o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե

02.06.2020 00:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վրաստանը չի կարողանա բացել սահմանները Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե

Վրաստանը չի կարողանա բացել սահմանները կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում, փոխանցում է ekhokavkaza.com-ը։

Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող Ռուսաստանի քաղաքացիների համար

«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության կոմիտեն զբաղվում է այդ հարցով։ Երկկողմ համաձայնագրեր կձևակերպվեն նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ։ Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր՝ ինչ թեստ պետք է անցնի զբոսաշրջիկը նախքան ժամանելը։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները։ Օրինակ՝ մեր քաղաքացիները, որ մեկնում են Թուրքիա բուժման նպատակով, պետք է նախապես ՊՇՌ թեստ անցնեն ոչ շուտ, քան 48 ժամ առաջ (սահմանն անցնելուց-խմբ․)։ Ինչպես նաև, Վրաստանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկների նկատմամբ հատուկ հսկողություն է սահմանվելու»,- ասել է նա։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА