o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«2020 ԹՎԱԿԱՆԸ ՄԵՆՔ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ»

19.05.2020 21:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«2020 ԹՎԱԿԱՆԸ ՄԵՆՔ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ»

ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների, արտակարգ դրության արհեստական երկարաձգման, անհեթեթ  սահմանափակումների, Արցախի շուրջ տեղի ունեցող խմորումների, սորոսականների ակտիվացման եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Համերաշխություն» կուսակցության նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

«Իշխանությունները հաճույք են ստանում մարդկանց ուղղակի բանտ ուղարկելուց, ինչն անթույլատրելի է»

 

«ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՔԱՅՔԱՅԵՆ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ»

Պարոն Ավետիսյան, մինչ բուն զրույցին անցնելը, կխնդրեինք Ձեր գնահատականը տխրահռչակ «Լանզարոտեի» կոնվենցիայի վերաբերյալ, որը ԱԺ-ն արտակարգ դրության պայմաններում վավերացրեց:

Այո, «Լանզարոտեի» կոնվենցիան անցկացվեց արտակարգ դրության պայմաններում, եւ հասարակության մի զգալի հատվածն այդպես էլ չհասկացավ, թե դա ինչ էր: Բնականաբար, քանի որ կար պարետի որոշում, քաղաքական ուժերը չէին կարող մասնակցել եւ արտահայտել իրենց բողոքը այդ կոնվեցիայի վերաբերյալ: Բայց հարց է, թե ի՞նչն էր նպատակը, որ այդքան արագ դա անցկացվեց: Ըստ իս` այսօրվա քաղաքական իշխանությունը օգտվեց առիթից եւ անցկացրեց այդ անհեթեթ նախագիծը, որը ըստ էության քայքայում է մեր ընտանիքները: Այս մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի քայքայեն մեր ընտանիքները: Ավելին` նրանք դա անում են ոչ միայն մեր ընտանիքներում, այլ նաեւ մեր մեծ ընտանիքում, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Չկա որեւէ ուղղություն, որում քայքայման գործընթացներ տեղի չունենան, ցավոք սրտի, առայժմ դա այդպես է: Բայց ես կարծում եմ, որ դա շատ կարճ է տեւելու, եւ այն ուժերը, որոնք մտահոգված են մեր ազգի ճակատագրով` համապատասխան գործողություններից հետո, իշխանությունը իրականում կվերադարձնեն ժողովրդին:

«Համոզված եմ` մյուս տարի մենք կապրենք առանց Փաշինյանի» (Տեսանյութ)

 

«ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՆԴ Է ԳՏՆՎՈՒՄ Է ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ»

Պարոն Ավետիսյան, նախորդ շաբաթ տեղի ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցը փոխելու որոշումը, որը դատավոր Դանիբեկյանը կրկին մերժեց` հաշվի չառնելով անգամ չորս նախկին վարչապետների երաշխավորությունը:

Նախ ուզում եմ ի սկզբանե ասել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական վենդետա: Վենդետա, որն իրականացվում է մեկ մարդու եւ այդ մարդու հետեւում կանգնած ուժերի կողմից: Այս գործը առհասարակ կապ չունի մարտի 1-ի դեպքերի հետ, դատավարությունն էլ մի կրկես է, որտեղ, այսպես կոչված, մեղադրող կողմը փորձում է հասարակությանը շեղել իրականությունից: Կրկնում եմ` Քոչարյանը չի մեղադրվում մարտի 1-ի տասը զոհերի սպանության համար, նրան մեղսագրվում է անհեթեթ մի մեղադրանք, որն անվանել են սահմանադրական կարգի տապալում: Ակնհայտ է, որ այս գործը, ինչպես որ ասում են` ջուր է: Եվ հենց դատավարությունը սկսի նորմալ ընթացքով շարունակվել` հանրությունը կհասկանա, թե ինչ անհեթեթ, խայտառակ իրավիճակում է հայտնվելու մեղադրող կողմը: Այսպիսի գործ սարքելու համար քննիչները, դատախազները դեռ անհատական պատասխան են տալու օրենքի` դատարանի առջեւ: Որովհետեւ այս կերպ բռնաբարել օրենքը, ուղղակի նոնսենս է: Նախագահ Քոչարյանը պատանդ է գտնվում է այս իշխանությունների ձեռքին: Եվ պատահական չէ, որ ՀՀ-ում այսօր գործում է քաղաքական ոստիկանություն, քաղաքական դատախազություն: Հիմա էլ արդեն ուզում են ԱԱԾ-ն վերածել քաղաքական կառույցի: Սա շատ վտանգավոր տենդենց է: Եվ ես չգիտեմ, որեւէ պետություն, որը, նման ճանապարհով գնալով, հաջողությունների է հասել: Սա կործանման ճանապարհ է:

«Իրավիճակն Իջեւանում այս պահին էլ շարունակում է մնալ լարված». Սուրեն Մանուկյան

Ի դեպ, Դուք Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ Նիկոլ Փաշինյանին մինչեւ տարեվերջ ճանապարհելու եք...

Ես նորից հաստատում եմ իմ ասածը, ես վստահ է, որ 2020 թվականը մենք ավարտելու ենք առանց Նիկոլ Փաշինյանի:

Որտեղի՞ց է գալիս այդ վստահությունը, պարոն Ավետիսյան:

Դե դրանք բավականին լուրջ ազդակներ են, որ մենք ունենք: Բացի այդ, ամենակարեւորն այն է, որ մեր հասարակությունը կամաց-կամաց հասկանում է, որ այս մարդու եւ այս քաղաքական ուժի ներկայությամբ, բացի փողոցում եւ թաղերում, պառլամենտում տուրուդմփոցներից, առաջ չենք գնալու: Բայց մենք գիտենք, որ մեր պետությունը ունի նաւ արտաքին լուրջ խնդիրներ: Ինչպես տեսնում եք` մենք հասցրել ենք երկու տարվա ընթացքում մեր հարաբերությունները փչացնել մեր բոլոր բարեկամ երկրների հետ: Որեւէ տեղ այս իշխանություններին այլեւս լուրջ չեն ընդունում: Մարդիկ հասկանում են, որ այս իշխանությունները ժամանակավոր են: Այս մարդկանց մի բան եմ ուզում ասել` հասկանում եմ, որ իշխանությունը քաղցր բան է, հատկապես, երբ լինելով ոչինչ` ստանում ես ամեն ինչ: Դժվար է իհարկե թողնելը, բայց ինչ-որ պահի թողեք, թողեք հանուն հայրենիքի, հանուն մեր պագայի, ի վերջո` հանուն ձեր երեխաների:

«Իշխող ուժի ներկայացուցիչների արձանագրումները կամաց-կամաց խզվում են իրականությունից»

Պարոն Ավետիսյան, բոլորս հիշում ենք ԱԺ-ում  պատգամավորների հայտնի ծեծկռտուքը` եթե համեմատենք ներկայիս եւ նախորդ խորհրդարանները, ի՞նչ կասեք:

Նախկին իշխանությունների ջատագովը չեմ, չեմ կարծում, որ նախկին իշխանությունները փայլում էին համերաշխության դրսեւորումներով: Բայց, համենայնդեպս, նման տեսարանների ականատես չէինք լինում: Եվ այն, որ մենք դուրս եկանք փողոց, ուզում էինք, որ իրավիճակը ավելի լավը լինի, բայց ստացվեց ավելի վատ:

«Հուրախություն բոլորիս` Օրբելյանը դեռ չի հուսահատվում». Լիպարիտ Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դուք հավատո՞ւմ էիք իշխանափոխությանը:

Ես մտածում էի, որ ինչ-որ բան պետք է փոխվի, եւ ժողովրդի այդ զարթոնքը պետք է օգտագործել: Հիշեք, թե ինչ էր ասում Փաշինյանը, որ քաղաքական վենդետաներ չեն լինելու, որ ԱԺ նոր ընտրություններ են լինելու, նոր Սահմանադրություն է լինելու, հավասար պայմաններ են լինելու եւ այլն, եւ այլն: Այն ինչ-որ ինքն ասաց, գեթ մեկ կետ չի իրականացրել: Մարդիկ ուզում են տեսնել ռեալ ղեկավարի, կարճ ասած` մարդիկ ուզում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի նման ղեկավարի: Որին, եթե լիրիկական մասը հանենք, ըստ էության, որեւէ մեկը չի կարողանում մի հստակ մեղադրանք առաջադրել: Ընդամենը հայտնվում են վարձու մարդիկ, ովքեր հնարած սուտ են ասում, ինչն արդեն գնալով պակասում է:

«Սրանք եկան` ի՞նչ անեն, որ Աննա Հակոբյանը Բելգիայից ու Շվեյցարիայից դուրս չգա՞»

 

«ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ ՊԵՏՔ Է ՄՏՆԵՆ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՓՈՒԼ»

Պարոն Ավետիսյան, անդրադառնանք նաեւ Լավրովի հայտարարությանը, որն ըստ էության ՀՀ իշխանությունների կողմից հստակ չհաստատվեց` այդպես է, թե` ոչ:

Լավրովը աշխարհի հզորագույն երկրներից մեկի արտգործնախարարն է, ավելին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներից մեկը: Այսինքն, ըստ էության, նա մի մարդ է, ով ներկայացնում է ինչ-որ առումով աշխարհի մի մասի կարծիքը: Լավրովն ի՞նչ ասաց, ասաց` սիրելի հայ ժողովուրդ, գնում են բանակցություններ, եւ այդ բանակցությունները փուլային տարբերակի շուրջ են ընթանում: Ինչը նշանակում է, որ պետք է տարածքները զիջեք, դա նշանակում է, որ պետք է ադրբեջանցիների հետ համատեղ բնակություն հաստատեք եւ այլն: Ըստ էության, մենք զիջումներ ենք անելու առ ոչինչ: Այսինքն` մենք ոչինչ չենք ստանալու: Իսկ սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ արդեն, դա ես եմ ասում, այս իշխանությունները պետք է փոխվեն, որպեսզի այս ծրագրից մենք հրաժարվենք: Որովհետեւ, որքան որ ես գիտեմ, մոտավորապես հունիս ամսին պետք է մտնեն ստորագրման փուլ: Այսինքներկրի իշխանությունը կամ պետք է հրաժարական տա, կամ կգնա կստորագրի` երկու դեպքում էլ` ինքը պատասխան է տալու: Հետեւաբար, ես կարծում եմ, որ ՌԴ-ն պարզապես զգուշացրեց, թե ինչ հնարավոր սցենարի պատրաստ լինենք:

«Վերջիվերջո, սա միայն քայլարածականների երկիրը չէ». Սարգիս Ավետիսյան

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА