o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սորոսականները, որոնք Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա իշխանությանը բերել են, ռուսաֆոբ եղել են, ռուսաֆոբ էլ մնալու են»

03.07.2020 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Սորոսականները, որոնք Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա իշխանությանը բերել են, ռուսաֆոբ եղել են, ռուսաֆոբ էլ մնալու են»

ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ Ռուսաստանի Դաշնությունում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները ողջունելի է համարում: «Իրավունքի» հետ հեռահար զրույցում նա նշեց, որ թեպետ սահմանադրական փոփոխություններն ամբողջական համարել չի կարելի, բայց, ամեն դեպքում, դրական է:

Պարոն Փաշինյան, կանգնեցրեք այս գործընթացը, սա դավաճանություն է. Արտակ Մովսիսյան (Բացահայտում)

- Հատկապես կարեւորում եմ այն, որ այս սահմանադրական փոփոխություններով Ռուսաստանի օրենքները միջազգային օրենքներից ավելի են կարեւորվում, նաեւ սոցիալական որոշակի խնդիրներ են լուծվում: Բացի այս, հանրաքվեի արդյունքները նշանակում էին, որ ժողովուրդը մեկ անգամ եւս իր վստահությունը հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` չնայած նրան, որ արեւմտամետները, Ռուսաստանի քանդման կողմնակիցները փորձում էին ժողովրդին հակառակը տրամադրել` ընդհուպ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ Ալեքսեյ Նավալնուն (ռուս ընդդիմադիր գործիչ, որը հայտնի է ոչ միայն հակապուտինյան, այլեւ հակահայկական դիրքորոշումներով, - հեղինակ) եթեր տրամադրելով:

Առնվազն 965 մարդու մահվան պատասխանատվությունը մնում է Թորոսյանի եւ Նիկոլի վրա

Ըստ Ձեզ` այն որեւէ հետեւանք կունենա՞ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Նավալնուն եթեր տրամադրելը մեկ անգամ եւս ավելի վատթարացրեց այդ հարաբերությունները եւ եկավ ապացուցելու մեր բազմիցս ասված մտքերն ու հայտարարությունները, որ այսօրվա իշխանությունների պատճառով գնալով շատ ավելի բարդ են դառնում հայ-ռուսական հարաբերությունները: Իշխանություն սողոսկած սորոսականները, ովքեր հիմա օրակարգ են թելադրում իշխանության մեջ, տարիներ շարունակ զբաղվել են հակառուսական քարոզով, ինչն այսօր, բառիս բուն իմաստով, տալիս է իր «արդյունքները»: Սա ոչ մի լավ հետեւանք չի կարող ունենալ Հայաստանի համար, որովհետեւ երբ մեր երկրի հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ վատ է եղել, դրանից ո՛չ հայ ժողովրդին, ո՛չ մեր անվտանգությանը երբեք օգուտ չի եղել:

Քանի դեռ ՀՀ-ում պաշտոններ են զբաղեցնում ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչներ, նոր լարվածություն կստեղծի. Սիմոնյան

«ՌԴ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՉԻ ԽԱՌՆՎՈՒՄ, ԲԱՅՑ ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ՀԱՇՎԻ Է ԱՌՆՎՈՒՄ»

Կարծում եք` համառուսաստանյան հանրաքվեի վերջին եւ գլխավոր օրը Հայաստանում Նավալնուն եթեր տրամադրելը ՌԴ պետական մակարդակով կունենա՞ արձագանք:

Ռուսաստանը Հայաստանի ներքին գործերին չի խառնվում, բայց, իհարկե, ամեն ինչն էլ հաշվի է առնվում: Ի դեպ, սրանից առաջ էլ հեռուստաընկերությունների հետ կապված խնդիրներ են նորից առաջ եկել, որը հիմնականում ուղղված է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների ցուցադրման դեմ: Սորոսականները, որոնք վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա իշխանությանը բերել են, տարիներ շարունակ ռուսաֆոբ են եղել եւ համոզված ենք, որ ռուսաֆոբ էլ մնալու են:

Առաջինը հենց Զարեհ Սինանյանը պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին. Խուրշուդյան

Պարոն Ղազարյան, իսկ ինչո՞ւ էին ռուսաստանյան կոմունիստները դեմ ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Նրանք ոչ թե ընդհանուր հանրաքվեին էին դեմ, այլ ասում էին` սահմանադրական մասնակի փոփոխությունների փոխարեն` պետք է ամբողջությամբ ելցինյան Սահմանադրությունը փոփոխել: Ամեն դեպքում, նրանք նաեւ հրաժարվել են բոյկոտից: Եթե սկզբնական շրջանում ուզում էին բոյկոտել, ապա հունիսի 29-30-ին ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն իր ելույթում ասաց, որ իրենք չեն բոյկոտում: Նրանք հիմա սահմանադրական փոփոխությունների իրենց տարբերակն են մշակում, ինչի մասին Զյուգանովը նշեց նաեւ քվեարկության ժամանակ: Նրանք ուզում են, որ ժողովրդի համար ավելի լավ լինի` կեսաթոշակների, աշխատավարձերի եւ մի շարք այլ սոցիալական հարցերի առումով: Բայց մի շարք հարցերում էլ կոմունիստները երբեք չեն կարող դեմ լինել եւ կողմ են, որ այս սահմանադրական փոփոխություններով` ԼԳԲՏ-ն Ռուսաստանում երբեք տեղ չի ունենալու, հորից եւ մորից այն կողմ, «ծնող-1», «ծնող-2» հասկացություն չի լինելու, ինչպես նաեւ կողմ են ազգային անվտանգության առումով ՌԴ-ի շահերին վերաբերող հարցերին: Պարզապես, էլի եմ ասում` ՌԴ կոմունիստները ուզում էին հնարավորին չափ ավելի հեռու գնալ եւ ելցինյան Սահմանադրությունը փոխել ամբողջությամբ:

Ինչի՞ հետ համաձայն չեն սորոսական կերակրատաշտի շուրջ համախմբվածները. Արամ Հարությունյան

«ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ ՀԱՍՑՆՈՂՆԵՐԸ»

Անդրադառնանք նաեւ Ձեր առողջական վիճակին, որքանով տեղյակ ենք, Դուք եւս վարակվել էիք կորոնավիրուսով: Օրվա իշխանությունը ստեղծված իրավիճակի համար մեղավոր է համարում ժողովրդին, իսկ Դո՞ւք:

Ժողովուրդը ոչինչում մեղավոր չէ, մեղավոր է իշխանությունը, որ  չկարողացավ համավարակի դեմն առնել: Միշտ էլ հեշտ է ուրիշին մեղադրելը, ուրիշի վրա քար քցելը, բայց պետք է պատասխան տան երկիրն այս վիճակին հասցնողները: Ինչ վերաբերում է իմ առողջությանը` գնալով բարելավվում է, հուսով եմ` շուտով արդեն ամեն ինչ կացնի, եւ ոչինչ չի մնա Covid 19-ից:

Ըստ իշխանական պատգամավորի` ԲՀԿ-ն պառակտվում է` առանց իշխանության միջամտության

Ինչպե՞ս եք պայքարում համավարակի դեմ, եւ ինչպե՞ս է ընթանում Ձեր բուժումը:

Դիմել եմ պոլիկլինիկայի բժշկին, նրա նշանակած դեղերով` անտիբիոտիկներով, բուժում եմ իրականացրել, որը սկզբնական շրջանում օգուտ չէր տվել, եւ միակողմանի թոքաբորբը դարձել էր երկկողմանի: Հետո էլ առաջին թեստը հանձնեցի, որը բացասական էր, երկրորդը` դրական եղավ: Բայց հիմա անհամեմատ լավ եմ զգում:

Ի նշան բողոքի՝ հայտնի բլոգերը մերկացել եւ ներքնազգեստի փոխարեն՝ դիմակ է հագել

Քանի որ անցել եք այդ ամենի միջով, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ժողովրդին:

Խորհուրդ տալը հիմա շատ դժվար է, որովհետեւ այս ամենաթողության իրավիճակում մարդ չգիտի, թե որտեղ, երբ ու ումից կվարակվի կամ ում կվարակի: Եվ դրա պատճառը համավարակի պայմաններում իշխանությունների վարած սխալ քաղաքականությունն է, որը կանգնեցրեց բոլորիս` ամբողջ ժողովրդին, փաստի առաջ:

Քանի, որ Նիկոլի դիմակը պատռվել է, ստիպված բժշկական դիմակով է դեմքը թաքցնում. Աննա Մկրտչյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА