o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ի՞նչ է, մեր պատգամավորները ՀՀ մնացած քաղաքացիներից ավելի լա՞վ եւ ավելի ուշադի՞ր ծնող են». Լիա Ավետիսյան

13.05.2020 17:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ի՞նչ է, մեր պատգամավորները ՀՀ մնացած քաղաքացիներից ավելի լա՞վ եւ ավելի ուշադի՞ր ծնող են». Լիա Ավետիսյան

Ազգային ժողովն ընդունեց Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը: Այս հոդվածում ներառված է նաեւ սեռական կողմնորոշում հասկացությունը, ըստ որի, պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու եւ այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը:

Մարդու կյանքն ավելի անարժեք է մեր երկրում, քան իշխանությունների իմիջը․ «Հրապարակ»

«Կանարյան կղզիներից մեկի հանգստավայրում ընդունված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ելնում է եվրոպական ցավալի վիճակագրությունից, ըստ որի, այդ կիսամայրցամաքի ամեն հինգերորդ երեխան ենթարկվել կամ ենթարկվում է սեռական բռնության` դրսում, թե տանը: Եվրոպա է, հնարավոր է: Սակայն արդյո՞ք կարելի էր տարածել այս տվյալները Հայաստանի վրա»,- «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ տխրահռչակ կոնվենցիայի ընդունմանը, ասաց գրող, հրապարակախոս, «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ու հավելեց. «Եթե այդպես լիներ, ապա մեր խորհրդարանի 140 պատգամավորներից, որոնք զավակների, եւ նույնիսկ թոռների տեր են, առնվազը 25-ը պետք է հայցադիմումներով ներկայացած լինեին մեր ՆԳ եւ դատական մարմիններ` իրենց անչափահաս բալիկների հանդեպ ոտնձգությունների առիթով, այլասերված անձանց կողմից: Բայց չէ՞ որ նման դեպք չի արձանագրվել: Գեթ մեկի զավակը նման հանցագործության զոհը չի հանդիսացել: Ի՞նչ է, մեր պատգամավորները ՀՀ մնացած քաղաքացիներից ավելի լա՞վ եւ ավելի ուշադի՞ր ծնող են: Մեզանից` բոլորիցս, 25 անգամ ավելի լա՞վն են եւ իսկապես` ընտրյա՞լ: Թույլ տվեք չհամաձայնեմ, քանի որ իրենց միջեւ կան մարդիկ, որ բանակում չծառայելու նպատակով իրենց դրել են գժի կամ գիշերվա ժամերին մեզը պահելու անունակ հիվանդների տեղ: Սիմուլյանտ են: Կամ թմրանյութ օգտագործող եւ ալկոհոլ չարաշահող անձինք: Պարզվում է, որ կան նաեւ մաքսանենգությամբ զբաղվող անհատներ: Եվ նման մարդիկ ավելի խելացի՞, ուշադի՞ր ու զգուշավո՞ր ծնող են, քան Հայաստանի մյո՞ւս քաղաքացիները: Ոչ` անշուշտ»,- ընդգծում է հրապարակախոսն ու հավելում. «Ակնառու է հոգեվարքի մեջ գտնվող եվրոպական կառույցի խիստ հրահանգը եւ հայաստանյան նման մի հոգեվարքի մեջ գտնվող, խոնարհ ԱԺ-ի պատրաստակամությունը` կատարելու տիրոջ ցանկացած կապրիզը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Լիա Ավետիսյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» այսօրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА