o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախիջեւանի կողմից հարված պետք է սպասել, հատկապես Արարատ-Վայք տեղամասում.Ռազմական փորձագետ

20.05.2020 11:07 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Նախիջեւանի կողմից հարված պետք է սպասել, հատկապես Արարատ-Վայք տեղամասում.Ռազմական փորձագետ

«Մենք պետք է չտրվենք այն պատրանքին, թե Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է, եւ Ադրբեջանի կողմից հարվածը չի կարող հասցվել ուղղակիորեն ՀՀ-ին: Ավելի իրատեսական է, որ քանի որ Արցախը ճանաչված պետություն չէ, հարվածը կհասցվի արցախյան ճակատում: Սակայն բնավ պարտադիր չէ, որ հենց այդ սցենարով ամեն ինչ զարգանա, ցանկացած սցենար պետք է հնարավոր համարել: Նախիջեւանի կողմից հարված պետք է սպասել, հատկապես Արարատ-Վայք տեղամասում, Տիգրանաշենի հատվածում: Որովհետեւ այդտեղ մեր հիմնական կոմունիկացիան է` դեպի Սյունիք եւ Արցախ տանող: Եվ միանգամայն տրամաբանական է, որ ադրբեջանական կողմը կփորձի այդ կոմունիկացիան փակել` Արցախում ռազմական գործողությունները վերսկսելիս: Այնպես որ, այս հատվածում սրացումների պետք է սպասել»,- «Իրավունք TV»-ի տաղավարում այս մասին ասել է ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԸ նկատելով.
-Իսկ որ թուրք-ադրբեջանական տանդեմն ունի նպատակ` վերացնել Նախիջեւանի անկլավային վիճակը, Նախիջեւան-Ադրբեջան տարածական կապ ստեղծել, սա անառարկելի փաստ է: Եվ այս թուրքական նպատակի դիմաց կանգնած են Սյունինքն ու Արցախը: Ե՛վ Սյունիքի, ե՛ւ Արցախի օկուպացիայի վտանգը դեռ տասնյակ տարիներ մեր աչքի առաջ է լինելու: Հետեւաբար արցախյան հարցի կարգավորման մասին երբ խոսում ենք, մենք պետք է հաշվի առնենք նաեւ այս վտանգը: Եվ այդ կարգավորման սցենարը պետք է լինի այնպիսին, որպեսզի թուրքական այդ հեռահար վտանգը չեզոքացվի մեզ համար: Իսկ դա ենթադրում է մի բան` վաղ թե ուշ պետք է լեգիտիմացնել Արցախի ներկա սահմանադրորեն ամրագրված տարածքը: Արցախը պետք է կա՛մ սուբյեկտայնություն ստանա, կա՛մ վերամիավորվի Մայր Հայաստանին` այսօրվա իր սահմանադրորեն ամրագրված տարածքով եւ երկու ագրեսիայի ետմղման արդյունքում վերահաստատված իր սահմաններով:

«Ինձ համար այս սցենարը պարզ էր». Քաշաթաղի նախկին ղեկավարի պարզաբանումը՝ Արցախի նխագահի կողմից իրեն ազատման մասին

Մանրամասները տեսանյութում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА