o C     12. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բաթումի խայտառակ պայմանագիրը մեզ համար սթափության ազդակ է

04.06.2020 13:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՕՐԱՑՈՒՅՑ
Բաթումի խայտառակ պայմանագիրը մեզ համար սթափության  ազդակ է

Այսօր Հայաստանի պատմության  ամենատխուր էջերից մեկի Բաթումի պայմանագրի 102-ամյակն է: 1918 թվականի հունվարից թուրքական բանակը  անցավ հարձակման  եւ կարճ ժամանակահատվածում  գրավեց  ամբողջ Արեւմտյան  Հյաաստանը եւ Արեւելյանի մեծ մասը: Իրար հետեւից ընկան Էրզրումը, Վանը, Բայազեթը, Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, Ալավերդին, Նախիջեւանը: Եվ միայն Սարդարապատի հերոսամարտում  հայկական բանակին հաջողվեց կասեցնել թուրքերի առաջխաղացումը դեպի Երեւան: 1918 թվականի  հունիսի 4-ին  Բաթումում  կնքվեց  Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ  խաղաղության եւ բարեկամության մասին խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանին թողնվում էր  ընդամենը Երեւանն ու էջմիածինը 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով եւ 1 մլն բնակչությամբ: Ավելի քան 1 մլն հայ բնակչությամբ բնակեցված տարածքները անցնում էին  Թուրքիային: Ըստ պայմանագրի` Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, դառնում էր Թուրքիայի կողմից վերահսկելի տարածք առանց որեւէ ապագայի:

Ամոթ ինձ, որ պարել եմ Փաշինյանի համար, որովհետև չարդարացրեց մեր հույսերը. տեսանյութ

Բարեբախտաբար ամիսներ անց Թուրքիան պարտույթուն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում եւ Հայաստանը չեղարկեց Բաթումի պայմանագիրը: Ավելին, ստացավ առաջին աշխարհամարտում հաղթող պետության կարգավիճակ: Սակայն, եթե  այլ հաղթող պետությունները այդ հաղթանակից ունեցան իրենց մեծ չափաբաժինները, ապա Հայաստանը շուտով դարձավ թուրքական նոր ագրեսիայի զոհը: 

Ցավոք, Հայաստանը այդ ժամանակահատվածում մնաց առանց դաշնակիցների: Ռուսաստանում հեղափոխություն էր, Գերմանիան ուներ թուրքամետ դիրքորոշում եւ հանդես էր գալիս հայերի դեմ, իսկ Անտանտայի գլուխը խառն էր իրենց  գործերով եւ հայերը նրան չէին հետաքրքրում, Վրաստանը խաղում էր իր խաղը:

Այսօր  102 տարի անց կարծես թե շատերը մոռացել են  մեր պատմության այդ ողբերագական էջը եւ  կորցրել են վտանգի զգացողությունը, անգամ ինքնապահպանման բնազդը: Երկիր կառուցելու փոխարեն  իշխանության հասած կիսագրագետների ու անբարտավանների  խմբակը ազգին կիսում է սեւերի ու սպիտակների, պառակտում է, թուլացնում, աշխարհով մեկ խայտառակում ու նսեմացնում: Այնինչ Թուրքիայի  եւ Ադրբեջանի հայասպան ծրագրերը մնում են ուժի մեջ: Այդ արյունախում գազաններին  ընդամենը առիթ է պետք  ավարտին հասցնելու հայ ժողովրդի եւ Հայաստանի ոչնչացման իրենց վաղեմի երազանքը: Եվ Աստված մի արասցե, որ մենք նորից ստիպված լինենք  կնքել Բաթումի պայմանագրի նման մի խայտառակ փաստաթուղթ: Սթափվեք, Պատմությունը եւ Ազգը ձեզ եւ ձեր սերունդներին չի ներելու:

Հայկ Բաբուխանյան,

ՍԻՄ կուսակցության նախագահ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА