o C     08. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՊԻՏ ՍԽԱ՞ԼԸ, ԹԵ՞ ՏԱԹԵՎԻԿԸ ՆՐԱ «ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵՑ ՈՒ «ԹՌԱՎ»

03.06.2020 22:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՊԻՏ ՍԽԱ՞ԼԸ, ԹԵ՞ ՏԱԹԵՎԻԿԸ ՆՐԱ «ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵՑ ՈՒ «ԹՌԱՎ»

Լուրը, որը երեկ հայտնեց Արմեն Աշոտյանը, ինչքան էլ ցավալի էր, բայց նաեւ՝ սպասելի: Ըստ այդմ. «Բրյուսելից լուր ստացանք, որ Եվրոպական Հանձնաժողովն իր այսօրվա որոշմամբ Հայաստանին ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում` հիմք ընդունելով երկրի անվտանգային վերահսկողություն իրականացնելու հնարավորությունների ցածր մակարդակը: Որոշումը վերաբերում է Հայաստանում գրանցված վեց ընկերություններին: Ասեմ ավելին, այս հարցով արտահայտվել է նաեւ ԵՄ տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան, որոշումն ընդունվել է ԵՄ օդային անվտանգության հանձնաժողովի միաձայն գնահատականի հիման վրա: Էլ ավելին` այս որոշումը ստացել է նաեւ Եվրոպական խորհրդարանի տրանսպորտի հարցով հանձնաժողովի համաձայնությունը...»:

Տնօրենը էլոս էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել. ԱԱԾ–ն գործն ուղարկել է Քննչական կոմիտե

Այսպիսով, արդեն գործնականում պաշտոնական տեսք ստացավ, որ Տաթեւիկ Ռեւազյանը հայկական ավիացիայի հերն անիծեց ու ճիշտ պահին փախավ: Ընդ որում, պարոն Աշոտյանն ընդգծում է, որ կեղծ էին այն բոլոր արդարացումները, թե մեղավորը հայկական ավիաընկերություններն էին. «Ու չփորձեք կրկին խնդիրը բարդել ավիաընկերությունների վրա: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում նշված է, որ արգելքի պատճառը տվյալ երկրի ավիացիոն իշխանությունների ոչ ադեկվատ անվտանգային վերահսկողությունն է»:

Խոսքի ազատությա՞ն, թե՞ իշխանության եվրոդատապաշտպան կոմիտե

Բայց եթե մեղավորը հայկական ավիացիոն իշխանություններն են, ապա այս դեպքում առաջ են գալիս բոլորովին այլ հարցադրումներ, որոնք արդեն ոչ միայն հայկական ավիացիայի, այլ ողջ երկրի հերն անիծելու թեմայով է: Այսպես, ժամանակին Տաթեւիկը, մեղադրելով հայկական ընկերություններին, մի պահի կոնկրետացրեց, թե հատկապես մեղավոր են Աֆրիկայում թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները, որոնք այնտեղ նաեւ զենք են տեղափոխում: Այն ժամանակ Նիկոլից թեեւ ձայն ու ծպտուն չեղավ, բայց ահա, երբ հնչեց եվրոպացիների նախնական գնահատականը, նա հանդես եկավ նման ցնցող մտքերով. «Կան նախկին պաշտոնյաներ, որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել: Նրանց հանցավոր անփութության պատճառով երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ: Դա կապ է ունեցել հայաստանյան, ենթադրաբար, կոռումպացված շրջանակների հետ»:

«ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ՎԱՏԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ». ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆ

Թե այդ ինչ կոռումպացված շրջանակներ են, ինչ քրեական գործեր, որքան էլ փորձեցինք պատկան ատյաններից պարզել, բան չստացվեց: Այսինքն, աֆրիկաներում զենք վաճառելու հարցով ոչ մի գործ էլ չկա: Ավելին` եվրոպացիներն էլ իրենց այս վերջին որոշմամբ ցույց տվեցին, որ խնդիրը ոչ թե աֆրիկաներն ու զենքի վաճառքն է, այլ մեր Քաղավիացիայի կոմիտեի ¥ՔԱԿ¤ մասնագիտական անկարողությունըԲայց այդ դեպքում ի՞նչն էր ստիպում նախ` Տաթեւիկին, ապա՝ Նիկոլին խոսել աֆրիկյան զենքի մասին, որը, ի դեպ, ոչ մի պատիվ չի բերում որեւէ երկրի, եւ ամեն մի վարչապետ ու ՔԱԿ-ի ղեկավար կցանկանար եղած տեղն էլ «ջրել»: Ահա այս իրավիճակի հետ կապված էլ ժամանակին մի շարք ենթադրություններ ներկայացնելու առիթ ունեցել ենք ¥https://www.iravunk.com/news/109501¤: Նախ, որ, հազիվ թե, Տաթեւիկը հենց այնպես խոսեր աֆրիկյան զենքի մասին: «Ամերիկացիները դեռ անցած տարվա դեկտեմբերին սկսեցին սենսացիոն հայտարարություններ հնչեցնել Աֆրիկայում ապօրինաբար վաճառվեղ զենքի թեմայով, իսկ այդ մեղադրանքների թելերը տանում էին դեպի Եվրոպա, մասնավորապես՝ Սերբիա (տես նաեւ https://iravunk.com /news/ 109344): Հասկանալի է, մինչ հրապարակային մեղադրանքներին հասնելը, թեման պետք է, որ նախ ոչ հրապարակային շրջանառության փուլով անցներ, այսինքն` այդ «բազարները», ըստ ամենայնի, մեկնարկել էին մոտավորապես նոյեմբերին, այն ժամանակահատվածում, երբ նաեւ հայաստանյան ավիաիշխանություններն իրար խառնված, սկսեցին Աֆրիկայում թռչող հայկական ինքնաթիռները լիցենզիայից զրկել»,- նշել էինք այդ հրապարակման մեջ: Եվս մեկ մեջբերում. «Անցած տարվա վերջերից գնալով պարզ դարձավ, որ... մասնավորապես՝ Լիբիայում աշխարհաքաղաքական վերահսկողությունը ամերիկացիներից անցնում է ռուսներին: Ընդ որում, ՌԴ-ն այնտեղ պաշտոնապես ներկայացված չէ, հիմնականում գործում է ոչ պետական ռազմական կազմակերպությունների միջոցով, որոնք էլ կիրառում են ռազմական մատակարարումների տարբեր սխեմաներ: Ու մյուս կողմից՝ Սերբիան այն հետաքրքիր օղակներից է, որը մի կողմից՝ իր հերթին է Աֆրիկայում զենք վաճառում, մյուս կողմից՝ գնում է ռուսներից...»:

«Ժողովուրդ». ՀՀ քաղավիացիայի կոմիտեի շուրջ կրքերը չեն դադարում

Ընդ որում, զենքի հարցով ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնվեց սերբական հենց այն ընկերությունը՝ Tesic-ը, որի հետ. «Հայաստանը 2019-ի մարտին Հայաստանը զենք գնելու պայմանագիր է կնքել: Այսինքն` հնարավոր վարկած էր դառնում, որ ՌԴ-ից վաճառքը Հայաստանի միջոցով իրականացվեր ռուսական ներքին գներով, սերբերն էլ ¥եւ ոչ միայն¤ այն ինչ-ինչ հայկական ավիաընկերությունների միջոցով հասցնեին Լիբիա՝ մարշալ Հանթարի բանակին կամ այնտեղ գործող ռուսական ոչ պետական ռազմական կազմակերպություններինՏաթեւիկի համար իրո՞ք անակնկալ էր, որ հայկական ինքնաթիռները Աֆրիկայում զենք են վաճառում, եւ նա այդ մասին եվրոպացիների՞ց իմացավ: Ամեն դեպքում, եթե նա չակերտներ բացեց, ապա Նիկոլը եւս պետք է խոսեր զենքի ապօրինի վաճառքի մասին. ի վերջո, եթե նման մեխանիզմ է գործել, ամերիկացիները հենց Նիկոլից էին հաշիվ պահանջելու»:

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը՝ խառնաշփոթի պատճառ. համակարգում արդեն խժդժություններ են

Եվ այս ամենից հետո, արդյոք պատահակա՞ն էր, որ հենց եվրոպական հիշատակված որոշումից հետո օրակարգում հայտնվեցին Նիկոլի վերահսկողությամբ ռուսական զենքի հետ կապված հայտնի խոսակցությունները: Իսկ ահա ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը զենքի այդ թեման «ծաղկեցրեց»` նման կոնկրետացված հայտարարությունով. «Զենքի վաճառքի միջազգային շուկան ունի իր կանոնները, եւ Հայաստանի վերջին քայլերը, Ռուսաստանից ներքին գներով զենք գնելն ու այն դուրս հանելը, բոլոր պայմանավորվածությունների խախտում է: Դժվար է դրանից հետո նույն գործընկերոջ հետ շարունակել համագործակցությունը: Այս զենքը Հայաստանից Լիբիա է գնացել վարչապետի անմիջական հրամանով եւ պաշտպանության նախարարի գիտությամբ...»:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ ԱՄՍՎԱ ՎԵՐՋԻՆ

Էլի Լի՞բիա, որի մասին ենթադրություններ հայտնելու առիթ ունեցել էինք դեռ ապրիլի կեսերին: Եթե առաջնորդվենք Դ.Շահնազարյանի հայտարարությամբ, ապա կստանանք, որ Նիկոլը հայտնվել է Լիբիայի ու զենքի հետ կապված ռուս-ամերիկյան «մեծ բազարների» կիզակետում ու հիմա բոլոր կողմերից հարվածներ է ստանում: Կամ եթե նա չգիտեր լիբիական զենքի մասին, ապա կստացվի, որ Տաթեւիկը նրան թիրախ դարձրեց ու «թռավ»: Իսկ Տաթեւիկը, չմոռանանք, սերտ կապերի մեջ էր Ավինյանի հետԿարճ ասած, որ կողմից էլ նայես, այս պատմությունը մի մեծ ու կեղտոտ խաղի է նմանվում: Մինչդեռ այս ամենի արդյունքում Հայաստանը պարզապես մնաց ոչնչացած ավիացիա ունենալու փաստի առաջ: Չնայած, զենքի նման վաճառքի հարցերը միշտ էլ բավականին ծավալուն, բարդ եւ բազմաշերտ են: Այնպես որ, այս թեմային անդրադառնալու առիթներ դեռ կունենանք:

ՍՊԱՍԵՆՔ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ «ՍԵՎ ԹՂԹԻՆ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА