o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Մեր ամոթը կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանին կրկին պահեն բանտարկված. Վահան Բաբայան (Տեսանյութ)

08.05.2020 16:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Մեր ամոթը կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանին կրկին պահեն բանտարկված. Վահան Բաբայան (Տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ դատական նիստը, որի ընթացքում ՀՀ եւ Արցախի նախկին վարչապետները (Խոսրով Հարությունյան, Վազգեն Մանուկյան, Կարեն Կարապետյան եւ Անուշավան Դանիելյան) հանդես եկան անձնական երաշխավորությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

Երկրորդ ալիքը մոտենում է․ Գերմանիայում կորոնավիրուսի նոր բռնկում

- Տրամաբանությունը հետեւյալն է՝ եթե առաջ մարդիկ կային, ովքեր մտածում էին, թե կարող է իրավական առումով ինչ-որ կարգավորումներ լինեն եւ դատարանի հետ կապված հույսեր էին փայփայում, ապա այսօր բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի դատավորը եւ դատարանը մեկ մարդ է: Հիմա քաղաքական կոնյուկտուրայի եւ ընդհանուր երկրի քաղաքական իրավիճակից է կախված այդ մեկ մարդու որոշումները եւ քայլերը: Այդ կոնտեքստում պետք է խնդիրը դիտարկել, որովհետեւ իրավական առումով Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն ինքնին բոլորս էլ հասկանում ենք, որ անիմաստ էր, եւ սա, իրոք, վենդետա էր, որը շարունակվում է: Հիմա քաղաքական տեսանկյունով պատկերացնում ենք, որ Ռ. Քոչարյանը պետք է ազատ արձակվի, որովհետեւ նախ դրա համար կան շատ բարենպաստ հանգամանքներ:

- Նկատի ունեք չորս վարչապետերի անձնական երաշխավորությո՞ւնը:

- Այո, ինչպես նաեւ այս պանդեմիայի առկայությունը, որ ինքնին հակահումանիստական եւ հակամարդակային քայլ կլինի խափանման միջոցը չփոխելը: Անգամ Սիցիլիայում Կոզա նոստրայի եւ կամորայի բոլոր կնքահայերին ազատ են արձակել եւ տնային կալանքի տակ են հիմա, որոնք կոնկրետ հանցագործներ են եւ մաֆիայի պարագլուխներ Իտալիայում: Իսկ Հայաստանում նախկին նախագահը, որը Արցախի հերոս է եւ որի օրոք տնտեսական աճ է գրանցվել այս երկրում, եւ նա կարողացել է Արցախը պահել, երկիրը զարգացնել եւ ունի նման կենսագրություն, կարծում եմ՝ ուղղակի մեր ամոթը կլինի, թեկուզ հասարակության այս լռության շրջանակում նրան կրկին պահեն բանտարկված: Նորից եմ շեշտում՝ նույնիսկ իտալական մաֆիայի պարագլուխներին, հանել են կալանքից, որովհետեւ գիտեն, թե ինչ վտանգ է սպառնում այդ մարդիկանց: Ու սա ոչ միայն հումանիստական քայլ է, այլեւ առողջապահության համաշխարհային կազմակերպության նաեւ պահանջների շարքից է: Դրա համար համադրելով այս ամենը՝ ուզում եմ, համենայնդեպս, կարծել, որ նախագահի խափանման միջոցը կփոխեն եւ այս ազդակները կունենան իրենց ազդեցությունը, որովհետեւ այդքան երկար իրենք չեն կարող նույն հեքիաթը պատմեն, նույն սցենարները շարունակեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА