o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ն Արժույթի միջազգային հիմնադրամից մոտ 315 միլիոն դոլար վարկ կվերցնի

04.06.2020 15:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ-ն Արժույթի միջազգային հիմնադրամից մոտ 315 միլիոն դոլար վարկ կվերցնի

Այսօր`  հունիսի 4-ին, կառավարության  նիստում հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև կնքված վարկային համաձայնագրի նախագիծը, որով նախատեսվում է հիմնադրամից մոտ 315 միլիոն դոլարին համարժեք փոխառու միջոց ստանալ՝ որպես աջակցության վարկ:

Brent մակնիշի նավթի գինն իջել է բարելի դիմաց մինչև 42,02 դոլար

Նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց 2020 թվականի ապրիլին արված կանխատեսումները, որոնց համաձայն՝ համավարակով պայմանավորված՝ աշխարհի 170 երկրում կգրանցվի տնտեսական անկում, և համաշխարհային տնտեսության համար դրա ազդեցությունը կկազմի մոտ 3,5%:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ Հայաստանը բացառություն չէ, և մեր երկրի  բյուջետային ցուցանիշների վրա ևս որոշակի ազդեցություն կլինի: Ըստ Ջանջուղազյանի՝ ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչը՝ ծախսերի գրեթե նույն մակարդակը պահպանելու և ողջամիտ քաղաքականություն վարելու դեպքում, կհանգեցնի դեֆիցիտի մեծացման:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА