o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հասել ենք մաքսիմիալ պիկին. Առողջապահության նախկին նախարարը զգոնության կոչ է անում

27.05.2020 17:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հասել ենք մաքսիմիալ պիկին. Առողջապահության նախկին նախարարը զգոնության կոչ է անում

«Կորոնավիրուսի առումով հասել ենք մաքսիմիալ պիկին: Մենք դեռ կունենանք օրական 300-400 վարակակիրների հայտնաբերում: Այստեղ խնդիրը ծանր հիվանդներին հնարավորինս ժամանակին և լիարժեք բուժօգնություն ցուցաբերելն է: Վարակվածության աստիճանը խուճապ չպետք է առաջացնի, ավելի զգոն պետք է լինենք մեծահասակների և հարակից հիվանդություններով տառապող մարդկանց նկատմամբ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, ընդգծելով.:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և Կոտայքում

-Պետք է ինչպես երբեւէ ավելի զգոն լինենք, իսկ այսօր ինչ ենք տեսնում... Տեսնում ենք, որ հանրային սննդի նկատմամբ վերահսկողությունը բացարձակ բացակայում է:  Սրճարաններում երիտասարդները  նստած են իրար քիթ մտած, իրար գիրկ նստած, սեղանները մոտ-մոտ դրած: Երիտասարդները չեն մտածում, որ եթե իրենք վարակը գուցե  թեթև էլ տանեն,  բայց իրենց տանը եղած քրոնիկ հիվանդություններով ծնողների, տատիկ-պապիկների համար` վիրուսը կարող է ճակատագրական լինել:

Զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА