o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԳԱՄ ԴԻՄԱԿ ԴՆԵԼ-ՉԴՆԵԼՈՎ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ ՏԱՐԲԵՐՎԵԼ ՆԻԿՈԼԻՑ

26.05.2020 20:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՆԳԱՄ ԴԻՄԱԿ ԴՆԵԼ-ՉԴՆԵԼՈՎ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ ՏԱՐԲԵՐՎԵԼ ՆԻԿՈԼԻՑ

Այն, որ Արցախի նոր նախագահ Արայիկ Հարությունյանը, դեռ հազիվ պաշտոնը ստանձնելու երդումը տված, իր մի շարք հայտարարություններով եւ արարքներով փորձում է կտրուկ կերպով տարբերվել Նիկոլից, ակնհայտ է: Ընդ որում, եթե անգամ այդ ամենը պատահական լինի եւ ոչ գիտակցված մեսիջներ, էլի քիչ բան է փոխում: Պատահական լինելու դեպքում կնշանակի, որ Հարությունյանն այդկերպ դրսեւորում էր հենց  իր գաղափարախոսությունը, որն էապես տարբերվում է Փաշինյանի գործնական արարքներից:

«ԱՐԴՅՈՔ ԱԼԻԵՎՆ ԻՐ ԽՈՍՔՈՎ ՉԻ ԽՓՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՅԼ ՏԵՂԻՆ»

 

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՐՔԵՐԸ

Այսպես, Արցախի նախագահը նախ ի ցույց  դրեց, որ ոչ միայն անձամբ, այլ նաեւ ընտանիքի այլ անդամներ արցախյան ազատամարտի մասնակիցներ են, ունեցել են կորուստներ, եւ ինքն էլ պատրաստ է ցանկացած պահի կյանքը տալ Արցախի համար, որը մի շարք ակնարկներից զատ, նաեւ հիշեցնում է, որ Նիկոլը պատերազմի ժամանակ անգամ իր հարազատ գյուղը չի պաշտպանել: Ընդ որում, երկուսն էլ պատերազմի ժամանակ ուսանող են եղել, այսինքն` այդ հիմքով պատերազմին չմասնակցելը Նիկոլի համար արդարացում չէ: Դրան գումարվեց նաեւ Հարությունյանի հաջորդ կոչը՝ որպես նախագահական առաջին որոշում` պաշտոնյաները պետք է աշխատասենյակներում նախագահի լուսանկարի փոխարեն փակցնեն «մեր զոհված հարազատների կամ հերոսների լուսանկարները»: Սա նշանակում է՝ բարոյական առումով ամենաբարձր դիրք մղել պատերազմի զոհերի եւ պատերազմական հերոսների անունները, թեեւ մի շարք այլ ակնարկներ եւս այստեղ կարելի է տեսնել: Իսկ թե դա ինչ կերպ է հակադրվում Նիկոլին, ով պատերազմի հերոսներին ոչ միայն երկրորդ պլան մղեց, այլ ոմանց դատում է, դժվար չէ տեսնելԸնդհուպ  այն, որ երկկողմ պաշտոնական հանդիպումներում Նիկոլը դիմակով էր, Հարությունյանը՝ ոչ, տարբերակվելու տպավորություն էր թողնումԻհարկե, սրանք դեռ Հարությունյանի կողմից նախնական դրսեւորումներ են, եւ միայն ժամանակը ցույց կտա, թե նրա գործնական քայլերը որքանով են համապատասխանում այս նախնական տպավորությանը: Թեեւ ավելի հավանական է, որ Փաշինյանից տարբերակվելու նման դիրքորոշումը ռեալ է, եւ հենց այնպես չառաջացավԺամանակին առիթ ունեցել էինք ենթադրել, որ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, որպես նախագահ, համապատասխանելու է «Բակո Սահակյան- 2» բանաձեւին: Այսինքն, ներքին հարցերում մի քիչ այս կողմ, մի քիչ՝ այն. ոչ իդեալականԻսկ ահա անվտանգության խնդրի հետ կապված պարզապես զիջումների տարբերակ չունի, եթե անգամ հայտնվի նիկոլյան սուր ճնշումների տակ: Ընդ որում, Բ.Սահակյանն այդ ճնշումները վերջին երկու տարիներին տեսավ բազմիցս, սակայն կարողացավ առանց ծայրահեղ լարվածությունների եւ Արցախում ցնցումներ թույլ տալու դիմակայել եւ փոխանցել իշխանությունը: Ընդ որում, այդ երկամյա փորձը տեսած Հարությունյանը, թերեւս նաեւ գիտակցում է, որ իր համար նման դիմակայությունն ավելի հեշտ է լինելու, քան՝ Սահակյանի: Թեկուզեւ հաշվի առնելով, որ Սահակյանի մոտ կար ներարցախյան վարկանիշի բավականին լուրջ անկում, մինչդեռ այդ տեսանկյունից Հարությունյանի դիրքերն ավելի ամուր են: Հաջորդը, Նիկոլը Սահակյանի ուղղությամբ ճնշումները սկսեց այն փուլում, երբ իր հերթին ուներ անհամեմատ ավելի մեծ ներքին վարկանիշ, իսկ արտաքին հիմնական խաղացողները դեռ սպասողական վիճակում էին: Իսկ ահա ներկայումս Նիկոլը ոչ միայն հասցրել է գրեթե զրոյացնել իր երբեմնի վարկանիշը, այլ հայտնվել է արտաքին խաղացողների գրեթե մշտական ճնշումների տակ: Իսկ դա նշանակում է, որ եթե իր հզորության գագաթնակետին գտնվելու փուլում չկարողացավ Արցախում «հեղափոխական» իշխանափոխության հասնել, հիմա շատ ավելի դժվար է լինելուՎերջապես, Հարությունյանը ազատվել է նաեւ սպասվող ընտրությունների առնչությամբ ներարցախյան ինտրիգներից եւ կարող է զրոյից հարաբերություններ ձեւավորել արցախյան քաղաքական եւ ռազմական ողջ սպեկտորի հետ: Դա, ինչ խոսք, նրա համար շատ ավելի հարմարավետ եւ ամուր է դարձնում նախագահական աթոռը, քան այն, որն ուներ Սահակյանը: Ընդ որում, դատելով Հարությունյանի այս նախնական հայտարարություններից, հենց այդ ներքին կոմպրոմիսի ուղղությամբ էլ պատրաստվում է առաջ գնալ եւ, առաջին հերթին շեշտը դնելով պատերազմական հին թիմի վրա, որի մասնիկն էլ իրեն է համարում կամ գոնե ներկայացնում: Իսկ այս ուղղությամբ հազիվ թե կարողանա առանձնապես սպասելիքներ ունենալ, եթե ազատամարտի վետերանները սկսեն նրան ընկալել, որպես պատերազմից խուսափած Նիկոլին նմանակող, առավել եւս՝ կամակատարԱվելի ճիշտ, անգամ շատ ցանկանալու դեպքում Հարությունյանն այլ տարբերակ չունի, քան արցախյան ողջ հանրությանն ու հատկապես՝ ռազմական ուժերի կոնսոլիդացիան, հաշվի առնելով աչքի առաջ սրվող սահմանային եւ քաղաքական իրավիճակն ու այն պարզ փաստը, որ իրադարձությունների պատերազմական զարգացման պարագայում հենց արցախյան ժողովուրդը, պետականությունն է հարվածի առաջնային կիզակետում գտնվելու: Իսկ նման զարգացումների դեպքում նաեւ էական չէ՝ Արցախի նախագահ ես, թե՝ ոչ. չհամապատասխանեցիր իրավիճակին, մեկ օր անգամ այդ աթոռին չես դիմանա: Եվ այն, որ սպառնալիքները գնալով միայն խորանում են, դա էլ է փաստ:

ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԵԶԱԿԻ ՇՔԵՐԹԸ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՉԷՐ

 

ԵՎՐՈՊԱՆ ԵՎՍ ՀԱՐՎԱԾԵՑ

Այսպես, վերջին ժամանակներս արցախյան ուղղությամբ եւս վտանգավոր զարգացումների պակաս չկան, որոնք շատ հաճախ արտահայտվում են Նիկոլին ուղղված արտաքին հարվածների տեսքով: Հիշեցնենք Լավրովի աղմկահարույց հայտարարությունը «փուլային լուծման» մասին, որից հետո ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը, չնայած կորոնավիրուսին, ակտիվ քննարկումների մեջ է: Նիկոլը փորձեց ակնարկել,որ կփորձի խաղալ ռուս-ամերիկյան հակասությունների դաշտում, բայց դա էլ շտապեց կանխել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին, թե՝ «ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, եւ մենք փորձում ենք կառուցողական ձեւով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ»: Կարճ ասած, Նիկոլը չէ, որ կարող է ռուս-ամերիկյան հարաբերությունների հաշվին խաղերի մեջ մտնել, նրա գործը «բնակչությանը, ժողովրդին խաղաղության նախապատրաստելու աշխատանքների» մասին մտածելն է, ինչը «կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»:

ՆԻԿՈԼԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

Այսքանից զատ, նաեւ Եվրոպայից սպասվող ծանր հարվածի մասին ազդակներ եղան: Այսպես, օրերս շրջանառության մեջ հայտնվեցին լուրեր, որ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնաժողովում նախապատրաստվում է բանաձեւ, որտեղ խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, նաեւ ուղղակիորեն ընդգծվում է այն միտքը, թե՝ Բաքուն իրավունք ունի «իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ուժային միջոցներով»: Թե ինչ լոբբինգի արդյունք է դա, թողնենք մի կողմ, դա շատ բան չի փոխում: Ամենավտանգավորը բուն փաստն է. եթե նման փաստաթուղթ պաշտոնապես ընդունվի, ապա դա Բաքվի համար կդառնա ուղղակի ցուցում՝ կարող եք պատերազմ սկսելԻհարկե, հասկանալի է՝ մեծ պատերազմ սկսելու համար Բաքուն ամենեւին էլ Բրյուսելին, ասենք նաեւ՝ Վաշինգտոնին չի նայելու: 2016թ.-ին փորձեց նայել այն ժամանակ վաշինգտոնյան ղեկավարություն հանդիսացող լիբերալներին, սակայն ստացավ իր սահմանների հարեւանությամբ ռուսական զորավարժություններ, եւ ով գիտի, դա ինչի կվերածվեր, եթե պատերազմը երկարեր: Դրանից հետո, եթե Բաքուն մտածի մեծ պատերազմի մասին, ապա հաստատ 2016թ.-ի պատմությունը պետք է աչքի առաջ պահի: Բայց ահա իրողությունն այն է, որ հիշատակված հայտարարության մեջ Լավրովը խոսեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հին բանաձեւերի մասին, որտեղ եւս կա «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» գաղափարը: Իհարկե, Լավրովը միաժամանակ չմոռացավ խոսել նաեւ ինքնորոշման իրավունքի մասին: Սակայն դա ավելի շուտ պարզ ակնարկ էր ինչպես Բաքվին, այնպես էլ՝ Երեւանին, որ փոխզիջումների ստիպված եք գնալ: ԵՄ-ում նույն մոտեցո՞ւմն է, թե՞ ինչ-որ նոր խաղ են փորձում նախաձեռնել. դժվար է ասել, քանի դեռ այդ փաստաթուղթը չկա: Սակայն այս պահին տպավորությունն այն է, որ  Մինսկի համանախագահների մեջ ներկայացված` Եվրոպայից եկավ մոտավորապես նույն մեսիջը, ինչ ՌԴ-ից եւ ԱՄՆ-ից: Մոտավորապես այսպես. «Ներկայացրել ենք կարգավորման ծրագիր, որը պետք է ստորագրել: Հակառակ դեպքում, ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի պարտադիր կատարման մասին հիշեք»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին

 

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ Է

Այսպիսով, ունենք միանգամայն պարզ իրավիճակ: Նիկոլն արցախյան բանակցային դաշտ մտավ հայտնի դիրքերով, այս ու այն կողմ նետվեց, սակայն ոչինչ չկարողացավ փոխել: Ավելին, այդ ընթացքում դեռ մի բան էլ հասցրեց բոլոր հիմնական  խաղացողների հետ վատթարագույն հարաբերությունների հասնել: Համանախագահներն էլ մի կողմ. անգամ մեր անմիջական հարեւանների հետ են խնդիրները, որին էլ գումարվեց վրացական ուղղությամբ վերջին կրկնակի սկանդալը: Արսեն Թորոսյանը հանկարծ որոշեց, որ  Վրաստանում թաքցնում են կորոնավիրուսային թվերը: Իսկ ահա մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը, պարզվում է, ուղարկվել էր Աբխազիա, սակայն որպես Վրաստանի տարածք, բայց ՌԴ-ով. միանգամից ե՛ւ Մոսկվայի հետ հերթական ծանր խնդիրը ստեղծեցին, ե՛ւ` Վրաստանի: Գերմանիայի ԱԳՆ-ն էլ իր քաղաքցիներին հորդորում է. «Ամեն կերպ խուսափել Լեռնային Ղարաբաղ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց, որոնք օկուպացված են հայկական զինված ուժերի կողմից...»: Արտաքին քաղաքականության սրանից ավելի խայտառակ տապալում անգամ պատկերացնելն է դժվար:Կարճ ասած, այս բոլոր ձախողումներից հետո հիմա  էլ Ա.Հարությունյանը իրեն լիովին տարանջատեց Նիկոլից, դրանով ցույց տալով, որ մտքով անգամ չի անցնում ներկայիս ծանրագույն բեռն ու դրա հետեւանքները նրա հետ կիսելՔանիցս ասել ենք՝ Նիկոլն արդեն պետք է վերջնական որոշում կայացնի. ի՞նչ է անելու: Ստորագրի՞ ՄԽ-ի վեցկետանոց փաստաթուղթը: Թե դա ինչ է նշանակում, բոլորն են հասկանում: Բայց եթե կա Եվրոպայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի միասնական պահանջը, այստեղ առանձնապես խաղերի հնարավորությունը բացակայում է: Չստորագրել ու փորձել վարչապետությունից էլ, պատասխանատվությունից էլ հրաժարվե՞լ: Ռուսական աղբյուրները, մեջբերելով բրյուսելյան ինչ-որ զեկույց, օրերս շրջանառության մեջ դրեցին  տեղեկատվություն, թե Փաշինյանների ընտանիքը Հայաստանից դուրս է բերել 1.5 մլրդ եվրո ¥http://www.moscow-post.su/in_ world/glavnaya_prachka_armenii32587/¤: Այսինքն` ակնարկում են, թե գիտե՞նք որտեղ ինչ ունեք, չեք հասցնի «թռնել»: Ամեն դեպքում, չնայած կորոնավիրուսին, տեսակապով բանակցային ակտիվ գործընթացները շարունակվում են: Իսկ դա նշանակում է, որ հանգուցալուծումը մոտ է:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА