o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՏՆՈՒՄ ԵՆՔ ԾԱՅՐԱՀԵՂ ՍՈՒՐ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

03.07.2020 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄՏՆՈՒՄ ԵՆՔ ԾԱՅՐԱՀԵՂ ՍՈՒՐ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

Եվ այսպես, ՌԴ-ում 78 տոկոս կողմ ձայներով ընդունվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Իհարկե, այդ փոփոխությունների հիմնական մասը հետաքրքիր է միայն ՌԴ քաղաքացիներին: Սակայն կան նաեւ այնպիսի դրվագներ, որոնք միանշանակ կունենան գլոբալ նշանակություն, որի պատճառով էլ այդ գործընթացն ի սկզբանե Արեւմուտքի աչքի գրողն էր:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 5 394 մարդ

 

ՌԴ-Ն ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԽՍՀՄ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԻՆ

Ռուսական նորացված Սահմանադրության առանցքային փոփոխությունների թվում աչքի ընկնողներից են այն բոլոր դրույթները, որոնցով ՌԴ-ում մերժվում է ուլտրալիբերալ գրեթե ամեն մի աղբ: Սակայն այդ դրույթների շարքում անգամ առաջնային պլանում է այն դրույթը, որով ՌԴ-ում հիմնական է համարվում սեփական օրենսդրությունը, անկախ նրանից, թե ինչ է ասում միջազգային օրենսդրություն կոչված գործիքը, որը միտված է բոլոր երկրներին արեւմտյան վերահսկողության տակ պահելու համար: Միջազգային օրենսդրության գերիշխանության այդ լուծը հետխորհրդային պետություններին պարտադրվեց ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո: Եվ ահա ներկայումս, հրաժարվելով այդ պահանջից, ՌԴ-ն մի շարք միանգամայն պարզ մեսիջ է հղում Արեւմուտքին: Նախ, որ ՌԴ-ն իրեն տեսնում է, որպես բացարձակ ինքնուրույն պետություն, այսինքն, որ համարում է ԽՍՀՄ-ի փլուզմամբ կորցրած այդ կարգավիճակը վերականգնված: Հաջորդը. դա առաջարկ է նաեւ արեւմտյան աշխարհին՝ ընդունել այդ փաստը որպես իրողություն, հակառակ դեպքում, իրենց խնդիրն է, թե ինչ քայլերի կդիմեն: Այսինքն՝ սա կարելի է նաեւ համարել Արեւմուտքին ուղղված մարտահրավեր, «սառը պատերազմում» ԽՍՀՄ-ի պարտության չեղարկում եւ այլն: Միաժամանակ, գնալով այդ քայլին, Մոսկվան նաեւ այն մեսիջը հղեց, որ սեփական ուժերի վրա վստահ է: Նկատենք նաեւ, որ այս մեսիջի հասցեատերն ամենեւին էլ միայն Արեւմուտքը չէ: Հասցեատերերի թվում է գործնականում ողջ հետխորհրդային տիրույթը, ապա համաշխարհային մյուս բոլոր տերություններն ու ուժերը: Այսինքննրանք բոլորը պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն Մոսկվայի այս  քայլի նկատմամբ: Սկսենք Արեւմուտքից: Բայց նախ նկատենք, որ Արեւմուտք ասվածն էլ այս պահին ոչ թե ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակներում եղած միասեռ աշխարհաքաղաքական կենտրոնը չէ: Իսկ ահա կորոնավիրուսային իրողությունները առավել տեսանելի դարձրին այն բոլոր խորը հակասությունները, որոնք կան Արեւմուտքի ներսում: Ավելին, թե ինչ տրանսֆորմացիաների կգնա Արեւմուտքը, այս պահին կանխատեսելը միանգամայն անշնորհակալ գործ է: Այն պարզ պատճառով, որ Արեւմուտքը, որպես միասնական օրգան, ցեմենտող ԱՄՆ-ի վիճակն է դարձրել առնվազն տարակուսելի: Ավելին, ԱՄՆ-ն կարծես թե ամենավտանգավորի շեմին է. ծայրահեղ անորոշ է դարձել դոլարի ապագան: Այս իրավիճակում, թեեւ Վաշինգտոնը փորձում է ցույց տալ, որ միջազգային իրավիճակի թելը ձեռքից բաց չի թողնում, սակայն բոլորն են հասկանում, որ այդպես չէ: Ամեն դեպքում, երբ այս պահին ՌԴ-ն իր աշխարհաքաղաքական դիրքերը ներկայացնում է վերականգնված, դա, բացի այդ քայլը նորագույն զինատեսակներով ապահովելուց, իր հիմքում ունի նաեւ ամերիկյան դիրքերի նման թուլացումը, որը, թեեւ, կորոնավիրուսն ի ցույց դրեց իր ողջ տեսքով, սակայն նոր բան չէ:

Թրամփի խորհրդականը հայտարարել Է, որ Ռուսաստանը կվճարի «թալիբների հետ դավադրության համար»

 

ՆԻԿՈԼԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄՔԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ

Այն, որ հանրաքվեից հետո ՌԴ-ն կզբաղվի իր երբեմնի փաստացի դիրքերը վերականգնելու խնդրով, դա էլ է սպասելի, եւ հենց այստեղ է, որ հետխորհրդային տիրույթի երկրները կողմնորոշվելու խնդիր ունեն: Այդ թվում՝ Հայաստանը, որի իշխանությունները, ի դեպ, վերջին ժամանակներս կարծես փորձում են ակտիվորեն դուրս գալ Նիկոլի երբեմնի պնդումների դաշտից, թե իր «հեղափոխությունն» ամենեւին էլ սորոսական ծագումնաբանություն չունի եւ չի նախատեսում Հայաստանի արտաքին դիրքերի փոփոխությունըԱյսպես, վերջին ժամանակահատվածում նիկոլյան իշխանության ի ցույց դրած գնալով կոշտացող ռուսատյացությանը եւս մեկ դրվագ գումարվեց. նախօրեին Հ1-ը ներկայացրել է սորոսածինների հերարխիայում մեր շատ իշխանավորներից ավելի վեր կանգնած Ալեքսեյ Նավալնու կարծիքը, ավելի ճիշտ՝ «հայհոյանքները» ռուսական հանրաքվեի հետ կապված: Հասկանալի է՝ աշխարհում ոչ մեկին չհետաքրքող Հ1-ով գործնականում իրենից զրոյական արժեք ներկայացնող «շպիոն» Նավալնու «կարծիքը» ներկայացնելը որեւէ ազդեցություն չէր կարող ունենալ ո՛չ ռուսական հանրաքվեի ընթացքի եւ ո՛չ էլ՝ քաղաքական կյանքի վրա: Ուստիեւ պատահական չեն մասնագիտական մեկնաբանությունները, որ Նավալնուն ցուցադրելով, Նիկոլն էր իր դիրքորոշումը հայտնում: Օրինակ՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանի գնահատմամբ. «Նավալնիին ցուցադրելով, դու քո պետական քաղաքականությունն ես ցուցադրում»: Այսինքն՝ որ Նիկոլը  ՌԴ- ուլտրալիբերալիզմ ուղղությունների մեջ իր ընտրությունը կատարել է, եւ նրա պետական քաղաքականությունը, ինչպես դեռ 2018թ.-ի ապրիլից ի վեր պնդում էինք, կանգ է առնելու սորոսածինների եւ ռուսատյացության դիրքերի վրա: Հակառակ դեպքում, եթե ընդունենք, որ կար ուլտրալիբերալ խնդրանք , թե ինչ կլինի, Նավալնուն մեկ անգամ ցույց տվեք, Նիկոլը կարող էր այդ խնդրանքը կատարել այլ հեռուստաընկերության միջոցով, իսկ երբ կատարում է պետական քարոզչամեքենայի առաջնային  մեխանիզմի միջոցով, դա արդեն հստակ դիրքորոշման ցուցադրություն է: Այս իրավիճակում ենթադրելի է նաեւ, որ Նիկոլն արագորեն կսկսի գլորվել դեպի  ռուսական կառույցներից Հայաստանի դուրս գալու, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու ուղղություն: Իհարկե, կա նաեւ Արցախի հարցը: Բայց չմոռանանք, որ արդեն բացահայտ է խոսվում ԼՏՊ-ի տխրահռչակ  «Պատերազմ, թե՝ խաղաղություն» ծրագրի մասին, որն էլ իր հիմքում ունի արցախյան խնդրից ձերբազատվելու, թուրքական սահմանները բացելու ծրագրեր: Իրատեսակա՞ն է նման քաղաքականությունը, որն, ի դեպ, ԼՏՊ-ին չհաջողվեց այն ժամանակ, երբ ուլտրալիբերալիզմը ԱՄՆ-ի միջոցով իր հզորության գագաթնակետին էր, իսկ ՌԴ-ն, մեղմ ասած, իր լավագույն օրերը չէր ապրում, ու հիմա, երբ ունենք միանգամայն հակառակ պատկերը, եւ սպասվում է ՌԴ-ի գերակտիվացումը նախկին խորհրդային տիրույթում, ապա Նավալնիի միջոցով պաշտոնապես հակառուսական քարոզչություն սկսելն ու այդ կարգի ծրագրերը կարող են բոլորովին այլ հետեւանքների տանել: Համենայնդեպս, Կրեմլին մոտ կանգնած լրատվական դաշտը ներկայացնող Վլադիմիր Սոլովյովն արագորեն արձագանքեց տեղի ունեցածին, նաեւ ընդգծելով, որ նույն Նավալնին հայերի հանդեպ եւս ատելություն ունի: Ամեն դեպքում, սա ցույց տվեց, որ Նիկոլի այս քայլը Մոսկվայի աչքից չի վրիպել: Մի խոսքով, որ այս վիճակում կարող է լուրջ կորուստներ կրել հայ ժողովուրդը, դա էլ է միանգամայն իրատեսական: Ամեն դեպքում, որ մտնում ենք ծայրահեղ սուր եւ վտանգավոր ժամանակաշրջան, որը գնալով ավելի է հիշեցնում 1920թ.-ի տխուր պատմությունը, կարելի է կասկածից դուրս համարել:

Ռուսաստանում նոյեմբերից կսկսվի կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությունը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА