o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախի բանակում փորձարկվել է հարվածային անօդաչու թռչող սարք (Տեսանյութ)

20.05.2020 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Արցախի բանակում փորձարկվել է հարվածային անօդաչու թռչող սարք (Տեսանյութ)

«Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի Հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը: Այն գործում է տեղորոշման տարբեր տեխնիկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ  սարքերին և կառավարվում է հեշտությամբ:

Արցախի նախագահն ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր է ստորագրել

Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:

Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА