o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամառային տորթի ամենապարզ բաղադրատոմսը. հիացրեք սիրելիներին

20.06.2020 10:20 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ամառային տորթի ամենապարզ բաղադրատոմսը. հիացրեք սիրելիներին

Բաղադրիչներ

Խմորի համար՝

1. Ձու – 4 հատ
2. Շաքարավազ – 130 գ
3. Ալյուր – 200 գ
4. Սոդա (հանգցրած) – 1/3 թ/գ
5. Կակաո – 1 թ/գ
6. Հատապտուղներ

Ամառային ապուր-աղանդեր՝ բալով

Կրեմի համար՝

1. Թթվասեր – 150 գ
2. Շաքարավազ – 2-3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել սոդան և ալյուրը: Խմորի 2/3-ը լցնել կաղապարի մեջ, մնացածին կակաո ավելացնել:

2. Սպիտակ խմորի վրա ալյուրի մեջ թավալված հատապտուղներ շարել և լցնել մուգ խմորը: Թխել 20-30 րոպե, 170-180 աստիճան ջեռոցում:

3. Խմորի համար հարել թթվասերը և շաքարավազը, լցնել տորթի վրա, զարդարել՝ ըստ ցանկության:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА