o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրային խորհրդին հարիր չէ ներքաշվել քաղաքական խմորումների մեջ. Գագիկ Եգանյան

20.05.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հանրային խորհրդին հարիր չէ ներքաշվել քաղաքական խմորումների մեջ. Գագիկ Եգանյան

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն` այս մարմնի խնդիրն է Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի եւ դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը, ինչպես նաեւ սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջեւ սոցիալական երկխոսությանն աջակցելը: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգանավոր Անի Սամսոնյանը շեշտում է, որ ելնելով ՀԽ-ի գործառույթների բովանդակությունից եւ էությունից` Հանրային խորհրդի անդամը եւ հատկապես նախագահը, պետք է ունենա բավարար հեղինակություն, վստահելիություն, բարեկրթություն եւ վայելի հարգանք հասարակության տարբեր շերտերի կողմից: Ի՞նչ է անում ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը. սոցցանցում հերթական անգամ թիրախավորում է կանանց` այս անգամ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, ապա ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանի հասցեին վիրավորական գրառումներ կատարելով: Ա. Սամսոնյանը հրապարակային հարց էր բարձրացել, թե որքանով է Հանրային խորհրդի նախագահի բարեվարքությունը ընդունելի Խորհրդի մյուս անդամների համար: Հենց այս հարցն էլ փորձեցինք պարզել ՀԽ Ժողովրդագրական եւ սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության դրսեւորման դեմ հարցերի հանձնաժողովի նախագահ, 1999-2018 թթ. ՀՀ  միգրացիոն ծառայության ղեկավար ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՑ:

Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ․ Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

- Պարոն Եգանյան, որպես համապատասխան հանձնաժողովի նախագահ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հասցեին վիրավորական գրառում է կատարել:

Ես` որպես հանձնաժողովի նախագահ, փորձագիտական հանրության կարծիք եմ ներկայացնում: Ընդ որում` այն փորձագետների, ովքեր ժողովրդագրության, միգրացիայի հարցերով են: Ձեր ասած հարցն այդքան էլ հանձնաժողովի նախագահի տիրույթում չէ:

Դուք ղեկավարում եք ՀԽ Ժողովրդագրական եւ սեռի հատկանիշով պայմանավորված խտրականության դրսեւորման դեմ հարցերի հանձնաժողովը: Բնական է, որ Ձեզ ենք հարցնում:

ՍԱՏՄ-ը կասեցրել է «Փարվանա» ռեստորանի և մի շարք հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը

Դե` այո, բոլորն էլ փորձագետներ են, բայց որպեսզի առնվազն ինչ-որ մի կարծիք հայտնվի, պետք է այդ փորձագետների հետ քննարկում լինի: Ի դեպ, երկու օր առաջ Հանրային խորհրդի հեռավար առաջին նիստն էր: Մենք փորձում էինք գոյություն ունեցող հեռավարական հարթակների միջոցով Հանրային խորհրդի նիստ անցկացնել: Կարծես թե ստացվեց, վատ չէր: Ընդհանուր տարբեր հարցերի մասին խոսվեց, բայց որեւիցե որոշում չի ընդունվել:

Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով. Արմեն Աշոտյան

Հիմա Դուք` որպես ՀԽ անդամ, ինչպե՞ս եք վերաբերվում, որ ՀԽ նախագահը հրապարակային վիրավորում է հակառակ սեռի ներկայացուցչի:

Գիտեք, ինքս էլ եմ հետեւում, ընդհանուր գծով ծանոթ եմ այդ պատմությանը, բայց, որպես հանձնաժողովի նախագահ, կարող եմ միայն մասնագիտական հանրության տեսանկյունից հարց ներկայացնել, եւ հանձնաժողովում քննարկվի: Բայց սա այդ դեպքը չէ, ճիշտ հասկացեք: Ուրիշ բան, որ եթե Հանրային խորհրդում այդ հարցը դրվի քննարկման, դրա հետ կապված իմ կարծիքը հայտնեմ:

Իշխանությունների գործողություններն ինձ հիշեցնում են խուճապահար հիստերիկի քայլերի. Պ. Հայրիկյան (Տեսանյութ)

Այսինքն, որպես ՀԽ անդամ, Ձեզ չի՞ խանգարում Ստյոպա Սաֆարյանի նման վարքագիծը:

Ինձ ավելի շուտ խանգարում է ատելության խոսքը, հանրությանը սեւ ու սպիտակի բաժանելը, հեղափոխություն-հակահեղափոխություն որակելը, որովհետեւ միշտ հիշեք` բոլորիս մեջ ե՛ւ սեւ կա, ե՛ւ սպիտակն էլ կա, չկա սուրբ` առանց մեղքի, եւ չկա մեղավոր մարդ` առանց առաքինության:

ՀԽ նախագահի նման վարքագիծը հենց նպաստում է ատելության խոսքին, հանրությանը սեւ ու սպիտակի բաժանելուն: Էլ չեմ ասում, որ ՀԽ նախագահը նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին էր ոչ կոռեկտ արտահայտվել: Այս ամենը չե՞ք պատրաստվում քննարկման առարկա դարձնել:

​​​​​​​Բոլորի համար արդեն պարզ է, Նիկոլը գնում է, բայց միայնակ. Վահան Բաբայան

Եթե ինչ-որ մեկը, Հանրային խորհրդի նախագահի տիտղոսն օգտագործելովորպես Հանրային խորհրդի կարծիք հայտնի, այդ դեպքում` անշուշտ, ՀԽ անդամները այդ կարծիքի ձեւավորմանը մասնակից պետք է լինեն, բայց սա այդ դեպքը չէ:

Իսկ հեռավար նիստի ժամանակ որեւէ մեկը Անժելա Էլիբեգովայի հետ կապված դեպքի վերաբերյալ հարց չբարձրացրե՞ց:

Նորից խոսեցինք վարքագծի կանոնների մասին, այսպես ասած, էթիկական կոդեքսի: Սա կարող է առաջիկայում ՀԽ քննարկումներում ընդգրկվել, ինչպես կորոնավիրուսի վերաբերյալ հարցը եւ բազմաթիվ այլ արդիական խնդիրներ: Մենք երկար ժամանակ է լիագումար նիստ չէինք արել, եւ նաեւ տեխնիկական հնարավորությունն էր փորձարկվում: Պայմանավորվեցինք, որ շաբաթը մեկ պարբերականությամբ հանդիպումները օնլայն տարբերակով շարունակենք կազմակերպել: Այն հարցերը, որոնք բարձրացրեց քարտուղարությունը, կներկայացվի ՀԽ անդամներին էլեկտրոնային նամակների տեսքով: Որ հարցերը կեսից շատ ձայներ կհավաքեն, կմտնեն առաջիկա նիստերի օրակարգում: Ինքս էլ անձամբ ողջունեցի այդ նախաձեռնությունը, որովհետեւ այսօր ամբողջ աշխարհն է նման կարգով աշխատում, անգամ դիպլոմայինի պաշտպանություններն են առցանց հարթակներով իրականացվում:

Արցախի նախագահն ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր է ստորագրել

Հստակեցնենք` նիստի ժամանակ Ստյոպա Սաֆարյանի վիրավորական գրառումը Ա. Էլիբեգովայի հասցեին քննարկման առարկա դարձա՞վ:

Չի դարձել, չի քննարկվել, ավելին ասեմ` նման հարց բարձրացվեց, բայց որոշվեց, որ այն ավելի ճիշտ կլինի քննարկել ոչ թե կոնկրետ անձի հետ կապված, այլ անհանդուրժողականության մթնոլորտի, ատելության խոսքի համատեքստում նաեւ դեպքերը քննարկվի, այլ ոչ թե կոնկրետ մեկի վերաբերյալ, որովհետեւ կարծում եմ` Հանրային խորհրդին հարիր չէ ներքաշվել քաղաքական խմորումների մեջ: Ամեն դեպքում` այո, Հանրային խորհրդի անդամներից մի քանիսն այլ հարցերի թվում այդ հարցը բարձրացրին: Նիստի օրակարգ կմտնի այն, թե` ոչ, կտեսնենք առաջիկայում:

Զբոսաշրջության ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ.«Իրավունք TV»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА