o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծուղակում, որը ժամանակին ինքն է լարել. Ռոբերտ Մարգարյան

20.05.2020 23:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծուղակում, որը ժամանակին ինքն է լարել. Ռոբերտ Մարգարյան

«Եթե որեւէ մեկին թվում է, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանելու է Միքայել Մինասյանի կողմից իր հասցեին հնչեցված կոռուպցիայի հետ կապված մեղադրանքներին խիստ սխալվում է: Եվ դրա համար գոյություն ունեն տրամաբանական պատճառներ», - այս մասին գրում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Կարելի է Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքները լուրջ ընդունել կամ՝ ոչ, սակայն փաստ է, որ նա խաղում է նույն այն կանոններով, որոնք տարիներից ի վեր ու դեռ «Հայկական Ժամանակ»-ում, որպես խմբագիր աշխատած տարիներից մշակել ու վարպետորեն կիրառել է Նիկոլ Փաշինյանը: Հնչեցված մեղադրանքները տրամաբանորեն կամ համապատասխանում են իրականությանը եւ կամ անհիմն են: Առաջինի դեպքում բնական է, որ չունենալով որեւէ ասելիք Նիկոլ Փաշինյանը գերադասելու է լռել:

«Ժողովուրդ»․ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում

Լռելու է նաեւ երկրորդի դեպքում, քանի որ ինքը խիստ ծանոթ է այդ հնարքին, որի կիրառմամբ երկու տասնամյակ շարունակ վարկաբեկել է նախկին իշխանություններին ու մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Կարծում եմ՝ բոլորը հիշում են Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հայտնի 4 միլիարդ դոլարի ու տարբեր ընկերություններում մասնաբաժիններ ունենալու նաեւ բոլոր բիզնեսներում Սաշիկի 50/50 փայ ունենալու մասին փաշինյանական միֆերը, որոնք հենց այնպես էլ մնացին չապացուցված:

Մեր ինչի՞ն է պետք ստախոս վարչապետ եւս երեք տարի. Պարույր Հայրիկյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լռելու է, որովհետեւ լինելով հիշյալ խաղի հիմնադիրն ու մասնագետը լավ է գիտակցում, որ չեղածն ապացուցելն ու առավել եւս դրա հետ կապված ժողովրդին համոզելը չափազանց դժվար ու երբեմն նույնիսկ անհնարին է լինում:

Եղբա՛յր, խրամատում ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, ՀՅԴ չկա, մենք բոլորս մի ազգ ենք. Միքայել Մանրիկյան

Պարզ ասած՝ Միքայել Մինասյանի բացահայտումների շնորհիվ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է նույն այն ծուղակում, որը ժամանակին ուրիշների համար լարել է ինքը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА