o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

29.05.2020 23:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով օր օրի կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների թվի աճին, առողջապահության նախկին նախարար ԱՐԱՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԸ նման գնահատական ներկայացրեց.

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

- Կորոնավիրուսի տարածվածության առումով Հայաստանը հասել է մաքսիմիալ պիկին: Մենք դեռ կունենանք օրական 300-400 վարակակիրներ: Այստեղ խնդիրը ծանր հիվանդներին հնարավորինս ժամանակին եւ լիարժեք բուժօգնություն ցուցաբերելն է: Վարակվածության աստիճանը խուճապ չպետք է առաջացնի, ավելի զգոն պետք է լինենք մեծահասակների եւ հարակից հիվանդություններով տառապող մարդկանց նկատմամբՈւստի` պետք է, ինչպես երբեւէ, ավելի զգոն լինենք: Իսկ այսօր ի՞նչ ենք տեսնում... Տեսնում ենք, որ հանրային սննդի նկատմամբ վերահսկողությունը բացարձակ բացակայում է: Սրճարաններում երիտասարդները նստած են իրար քիթ մտած, իրար գիրկ նստած, սեղանները մոտ-մոտ դրած: Երիտասարդները չեն մտածում, որ եթե իրենք վարակը գուցե  թեթեւ էլ տանեն, բայց իրենց տանը եղած քրոնիկ հիվանդություններով ծնողների, տատիկ-պապիկների համար վիրուսը կարող է ճակատագրական լինելՄտահոգիչ են նաեւ Երեւան քաղաքի տարածքում գործող ցայտաղբյուրները. դրանք եւս վտանգ են ներկայացնում: Մեկը մյուսի հետեւից խմում են այդ ջուրը, լվացվում են: Համաճարակի ժամանակ պետք չէր վերագործարկել ցայտաղբյուրները: Մենք Ձեզ հետ նախորդ զրույցում զգուշացրինք, որ հանրային սննդի ոլորտի աշխատանքները վերսկսելը ժամանակավրեպ է, պետք է սպասել: Չընդունվեց մեր առաջարկը, բացվեցին: Դրա համար 10 օր հետո մենք ունեցանք հիվանդացության աճ: Հիմա մենք այդ բացվելու պտուղներն ենք քաղումԳիտեք, առհասարակ տարրական խնդիր կա. մերոնք անցումներում սոցիալական հեռավորություն պահպանելու մշակույթ չունեն: Գոնե ցուցանակներ դնեն, մայթի վրա գծեն. տարրական բաներ են, որոնք չեն արվում: Պետք է ցուցանակների միջոցով մշակույթ սովորեցնել: Բացի այդ, նորից եմ կրկնում, հանրային սննդի նկատմամբ վերահսկողությունը բացարձակ բացակայում է:

Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի

 ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА