենք եկել: Եվ, բնականաբար, շարունակելու ենք իրավաչափ գործողությունների ամբողջ սպեկտորը գործի դնել: Փորձելու ենք օրենքով չարգելված բոլոր եղանակներով սատարել, աջակցել նախագահին եւ ի դեմս նրա՝ պայքարել ՀՀ-ում մարդու իրավունքների երաշխավորված լինելու համար: Անկախ Աննա Դանիբեկյանի որոշումից՝ ենթադրում եմ, որ գործողությունները Ռ. Քոչարյանին աջակցելու իմաստով շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ նա գտնվում է անազատության մեջ  ու նրա նկատմամբ այս սանձազերծված «արդարադատությունը» որպես այդպիսին, չի դադարեցվել, քրեական գործը չի կարճվել, կամ վերջնական դատական ակտով նա չի արդարացվել:

- Դուք նշել էիք, որ լինելու եք «մերօրյա մարտադաշտում՝ դատարանի առջեւ»: Սա նշանակո՞ւմ է, որ Ռ. Քոչարյանի աջակիցների կողմից դատարանի առջեւ տեղի կունենա ակցիա՝ անկախ նրանից, որ պարետատան բոլոր սահմանափակումները դեռ չեն հանվել:

- Այո, ես լինելու եմ դատարանի առջեւ, իսկ թե աջակիցներից քանի հոգի կգա կամ ովքեր ներկա կգտնվեն, այս պահին որեւէ տեղեկատվության այդ առումով չեմ տիրապետում: Կարծում եմ՝ պարետատան հետ կապված խնդիր չպետք է ունենաք, որովհետեւ հիմա ականատես ենք լինում, որ փողոցներում էլ բավականին բազմամարդ է: Մեծ հաշվով սահմափակումները հանված են եւ սոցիալական հեռավորությունը պահպանելու, համապատասխան միջոցներ կիրառելու պարագայում՝ բավականին անվտանգ է, որեւէ խոչընդոտ չեմ տեսնում այդ առումով: Ըստ իս, նորմալ պետք է լինի, հատկապես, որ չեմ կարծում, թե մեծաքանակ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենալու: Ինչ վերաբերում է Ձեր մեջբերած գրառմանս, ապա այն նշանակում էր, որ անձամբ ես եմ ներկա լինելու, այն որեւէ կերպ չի վերաբերում Քոչարյանի բոլոր աջակիցներին, այլ գրել եմ բացառապես իմ մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА