o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՇՓՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՇՐՋԱՆԱԿԸ ԹԵՍՏԱՎՈՐՎԵԼ Է

02.06.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՇՓՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՇՐՋԱՆԱԿԸ ԹԵՍՏԱՎՈՐՎԵԼ Է

Մամուլում երեկ ակտիվորեն քննարկվում էր, որ հնարավոր է` ՀՀ վարչապետն ու իր տիկինն Արցախ են մեկնել կորոնավիրուսով վարակված եւ կարող էին Արցախի նախագահի երդմնակալության արարողության, ինչպես նաեւ դրան հաջորդած խնջույքի ժամանակ վարակել այլ անձանց: Թե արդյոք այս ուղղությամբ Արցախի Հանրապետության պարետատունը որեւէ քայլեր ձեռնարկել է, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, պարետատան խոսնակ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՅԱՆԻՑ:

ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ․ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

Պարոն Բալայան, պարետատունն արդյոք ճշտել է այն շրջանակը, ում հետ շփվել է ՀՀ վարչապետն Արցախում, եւ նրանք պարտադիր թեստավորում անցե՞լ են, թե` ոչ:

Պարետատունը ճշտել է ՀՀ վարչապետի հետ շփման շրջանակը: Նրանք թեստավորվել են եւ, բարեբախտաբար, արդյունքները բացասական են:

Այս պահին Արցախի պետական ապարատում պաշտոնատար անձանց կորոնավիրուսով վարակված դեպքեր կա՞ն: Եթե` այո, ապա ո՞ր պաշտոնյաներն են, եւ արդյոք նրանք շփում ունեցե՞լ են ՀՀ վարչապետի հետ:

Կորոնավիրուսով վարակման 330 նոր դեպք. կա 8 մահ. ապաքինվել է 162 մարդ

Արցախի պարետատունը հաստատված դեպքերի վիճակագրությունը ամենօրյա ռեժիմով ներկայացնում է, բացառություն չէ նաեւ պաշտոնյաների հնարավոր վարակվածության մասին տեղեկատվությունը: Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետի հետ Արցախում շփվել է նաեւ նախագահ Արայիկ Հարությունյանը, ով թեստավորվել, եւ նրա մոտ վարակ չի հաստատվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА