o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը վարակված է. Ուրիխանյանը թուղթ է վերցրել, Մարուքյանը` սուրճ խմել Փաշինյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

01.06.2020 14:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարչապետը վարակված է. Ուրիխանյանը թուղթ է վերցրել, Մարուքյանը` սուրճ խմել Փաշինյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ նիստին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` հիշեցնելով վարչապետի ու ընտանիքի վարակվելու, ասաց.

«Դա նշանակում է ի՞նչ, որ վարչապետը ընդամենն օրեր առաջ, կամ գուցե նույնիսկ շաբաթներ առաջ վարկակիր է եղել, և շատերը շփվել են նրա հետ: Օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը սուրճ էր խմում հետը, ձեզնից շատերը, հարգելի «իմքայլականներ», կոնտակտավոր եք եղել, մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են: Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Թուրքիան ռուսական С-400 համակարգերը փորձարկել է ընդդեմ ամերիկյան կործանիչների. Fighter Jets World (տեսանյութ)

Ուրիխանյանի հարցից հետո պատգամավորները սկսեցին ծիծաղել, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Պարո՛ն Ուրիխանյան, ես նախկինում պատասխանել եմ Ձեր հարցին, մի քիչ հանգմանքներն այլ էին, մի անգամ էլ կպատասխանեմ առիթի դեպքում, բայց հիմա քվեարկությունները անենք»:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղի եթերի միջոցով տեղեկացրեց, որ իր և ընտանիքի թեստի արդյունքները դրական են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА