o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

25.05.2020 14:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի հաջորդ հյուրը կլինի ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վաղը կամ մյուս օրը կարևոր հանդիպում ունենք, Էդվարդ Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը։ Այս պահին տեխնիկական խնդիրներն են լուծվում», - ԱԺ-ում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Մոր հանդեպ նման վերաբերմունքն արժանի է միմիայն դատապարտության. Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյան

Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել էր, որ իրենք պատրաստ են տեսակապի միջոցով զրուցել Էդվարդ Նալբանդյանի հետ, քանի որ վերջինս այս պահին հանրապետությունում չի գտնվում։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքներն ավարտական փուլում են։ Դրա աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին, իսկ արդյունքները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА