o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՖՈՒՏԲՈԼ ԵՄ ԽԱՂԱՑԵԼ ԱՅՍ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ. ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆ

22.05.2020 20:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՖՈՒՏԲՈԼ ԵՄ ԽԱՂԱՑԵԼ ԱՅՍ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ. ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆ

Նախօրեին Երեւանում անհայտ անձինք գողացել են «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները: Վանդալիզմի մասին գրառումը Ֆեյսբուքի իր էջում կատարել է «Փյունիկի» աշխատակից Գրիգոր Թադեւոսյանը, որը հետագայում փաստել է հայրենի ոստիկանությունը: Հիշեցնենք, որ արձանախումբը տեղադրվել էր 2016 թվականին: «Արարատ73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը:

Ո՞վ է , ի վերջո, Նիկոլայ Փաշինյանը

«Արարատ 73»-ի հայտնի ֆուտբոլիստ ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆԸ, ով այս պահին, ցավոք, բավականին վատառողջ է, «Իրավունքի» հետ զրույցում համառոտ, բավական հուսահատ, այսպես բնութագրեց կատարվածը.

- Ես ափսոսում եմ, որ ֆուտբոլ եմ խաղացել այս ազգի համար, էս բարաբոսների համար: Սա շատ-շատ վատ բան է: Սա Հայաստանի ամոթն է, սա միջազգային սկանդալ է: Ո՞ւր էին նայում ոստիկանները, ինչո՞ւ էսքան գցեցին Հայաստանի պատիվը:

Շուշին զգալի դեր է խաղացել ժողովրդական երաժշտական արվեստի զարգացման գործում

Ես հույս ունեմ, որ կգտնեն այդ սրիկաներին, բայց սա ամոթ է, խայտառակություն է ազգի համար:

 Արդարադատության գեներալ-մայրոր, «Արարատ-73»-ի հետ երկար տարիներ ամենասերտ հարաբերություններն ունեցող ԿԱՌԼԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ էլ նկատեց.

- Չգիտեմ` ինչ անուն տամ կատարվածին` բարբարոսություն է, մարդու արարք չի դա: Ինչու, մեր ժողովուրդն էլ նման վատ օրեր չի՞ տեսել. 1988 թվականից ինչեր ասես, որ չենք տեսել: Բայց ժողովուրդը երբեք էսպիսին չէր եղել: Մութ ու ցուրտ տարիներ էին, բայց մարդիկ իրենց բակերի ծառերն անգամ չէին կտրում: Չեմ հասկանում...

Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է. Էդին Ջեկո

Ո՞նց կարելի է նման բան անել: Այդ բոլոր տղաները ինձ հարազատ մարդիկ են, յուրաքանչյուրը հարազատ է յուրովի: Խոսքեր չեմ գտնում ասելու, խորը ցավ եմ ապրում, սա անմարդկային է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА