o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց «Իրավունքին»

20.05.2020 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց «Իրավունքին»

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե. «Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում` որպես այդպիսին, չկա»: Եվ, քանի որ ՀԱԿ-ից առանձնապես արձագանք այս հայտարարությունը չգտավ, եւ լոկ բավարարվեցին ֆեյսբուքյան մի քանի գրառումներով, օրվա իշխանությունն արեց հաջորդ քայլը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով նախկինում ունեցած քաղաքական հարաբերություններին եւ  առաջացած խնդիրներին, հերթական «բոչկան» գլորեց «Հայ ազգային կոնգրեսի» ուղղությամբ, թե իր տարաձայնությունը նրանց հետ կապված էր ՀԱԿ-ի բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսությամբ: Ինչպես են այս ամենին վերաբերում ՀԱԿ-ում, «Իրավունքը» փորձեց պարզել ՀԱԿ փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ: Սակայն, պարզվեց, որ պարոն Մանուկյանը շնորհակալ է «Իրավունքից»` զանգի համար, սակայն հարցերի պատասխանել, պատրաստ չէ: Թե արդյոք սա նշանակում է, որ ՀԱԿ-ի հարցում Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը ճիշտ են, թե` ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց ստացվում է, որ ՀԱԿ-ի լուռ համաձայնությամբ` օրվա իշխանությունը փորձում է լուսանցքում թողնել նրանց եւ ներկայանալ, որպես երիտՀԱԿական գաղափարներով: Ինչեւէ, Ա. Մանուկյանի հետ մեր «բովանդակ» հարցուպատասխանը ներկայացնում ենք` առանց մեկնաբանության:

«Ժողովուրդ»․ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում

Պարոն Մանուկյան, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգստացնում:

Որտեղի՞ց:

– «Իրավունք» թերթից:

Ե՞վ...

Երկու հարց ունենք Ձեզ...

Չէ, շնորհակալ եմ, որտե՞ղ եք տեսել, որ ինտերվյու եմ տալիս, որ հիմա հարցնում եք:

Ինչո՞ւ, բա՞ն է պատահել:

Ոչ մի բան:

Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ՀԱԿ-ին է անդրադարձել...

Կոռուպցիոն սկանդալներին վարչապետ Փաշինյանը փաստացի չի արձագանքում. Աղասի Ենոքյան

Չէ, շնորհակալություն:

Ընդամենը Ձեր մեկնաբանությունն էինք ուզում...

Շը-նոր-հա-կա-լութ-յուն:

Ալո:

Վսյո ապեր, պրիվետ:

Պարոն Մանուկյա՞ն...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА