o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

13.05.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մի զարմանալի գրառում է կատարել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ վերաբերյալ: Ճիշտն ասած, այնպիսի  տհաճ բան է, որ սրտանց ցանկացա` դա հիմնավորապես հերքվի ինչքան շուտ, այնքան լավ: Ահա գրառումը. «Ես կարծում եմ, որ գտել եմ այն փաստաթուղթը, որը ցուցադրելուց հետո Նիկոլը համաձայնեց օգտվել Արմեն Սարգսյանի առաջարկած ծառայություններից, եւ այդ թուղթը Արմեն Սարգսյանի կրտսեր արու զավակի` Հայկ Սարգսյանի զագսի թուղթն է: Բոլորս գիտենք, թե ինչ զգայուն է Նիկոլ Փաշինյանը ԼԳԲՏ անձանց նկատմամբ, եւ նա մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ նրանք իր անձնական երաշխավորության տակ են, դե իսկ Արմեն Սարգսյանն էլ, ամենայն հավանականությամբ, խորամանկորեն օգտվել է Փաշինյանի թուլությունից եւ նրան է ներկայացրել իր կրտսեր որդուն կնության տալու մասին հավաստող փաստաթղթերը: Արմեն Սարգսյանի կրտսեր որդին` Հայկը, վերջերս ամուսնացել է իր սիրելի ամուսնու` Ֆարիսի հետ»: Եվ ահա զարմանալի արագությամբ ցանկությունս կատարվեց` դեռ «թանաքը չչորացած», հրապարակվեց Հայկ Սարգսյանի հերքումը. «Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության եւ դրա հեղինակների նեղմտության եւ փոքրոգության աստիճանից: Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես եւ վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները եւ նրանց անազնիվ դիրիժորները` ունենալով ամենաստոր նպատակները: Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»: Դե ինչ, հարգելի ընթերցողներ, սրտանց լավ բան կամեցեք, եւ դա կկատարվի:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք նախորդ համարում հիշատակված Բաբկենին, որ Պողոս անունով հարեւան ունի: Մեզ զարմացրել էր, որ նա բացառիկ  անքաղաքավարությամբ արտահայտվել էր այն մարդկանց մասին, ովքեր անթույլատրելի են համարում բանկային գաղտնիքին կոպիտ միջամտությունը: Եվ ահա  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆԻ չարախոսությունը ունեցավ զարմանալի շարունակություն: Պարզվուն է, որ նա ստիպված է եղել կորոնավիուսի թեստ հանձնել. «Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, որովհետեւ ԱԺ-ում ջերմաչափումից պարզվեց` 37 աստիճան տաքություն ունեմ, ապահովության համար հանձնեցի, քանի որ շփումը շատ մեծ է այլ մարդկանց հետ, ուրիշ գանգատներ չկան: Այս պահին ինձ լավ եմ զգում»: Ինչեւէ, անկախ ամեն ինչից պատգամավորին առողջություն ենք մաղթում, բայց բոլոր դեպքերում զարմանալի օրինաչափությամբ չար խոսքը բումերանգի հատկություն ունի:

ԶԱՐՄԱՆՔ

Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան  ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ էլ անդրադարձել է մի այնպիսի ապշեցուցիչ չարախոսի, ում վրա երեւի թե ոչ մի վիրուս չի կարող ազդել. «Մի անգրագետ կա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում: Էն, որ փետրվարի 24-ին խոստացել էր, որ անձամբ ինձ ժողովուրդը «դատափետելու է «Ոչ»-ի քարոզչության կողմը ստանձնելու համար»: Այսօր Ազգային ժողովում նույն անգրագետը իրեն թույլ տվեց այնպիսի՜ արտահայտություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հասցեին, այնպիսի՜ անհարգալից վերաբերմունք, այնպիսի՜ տոն, որ ուղղակի պատկերացնելու չէ»: Դե քանի որ այդ անշնորհքությունը կշտամբող Ռուբեն Մելիքյանը այդ մանդատավորի անունը չի տվել, մենք էլ չենք տա, համ էլ ի՞նչ տարբերություն` խմբակցության 88 առանձնյակների մեծամասնությունը իրարից չեն էլ տարբերվում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА