o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աննայի ելակը ուտող հայկական բանակ

13.05.2020 12:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Աննայի ելակը ուտող հայկական բանակ

Այսօր <Հրապարակ> թերթը ներկայացրել է տվյալներ, թե ինչ կարգով եւ ում կողմից է հայկական բանակին  տրամադրվում ելակ։ Երեւի շատերը կզարմանան, թե ինչ կապ ունի ելակը բանակի հետ։  Սակայն տրամադրող ընկերությունը <Գրին ֆուդն> է։  Ընկերությունը պնդում է, որ ելակը  շատ  լավ բան է։ Ըստ այդ կազմակերպության ներկայացուցչի, այն քաղցր է, ինչը, կարծում ենք, շատ կարեւոր է բանակի մարտունակությունը բարձրացնելու համար եւ <կալորիկանություն էլ չունի, շատ լավ է, չեն չաղանա>։ Աշխարհի բոլոր բանակներում  լավ կերակուրը համարվում է բարձր կալորիականութնուն համարվողը, քանի որ զինվորների  ֆիզիկական ծանրաբեռնվածությունը  բարձր է, հետեւապես  նրանց տրամադրում են համապատասխան կալորիականությամբ սնունդ։ Ինչպես մեզ ասաց զինվորական սննդակարգի  մասնագետը՝  <ծիծաղելի է բանակին  ելակ մատակարարելը։ Այն որեւէ առումով չի տեղավորվում այն պահանջների մեջ, որոնք սահմանված են բանակի սննդակարգի համար։ Բանակը  ոչ սրճարան է, ոչ էլ բար, մնում է կոտկեյլներ մատակարարեն բանակին>։

Պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը

Տարօրինակ է նաեւ, որ  միրգ մատակարարելու հարցում այդքան մեծ ուշադրություն է տրվել ելակին, որը բավականին թանկարժեք հատապտուղ է։ Դրա փոխարեն կարելի էր երեք անգամ ավելի շատ խնձոր, բանան կամ նարինջ մատակարարվեր։ Առավել եւս տարօրինակ է, որ այդ հատապտղի տեղափոխումը եւ պահպանումը  շատ բարդ է եւ այն դասվում է շուտ փչացող ապրանքների շարքին։ Այսքանից հետո էլ կրկին հարց է ծագում, թե ինչո՞ւ հատկապես ելակը։ Պատասխանը ինչպես միշտ կոռուպցիոն դաշտում է։ Պարզվում է, որ <Գրին ֆուդ> ընկերությունը պատկանում է Նիկոլի կնոջ՝  Աննայի ընկերուհուն, որի հետ ընկերությունը ունի շուրջ 10 տարվա պատմություն։ Ընդ որում,  ելակի վերաբերյալ ոչ հստակ պայմանգիր կա, ոչ էլ անց է կացվել մրցույթ, ինչը պարտադիր պայման է Գնումների մասին օրենքից ելնելով։ Թերթը ներկայցնում է նաեւ, որ մատակարարը, այսինքն՝ <Գրին ֆուդը> հակասող պարզաբանումներ է տալիս  իրենց եւ ՊՆ-ի փոխհարաբերությունների մասին։ Մեկ նա ասում է, թե ՊՆ-ի հետ աշխատում են անմիջապես առանց միջնորդների, հետո էլ ՝ թե որպես միջնորդ հանդիսանում է <Մեդիտեք> ընկերությունը։ Այս պահից իրավիճակը ավելի է խճճվում, քանի որ <Մեդիտեքը> զբաղվում է բժշկական սարքավորումների ներմուծումով եւ ոչ մի կապ չունի բանակի սննդակարգի հետ։ Հարցի պատասխանը կրկին անգամ կոռուպցիոն դաշտում է։ Ընկերությունը անմիջական կապ ունի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմների հետ։ Ահա եւ հեղափոխական իշխանությունների ողջ պերճանքը ու թշվառությունը։ Նշենք, որ ելակի սկանդալը  հետեւեց սիգարետի սկանդալին, որը նույնպես կապ ունի Նիկոլի ընտանիքի հետ։ Ըն դորում , Նիկոլը ինքն է գովազդում  ելակի  խայտառակ պատմությունը ասելով, թե հպարտանում է, որ <ելակը մտավ զորամասեր>։

Ա․ Հովհաննիսյան

Հ․ Գ․ - Որոշ մանրամասներ Աննա Հակոբյանի ընկերուհի՝ Վարդուհի Ֆեսչյանի մասին։ Վերջինս նախկին վարչապօտ Կարեն Կարապետյանի օգնական  Կարապետ Վարդանյանի կինն է։ Կարապետն էլ 2009-14թթ․ եղել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար։ Հիմա հարց է ծագում՝ ի՞նչն էր միավորում  Սերժ Սարգսյանի իշխանության օրոք  փոխնախարար եւ վարչապետի օգնական աշխատած մարդուն  այդ նույն իշխանությանը  անխնա քննադատող  եւ շատ անգամ անձնական վիրավորանքներ հասցնող  Նիկոլ Փաշինյանի հետ։ Ստացվում է կամ Նիկոլ Փաշինյանն էր կեղց ընդդիմություն, կամ Կարապետ Վարդանյանը  կեղծ իշխանություն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА