o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեմ բացառում, որ կրկին խիստ սահմանափակումների գնանք. Սոֆյա Հովսեփյան

22.05.2020 18:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Չեմ բացառում, որ կրկին խիստ սահմանափակումների գնանք. Սոֆյա Հովսեփյան

Հայտնի է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունից հետո տեղի է ունեցել հյուրասիրություն, որի ընթացքում մասնակիցները, այդ թվում` ՀՀ քաղաքական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չեն պահպանել սոցիալական հեռավորություն և չեն կրել դիմակներ ու ձեռնոցներ, այն պարագայում, երբ վերջիններս օրուգիշեր քաղաքացիներին սոցիալական հեռավորություն պահպանելու կոչերով են հանդես գալիս:Այս և այլ հարցերի մասին Iravunk.com-ը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:
- Տիկին Հովսեփյան, Արայիկ Հարությունյանի երդման արարողությունից հետո տեղի ունեցած հավաքույթի ժամանակ իշխանության ներկայացուցիչները լուսանկարներ հրապարակեցին,որտեղ հստակ երևում է,որ վերջիններս չեն կրում դիմակ և ձեռնոց, նաև չեն պահպանում սոցիալական հեռավորություն, այն դեպքում,երբ անընդհատ քաղաքացիներին հորդորում են սոցիալական հեռավորություն պահպանել,դիմակ և ձեռնոց կրել: Ի՞նչ կասեք այս մասին, ինչո՞ւ:

Պարետը նոր որոշում է ստորագրել՝ սահմանափակումների մասին


- Այսօր Արցախում կորոնավիրուսի դեպքեր գրեթե չեն եղել, ապա ասեմ,որ բոլոր այն մարդիկ, ովքեր գնացել են Արցախ,պարտադիր կերպով թեստավորվել են: Նշեմ նաև, որ պարետի որոշման մեջ նշված է, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, այլ դիմակ ունենալն է պարտադիր:

Ինչ վերաբերում է սոցիալական հեռավորությանը, այդ առումով այո ընդունում եմ, որ կար խնդիր, բայց մնացած չափազանցված առումներով համաձայն չեմ: Եթե ուշադիր եք եղել, ապա մնացած բոլոր առիթների ժամանակ, թե Նիկոլ Փաշինյանն ու տիկին Հակոբյանը, թե Արարատ Միրզոյանը դիմակներով են եղել:


- Լանզարոտի կոնվենցիայի համաձայն դպրոցներում պետք է դասավանդվի սեռական կրթություն առարկան:Հայաստանն ունի՞ համապատասխան մասնագետներ:


- Համապատասխան մասնագետներ չունենք,բայց դպրոցներում միանշանակ արժե դասավանդել այդ առարկան:Ասեմ ավելին՝ եթե մենք խոսում ենք բարձր դասարանների մասին այն պարտադիր է: Ասեմ,որ մենք այդ առարկան ունեցել ենք,որը ներառվել է ՝ «Առողջ ապրելակերպ» առարկայի մեջ: Ինչ վերաբերում է տարրական դասարաններին,նման բան չի լինելու:


- Ըստ վիճակագրական տվյալների՝ օր-օրի ավելանում են կորոնավիրուսով վարակվածների թվերը: Ըստ ձեզ կրկին կանցնե՞նք կարանտինային ռեժիմի:


- Իհարկե չեմ բացառում, եթե թվերը գնալով աճեն,բայց չեմ ուզում գուշակություններ անել, սպասենք պարետի որոշումներին:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА