o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի մոտ գարնանային սրացումներ են. Նունե Ներսիսյան

18.05.2020 14:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի մոտ գարնանային սրացումներ են. Նունե Ներսիսյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք,հանրային բաց ու փակ բոլոր տարածքներում դիմակ կրելը մայիսի 25–ից դառնալու է պարտադիր, իսկ չկրողները տուգանվելու են: Պարետ Տիգրան Ավինյանն իր խոսքում նշել էր,այն մասին,որ պարտադիր չէ, դիմակները լինեն բժշկական, եռաշերտ: Դրանք կարող են նաև լինել տնային պայմաններում կարված, ինքնաշեն:Շրջանառվող լուրերի համաձայն,պարտադիր դիմակների կրումն ընդամենը բիզնես է, ինչ-որ մեկի բիզնեսն, ով ամեն կերպ փորձում է առիթից օգտվել, այս անգամ արդեն համաճարակի ֆոնին, իսկ ահա իշխանություններն էլ իրենց հերթին քաջալերում են այդ ամենը,ծայրահեղ աղքատության մեջ հայտնված ժողովրդին առավել ծանր վիճակի մեջ գցելով: Այս մասին Iravunk.com-ը զրուցեց «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանի հետ:

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

- Տիկին Ներսիսյան,նախկինում իշխանությունները հայտարարում էին, որ դիմակներ կրելը պարտադիր չէ, ավելին վտանգավոր է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ փոխվեց հիմա:

- Հայաստանում առհասարակ ճիշտ դիմակ կրելու մշակույթը դեռևս ձևավորված չէ: Ինչպես գիտենք դիմակները պետք է անընդհատ փոխել,սակայն այսօր մենք գիտենք, որ Հայաստանում մարդիկ ունեն սոցիալական լուրջ խնդիր,մարդիկ հացի խնդիր ունեն,և այս մարդիկ չեն կարող օրական 1500 դրամ գումար հատկացնել դիմակներ և ձեռնոցներ ձեռք բերելու համար: Այս ամենն ուղղակի արվում է մեր իշխանությունների սիրտը հովացնելու համար, չտուգանվելու համար:Այս ամենն արվում է ուղղակի:Ինչ վերաբերում է իշխանությունների հակասական հայտարարություններին, արդեն պետք չէ զարմանալ,քանի որ հավանաբար որոշ  իշխանության ներկայացուցիչների մոտ գարնանանյին սրացումներ են: Անգամ ԱՀԿ-ից որոշ մասնագետներ ևս նշում էին, որ դիմակ կրելն անիմաստ է, և ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը շատ լավ հիշում ենք, որ ևս ասաց այն մասին,որ դիմակ կրելն ըստ էության պարտադիր չէ: Ես որպես մասնագետ կարող եմ ասել, որ բաց տարածքներում դիմակ կրում են միայն վարակակիր հանդիսացող անձինք: Մենք շատ լավ գիտենք,որ վարակակիրներին իբրև թե մեկուսացնում են,սակայն իմ տեղեկություններով,վարակակիրների մեկուսացման հետ կապված ևս խայրառակ խնդիրներ կան, քանի որ վարակակիրներին տանում են տարբեր հյուրանոցներ և կլինիկաներ,և կարծում եմ, որ նմանատիպ դեպքերում անպայման գոնե մեկ վարակակրի անուն ավելանում է: Ես չեմ հասկանում,թե որն է տրամաբանությունը հիվանդին երկու օր մի տեղ,երեք օր մի տեղ,և յոթ օր մի տեղ պահելու: Չկա տրամաբանություն: 

- Տիկին Ներսիսյան,լուրեր են շրջանառվում,որ Դիմակների բիզնեսը ևս ինչ-որ անձերի է պատկանում,ինչի ֆոնին էլ դիմակ կրելը դարձնում են պարտադիր:

- Այո, Սիփան Փաշինյանը հայտարարել է, որ կարի ֆաբրիկա է բացվել Իջևանում,կարծում եմ խոսքը հենց սրա մասին է: Առանց կրակ ծուխ չի լինում, չի կարղ հենց այնպես,ուղղակի նման խոսակցություն լինել: Սա ընդամենը բիզնես է, այդքան մի բան:Ես որպես բժիշկ ասում եմ, որ այո կա կորոնավիրուս,սակայն այն պետք չէ այսպես ուռճացնել և մեզ ստրեսի ենթարկել: Սա ուղղակի աբսուրդի թատրոն է: Սա ընդամենը ամենամեծ բիզնեսն է,որ իրականացնում են Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանի և վարչապետի հետ միասին: Միգուցե գարնանային սրացումները Նիկոլ Փաշինյանին չեն թողնում ինչ-ինչ բաներ հասկանալ, բայց սա ամենաազգադավ բիզնեսն է, որ այս մարդիկ կարող էին իրականացնել:

- Օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ հնարավոր է,որ սեպտեմբերին ևս կրթական հաստատությունները փակ լինեն: Ի՞նչ կասեք այս մասին:

- Արսեն Թորոսյանը մեկ այլ հայտարարություն է անում,Փաշինյանը մեկ այլ,պարետ Ավինյանը մեկ այլ:Մի քանի օր առաջ էլ Արսեն Թորոսյանը հայտարարեց,որ հինգ տարի շարունակ կորոնավիրուսը մեզ ուղեկցելու է: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն էլ մեկ այլ բան է հայտարարում: Այսինքն` Արսեն Թորոսյանն այլ շահ ունի, մի հինգ տարի վիրուսը ձգելով, Նիկոլ Փաշինյանը փորձում է ձգձգել,որովհետև վստահ է, որ տապալված է սահմանադրական հանրաքվեն, իսկ ահա պարետ Ավինյանը այս երկուսի արանքում չի հասկանում ոչինչ, վերձնելով ոսկե միջինը: Այս ամենը միմիայն միտված է հանրության ուշադրությունը կարևոր հարցերից շեղելու:Մենք իրականում ավելի լուրջ խնդիրներ ունենք,որից մեզ պարզապես շեղում են: Շատ վատ է, որ որոշ Նիկոլապաշտներ չեն հասկանում ու գիտակցում,որ իրենք ընդամենը Փաշինյանի ձեռքին գործիք են: Ինչո՞ւ են հայտարարում, որ ամսի 18-ից սահմանափակումները հանվում են, սակայն պարտադիր դիմակ կրելը ամսի 25-ից է լինելու, իսկ ինչո՞ւ,որովհետև դա նոր բիզնե՞ս է,և ամսի 25-ին է ներկրվելո՞ւ: Երևի ամսի 18-ից 25-ը կորոնավիրուսը գնալու է հանգստանալու:

- Տիկին Ներսիսյան,վերջերս հայտարարություն տարածեցիք,որ ինֆարկտից մահացածի հարազատներին առաջարկել են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից: Սակայն ձեր հայտարարությունից հետո նշվեց, որ ձեր ունեցած տեղեկությունը կեղծ է, այս մասին ինչ կասեք:

Վարչապետը վարակված է. Ուրիխանյանը թուղթ է վերցրել, Մարուքյանը` սուրճ խմել Փաշինյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

- Իմ դեմ քրեական գործ է հարուցվել այդ թեմայով,սակայն ես ունեմ բոլոր ապացույցները,որ կարող եմ դատարան ներկայացնել: Պետք է ասեմ, որ առաջինը հարձակվում է նա, ով մեղավոր է: Ես այսօր տեսա, որ Արսեն Թորոսյանը պատրաստվում է արգելել, սեփական կլինիկաներում համաճարակային թեստավորում իրականացնելու պրոցեսը: Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է օրինակ է` «Վարդանանց» կենտրոնին ինչ-որ բան արգելելու: Կարո՞ղ է արդյոք արգելել,իհարկե` ոչ, որովհետև Լևոն Ալթունյանն իր գլխավոր խորհրդատուներից է: 

Հայկ Գևորգյան  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА