o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հասկացան, որ իրենց անհրաժեշտ քանակությամբ ԱՅՈ-ներ հավաքելն այլևս հնարավոր չէ. Նարեկ Մանթաշյան

22.05.2020 18:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հասկացան, որ իրենց անհրաժեշտ քանակությամբ ԱՅՈ-ներ հավաքելն այլևս հնարավոր չէ. Նարեկ Մանթաշյան

Երկրում ծավալված ներքաղաքական իրավիճակի,սահմանադրական հանրաքվեի,համաճարակի հաղթահարման,ինչպես նաև այլ հարցերի մասին Iravunk.com-ը զրուցեց «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի հետ:

Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով. Արմեն Աշոտյան


- Պարոն Մանթաշյան, ակնառու է,որ իշխանությունները բավականին պասիվ են, և ամեն կերպ փորձում են խուսափել սահմանադրական հանրաքվեից, ինչո՞ւ:


- Ի սկբզբանե սահմանադրական հանրաքվեի հետ կապված պրոցեսը շատ արհեստածին էր: Սա ընդամենը մի խնդիր է կապված սահմանադրակապ դատարանն իրենցով անելու: Առաջին իսկ հանդիպումները քարոզարշավի ընթացքում, իշխանությունների մոտ մեծ հուսահատություն առաջացրին, քանի որ հասկացան, որ իրենց անհրաժեշտ քանակությամբ ԱՅՈ-ներ հավաքելն այլևս հնարավոր չէ, որովհետև վստահությունը, որ մարդիկ ունեին նախկինում ,հիմա պարզապես չկա: Իշխանություններին օգնության հասավ կորոնավիրուսը,քանի որ այդ շրջանում վարչապետն ակնարկում էր, որ քարոզարշավը չի ստացվում,և այս անգամ արդեն օգնության հասավ երկրում ստեղծված արտակարգ դրությունը:Ես չգիտեմ, թե հիմա որաքանով են իրենց հակաօրինական մտադրություններն իրական և լուրջ,քանի որ Ազգային ժողովում կարող է քննարկվել սահմանադրական փոփոխությունների հարցը:Այս դեպքում չեմ կարծում, որ. «Իմ քայլը» խմբակցության որոշ հմուտ պատգամավորներ այնքան նվիրված լինեն Նիկոլ Փաշինյանին,որ կոնկրետ գնան հակաիրավական քայլերի:Ես կարծում եմ,որ պատգամավորների մեջ կա այն առողջ հատիկը, որ պատրաստ չէ հանուն Նիկոլ Փաշինյանի ենթարկվել քրեական պատասխանատվություն:Կարծում եմ,կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն փրկել իրենց անձը:


- Համաճարակի կանխարգելման հետ կապված իշխանությունները պնդում էին, որ դիմակ կրելը ոչնչով չի կարող օգնել, ավելին՝ անգամ պնդումներ կային, որ դիմակ կրելը վնասակար է: Հիմա ի՞նչ փոխվեց, դիմակ, ձեռնոց կրելն ինչո՞ւ դարձավ պարտադիր:


- Ես վաղուց դադարել եմ այս իշխանություններին լուրջ վերաբերվել:Այն ժամանակ,երբ իշխանությունները պնդում էին,որ դիմակ կրելը պարտադիր չէ,ավելին՝ վնասակար է,այդ ամենով պարզապես ուզում էին դիմակների խուճապը մեղմել:Իսկ ահա հիմա հասկացան, որ սա կարող է նաև լավ բիզնես լինել: Չեմ պնդի, բայց այն համոզմունքին եմ, որ «Տավուշ տեքստիլը» հայկական շուկայում ամենախոշոր դիմակ արտադրող տեքստիլն է: Իսկ «Տավուշ տեքստիլը» հստակ կապված է իշխանական որոշ անձանց հետ,ուստի սա որպես բիզնես փաթաթել են ժողովրդի վրա:Մի կողմից դիմակ են վաճառում, մյուս կողմից՝ դիմակ չկրողներին 40 հատ դիմակի արժեքի չափ տուգանում են: Նաև նշեմ,որ արտակարգ դրությունն աշխատում է բացառապես երկու ուղղությամբ,առաջին՝ զսպաշապիկ հագցնել ԶԼՄ-ների ուղղությամբ,երկրորդ՝ փողոացային ակցիաների կանխում:


- Ի՞նչ կասեք Լանզարոտի հայտնի կոնվենցիայի մասին:Ինչո՞ւ ԱԺ-ը այն վավերացրեց այն ժամանակ,երբ ժողովուրդի մի մասը քննարկում էր Սասուն Միքայելյան-Էդմոն Մարուքյան ծեծկռտուքը,մյուս մասը՝ կորոնավիրուսով վարակվածների վիճակագրական տվյալները:


- Իշխանությունները,երբ ինչ-որ լուրջ անելիքներ են ունենում, առաջ են բերում ձեր կողմից նշված գործողությունները:Այդ ընթացքում Հայաստանն ուներ 3 շատ կարևոր խնդիր.առաջինը՝ Սերգեյ Լավրովի հայտարարություններ էր, իսկ իշխանությունները քանի որ չունեին հերքման փաստարկներ,պետք էր օրակարգ մտցնել նմանատիպ ինտրիգներ: Մյուսը՝ Լանզարոտի հայտնի կոնվենցիայի վավերացումն էր,որի համար բեմադրվեց հենց այս շոուն, Սասու Միքայելյանի օգնությամբ:Բուն կոնվենցիային անդրադառնալով ես տեսնում եմ մեր հայկական ավանդական արժեքների խեղաթյուրում: Ես որպես ծնող իմ երեխաներին ըստ իրենց հասունացման աստիճանի բոլոր այդ գիտելիքները տալիս եմ,ու կարծում եմ հայկական ընտանիքներում այդ ամենն արվում է, և դպրոցներում կարիք չկա,որ այդ պղծված ամերիկյան,եվրոպական ֆոներից եկած երևույթները գերիշխեն,այն դեպքում,երբ դպրոցներից հանվում է հայոց եկեղեցու պատմություն առարկան:


- Պարոն Մանթաշյան, դպրոցներում ովքե՞ր կդասավանդեն սեռական կրթություն առարկան: Կա՞ն արդյոք նման մասնագետներ Հայաատանում: 


- Սա համապարփակ ու խոշոր ծրագրի մի մասն է: Օրինակ՝ Եվրոպայում այն ծնողներն,ովքեր արգելում են իրենց երեխաներին մասնակցել այդ դասապրոցեսներին ենթարկվում են քրեական պատասխանատվության։Այս ամենը նաև ստամբուլյան կոնվենցիայի բաղկացուցիչ մասն էր:Ես վստահ եմ, որ հետագայում հայ հասարակությունն այս ամենը չի ընդունելու:

Սամվել Ալեքսանյանի հետ կապված ընկերությունը խաղից դուրս մնաց. «Ժամանակ»

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА