o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօրվանից բոլոր վայրերում դիմակի առկայությունը պարտադիր կլինի․ բացակայության դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

25.05.2020 15:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսօրվանից բոլոր վայրերում դիմակի առկայությունը պարտադիր կլինի․ բացակայության դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

Պարետի որոշման համաձայն՝ այսօրվանից բոլոր վայրերում քաղաքացիները պետք է  դիմակ ունենան։ Փակ վայրերում դիմակ կրելը պարտադիր է, իսկ բաց տարածքներում դիմակի բացակայության դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով։

ՎԱՂՎԱ 11 ՀԱԶԱՐԸ ԳՐԵԼԻՍ ՍԱ ՉՄՈՌԱՆԱՔ. ՀԱՅԿ ՄԱՆԱՍՅԱՆ

Բաց վայրերում դիմակ կրելու պարտադրանք չկա, մինչդեռ դրա առկայությունը պարտադիր է, իսկ փակ վայրերում դիմակ չկրելու համար պատասխանատվություն կստանձնի տնտեսվարող սուբյեկտը։

Այսօր առավոտից պաշտոնյանները ֆեյսբուքյան հրապարակումներ են կատարել՝ հիշեցնելով դիմակի պարտադիր պահանջի մասին։

«Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ևս իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակել են դիմակով նկարներ՝ կոչ անելով հետևել այսօրվանից գործող կանոններին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА