o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առանց աշխատանքի մնացած բորտուղեկցորդուհիները դիմել են մերկապարի

10.05.2020 10:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Առանց աշխատանքի մնացած բորտուղեկցորդուհիները դիմել են մերկապարի

Նորզելանդական բորտուղեկցորդուհիները, որոնք առանց աշխատանքի են մնացել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանված սահմանափակումների պատճառով, զանգվածաբար դիմել են մերկապարության: Այս մասին հայտնում է New Zealand Herald-ը ։

Սիրո խոստովանություն անելու 7 եղանակ՝ առանց որևէ բառ ասելու

Օքլենդի Calendar Girls ստրիպտիզ-ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ աղջիկները բառացիորեն «հեղեղել են» իրենց ինքնակենսագրականներով: Կազմակերպությունը նշել է, որ օրական 10-ից 15 հայտ է ստացվում ավիաընկերությունների նախկին աշխատակցուհիներից։ Իսկ ընդամենը տրանսպորտային ընկերությունների նախկին աշխատակցուհիներից դիմումների թիվը կազմել է բոլոր հայտերի կեսը:

Բորտուղեկցորդուհին, որը ցանկացել է անանուն մնալ, բացատրել է, թե ինչու է արձագանքել մերկապարուհու հաստիքին.

«Այժմ շատ բորտուղեկցորդուհիներ, օդաչուներ եւ ցամաքային անձնակազմի աշխատակիցներ կան, որոնք գտնվում են նույն իրավիճակում, ինչ ես, եւ ստիպված կլինեն փորձել իրենց այլ մասնագիտություններում, որպեսզի կերակրեն ընտանիքը», — խոստովանել է նա:

Ավիաընկերության նախկին աշխատակցուհին հավելել է, որ ավիացիոն ոլորտում փորձից բացի աշխատել է նաեւ արվեստի, հյուրանոցային բիզնեսի եւ բանկային գործի ոլորտներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА