o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիմակ չկրելու դեպքում սահմանվող տուգանքները սկսվելու են 100 հազար դրամից

14.05.2020 19:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դիմակ չկրելու դեպքում սահմանվող տուգանքները սկսվելու են 100 հազար դրամից

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մայիսի 25-ից պարտադիր պայման է լինելու դիմակների կրումը՝ բոլոր վայրերում, այդ թվում՝ փակ ռեստորաններում։ Նրանք, ովքեր կխախտեն որոշումը կտուգանվեն ՀՀ ոստիկանության կողմից։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել էր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը

Դիմակահանդես Բաղրամյան պողոտայում

Ինչ վերաբերում է տուգանքի չափերին, Ավինյանը ասաց՝ բարձր է, սկսվում է մոտավորապես 100 հազար դրամից․ «Կարող ենք ԱԺ-ին առաջարկել տուգանքների չափի վերանայման հարց քննարկել»։

«Ես ուզում եմ, որ մենք մեր մոտեցումը փոխենք, չմտածենք՝ դե լավ, էսօր դիմակ չկրեմ, այլ հասկանանք ու մտածենք չվարակելու եւ չվարակվելու մասին: Այո, ինքնաշեն դիմակ կարող է լինել հենց շարֆը կամ կտորից որեւէ բան, որը հնարավորություն է տալիս դեմքը փակելու»,- հավելեց պարետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА