o C     06. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՃՐԱԳՈՐԾ ԽՈՒՆՏԱՅԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

09.06.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՃՐԱԳՈՐԾ ԽՈՒՆՏԱՅԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է

Միքայել Մինասյանի հերթական` «Ստի վերջըտեսաուղերձին անհամբեր սպասում էին շատերը: Ֆեյսբուքի հայ օգտատերերը խոստովանում էին, որ ամեն անգամ պաշտոնաթող դեսպանի ուղերձից հետո Նիկոլը գոնե երկու օրով սսկվում էր եւ քաղաքացիների նյարդերը չէր սղոցում իր հիստերիկ ուղիղ եթերներով: Սակայն այս անգամ Նիկոլը դրան պատասխանեց քայլերով` շտապ հրաշքով «ապաքինվեց» ընտանյոք հանդերձ, փոխեց ԱԱԾ եւ ոստիկանության պետերին եւ ԶՈւ ԳՇ պետին: Նոր նշանակված այդ երեքից երկուսը իջեւանցի են: Մեկ էլ` զորքով լցրեց իր կեցավայրը...

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԽՈՒՆՏԱՅԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՅԵԼԻ

 

ԹՇՆԱՄՈՒ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ

Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձում Նիկոլն արդեն մեղադրվեց պետական դավաճանության մեջ, այն է` որ Դուշանբեի վերելակում պայմանավորվեց «կիրթ Ալիեւի» հետ, որ Բաքուն լարվածություն ստեղծելով չի խանգարի իրեն ամրապնդել եւ ամբողջացնել անձնական իշխանությունը, ինքն էլ չի խանգարի ադրբեջանական զորքերին գրավել ավելի նպաստավոր դիրքեր ՀՀ սահմանին: Դրան գումարած Լավրովի հիշատակած «փուլային տարբերակը»` դավաճանության հանցակազմի պատկերն ամբողջանում է: Մ. Մինասյանը չշրջանցեց եւ կորոնավիրուսի դեմ պայքարում խայտառակ, մեղմ ասած, անգործությունը, ու նաեւ մականուն կպցրեց Արսեն Թորոսյանին: Այն է` որ առողջապահության մահարարը, լինելով շատ սերտ առնչությունների մեջ ԱՀԿ-ի հետ` ռուսերեն «Всемирная организация здравоохранения», հապավումը` ВОЗ, պրն Մինասյանն առաջարկեց պրն Թորոսյանին այսուհետ կոչել ВОЗ-ի տղա... Ու թեեւ սոցցանցերում ավելի վաղ էլ այդ մականունն օգտագործվում էր, սակայն Միքայել Մինասյանի թեթեւ ձեռքով դա լեգիտիմ «ուղեգիր» ստացավ եւ լրատվամիջոցներում...

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Սակայն կարեւորը ոչ թե այդ ծաղրական մականունն է, այլ Նիկոլի պատվերով ու հրահանգով Թորոսյանի կատարած հիրավի հանցավոր քայլերը: Այսպես, Նիկոլի հետ համատեղ ուղիղ եթերում պայթած ռումբի պես որոտաց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Մհեր Դավիդյանի խոսքը, որ իրենց բուժհիմնարկում կորոնավիրուսային հիվանդներ բուժվել են դեռ փետրվարին: Մինչդեռ Նիկոլն առաջին հիվանդի մասին հայտարարեց մարտի 1-ից անմիջապես առաջ... Հիշեցնենք, որ հակասահմանադրական հանրաքվեն նշանակելու հանցավոր որոշումն ընդունվել է հենց փետրվարին: Այսինքն` քայլասերված վարչախումբը, իմանալով հանդերձ կորոնավիրուսային համավարակի մասին, այնուամենայնիվ չխորշեց հանրաքվեի արշավ գործարկել, որի թագավարակային պսակն էր Նիկոլի «Կորոնավիրուսն ում շունն է» բանաձեւը: Տվյալ դեպքում ունենք կրկնակի հանցագործություն` ե՛ւ սահմանադրական կարգի, ե՛ւ քաղաքացիների առողջության դեմ: Բայց դա դեռ ամբողջը չէ` ԶԼՄ-ները հրապարակեցին ծանրակշիռ տեղեկատվություն, որ Արսեն Թորոսյանն արգելել էր կորոնավիրուսը բուժել այն բուժհիմնարկներին, որոնց գլխավոր բժիշկներն իր ընկերները չեն` դրանով գոյացնելով առողջապահության համակարգի արհեստական կոլափսՀասկանալի է, որ առանց Նիկոլի այդպիսի քայլեր չէին կարող արվել, եւ ոչ մի սցենարում չի կարող գտնվել մեկը, ով Նիկոլին եւ նրա թիմին կարող է երաշխավորել, որ իրենք չեն գնալու բանտ: Եվ դա է դրդում Նիկոլին ջղաձիգ քայլերի ուժային ոլորտում, եւ մեկ ժամում երեք կարեւոր պաշտոնյաների հախուռն նշանակմանը:

ՔԱՋԱՐԻ «ԶԻՆՎՈՐ» ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՎՈ՞ՒՄ Է

ԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՈԳԵՎԱՐՔԸ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տագնապով կանխատեսում է. «Ամեն ինչ խոսում է այն մասին, որ շուտով` բառացիորեն 2-3 օրվա ընթացքում, երկրում կսկսվի ձերբակալությունների շքերթ: Օրենք, օրինականություն եւ նման այլ կատեգորիաներ կարող եք որոշ ժամանակով մոռանալ: Եվ դա այս տրագիկոմեդիայի վերջին արարն է: Շուտով ամեն ինչ կվերջանա»:

ՆԻԿՈԼԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԻՋՈՒՄ Է 2 ՕՐՈ՞Վ, ԹԵ՞ ԸՆԴՄԻՇՏ

Իսկ թե կամայական ռեպրեսիաների ինչ հոտ է գալիս` կարելի է դատել Նիկոլի խոսնակի եւ աներձագի հայտարարություններից: Նիկոլի խոսնակն արդեն հասցրեց արմատական ընդդիմադիր դաշտում դիրքավորված Գագիկ Ծառուկյանի քրեական հետապնդման փաստացի հրահանգ տալ, իսկ Հրաչ Հակոբյանի հայտարարածը նշանակում է ցանկացած իրավակարգի թաղում. «Ուրեմն` ի՞նչ է պարզվում: Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը: Ֆայլերը ջնջված են եղել: Բայց մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը` մոտ 9 հազար հատ ու այնտեղ պարզվում է ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ: Միշիկը ում ինչքան փող է տվել, ումից ինչքան փող է ստացել, ումից ինչ ու ինչպես է խլել, ընտրությունների արդյունքները ինչպես է կեղծել, ում միջոցով, ինչ հնարքներով, ում ոնց է առել: Կարեւորը` սեփականությունների ամբողջական ցանկով, օֆշորային հաշիվներով ու ընկերություններով: Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել անգամ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»: Մի կողմ թողնենք, որ դա քիչ է տարբերվում 1937 թվականի նմուշի մեղադրանքներից` թշնամական սուզանավերը Գետառ մտցնելու վերաբերյալ, այլ պարզ հարցադրենք` ինչպե՞ս կարող է ՊԵԿ քննիչների նյութը հայտնվել Նիկոլի աներձագի ձեռքում, ով սոսկ հասարակ պատգամավոր է... Այսինքն` չեն էլ թաքցնում, որ իրավապահ ամբողջ համակարգն իրենց ընտանեկան դուքանն էՉոր իրավաբանության տեսակետից` Մ. Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն արձանագրեց. «Անցած շաբաթ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը վերացնելուց հետո կանխատեսել էինք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող համակերպվել այս իրավիճակի հետ, եւ օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրվի նոր մեղադրանք` նույնքան անհիմն, սակայն ավելի հնչեղ: Կանխատեսումը կարճ ժամանակում դարձավ իրականություն: Իսկ տարածված հաղորդագրության բովանդակության մասով կարող եմ ասել հետեւյալը. շուրջ երկու տարի Նիկոլ Փաշինյանի կողմից այդ նպատակով իրականացված «մեծածավալ քաղաքական հայտարարություններից», «Սպայկա» ընկերության միակ սեփականատիրոջը հայտնի նպատակներով կալանավորելուց, Միքայել Մինասյանին առաջադրված նախկին մեղադրանքի տապալվելուց եւ ՊԵԿ նախագահի փոփոխությունից հետո վերջապես հերթական անգամ «ապացուցվեց» Միքայել Մինասյանի «խոստացված առնչությունը» «Սպայկա» ընկերությանը: Նույն եղանակով հնարավոր էր ապացուցել Միքայել Մինասյանի մեղավորությունը Րաֆֆու «Սամվել» վեպը գրելու մեջ»:

ԱԶԳԱԴԱՎՆԵՐԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԱԶԳԻ

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տալիս է հետեւայլ ամփոփ պատկերը. «Երկրում ահագնացող առողջապահական դժոխքի, սոցիալ-տնտեսական կատաստրոֆայի եւ ձեռառնոցի դարձած պարետատան ֆոնին Նիկոլը փոխում է ոչ թե այդ ձախողումները տված ոլորտների պատասխանատուներին, այլ ուժային ողջ բլոկը: Ի՞նչ է սա նշանակում:

1. Նիկոլը պայքարում է ոչ թե կորոնավարակի դեմ եւ մարդկանց առողջության համար, այլ բացառապես սեփական իշխանությունը պահելու համար:

ՉՆԱԽԱԳԱՀԸ, ՉՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ «ՌԱԶՄԱԲԱԶԱ BIZIMDIR»-Ը

2. Նիկոլը արձանագրում է, որ կիսում է ողջ պատասխանատվությունը երկիրն աղետի հասցրած ոլորտային ղեկավարների գործողությունների համար:

3. Հողը Նիկոլի ոտքերի տակից սրընթաց է գնում, նա կորցրել է իրավիճակի նկատմամաբ վերահսկոողությունը:

4. Սպասվում է ռեպրեսիվ նոր ալիք, որը, սակայն, կլինի ընդամենը Նիկոլի գժապետության վախճանի ագոնիան:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

5. Երկրում արձանագրված կառավարման ճգնաժամը օրեցօր վերածվում է քաղաքականի, որի միակ հանգուցալուծումը Նիկոլի հրաժարականն է»:

Այո, Նիկոլի հրաժարականը ճգնաժամի հանգուցալուծման միակ ձեւն է: Սակայն դատելով ջղաձիգ քայլերից` Նիկոլը մտադրվել է առանց արյան եւ ավերածությունների չգնալ, քանզի հասկացել է` իր միակ ապագա կացարանը բանտն է: Եվ առաջակայում սպասվում են այնպիսի դաժանություններ, որոնց համեմատ համացանցը պայթեցրած տեսանյութը, թե ինչպես դահիճների անգթությամբ ոստիկանները հաշվեհարդար տեսան դիմակ չդրած ծերունազարդ տղամարդու հետ, մանկական խաղ կթվան:

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ԽԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА