o C     03. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.07.2020 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հանրահայտ ճշմարտություն է, որ  իշխանության հասած ապուշը շատ վտանգավոր է: Բայց երբ դա նախաձեռնող ապուշ է, ապա հետեւանքները դառնում են պարզապես աղետալի: Բոլորն ապշած են այն հանգամանքից, որ Հ1-ի եթերում հայտնվել էՎլադիմիր Պուտինի գլխավոր աչքի գրող ԱԼԵՔՍԵՅ ՆԱՎԱԼՆԻՆ, ով, ի դեպ, առավել քան հայատյաց է, քանզի սովորաբար մեր հայրենակիցներին կոչում է «սեւահետույք խաչիկներ»: Այդ քայլի վնասներն այնքան ակնհայտ են, որ զարմանքից քար են կտրել անգամ արեւմտամետ գործիչները: Ուստի զարմանալով հանդերձմնում է համաձայնվել Նիկոլին տրված բոլոր կոշտ գնահատականների հետ: Այսպես, փաստաբան Վահե Եփրիկյանը  արձանագրում է. «Այլեւս փաստ է` մենք պետականակենտրոն չենք, մենք վասալ էլ չենք, մենք բութ գործիք ենք հակապուտինյան կենտրոնների ձեռքին, որ մեզ բացարձակ պետք չէ, ավելին` վտանգավոր է չափազանց: Հպատակների իշխանություն, իսկ ժամանակին մեզ հարգում էին` Բուշից մինչեւ Շիրակ, Պուտինից Հռոմի պապ»: Այո՛, մեզ հարգում էին` մինչ այն պահը, երբ ամբոխը որոշեց, որ երկրին ռազմիկ առաջնորդներ պետք չեն, այլ պետք է բանակից փախած, դժբախտ մանկություն ունեցած մեկը:

ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ  ցանկացած պատճառով մահացածին  ներկայացնում են որպես կորոնավիրուսից մահացած, տեսել ենք, տեսել ենք նաեւ, թե ինչպես  ողջ մարդուն գրանցել էին որպես կորոնավիրուսից մահացած: Իսկ հիմա զարմանալիորեն  հասել ենք  մի հանգրվանի, որ կորոնավիրուսից մահացածի դիակը կարող է անհետանալ: Ինչպես  նկատում է ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ. «Իմ ահազանգին, որ կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին կորել է, եւ 2 օր է հարազատները չգիտեն, որտե՞ղ փնտրեն իրենց հարազատի դին, Առողջապահության նախարարությունից մոտավորապես էսպիսի մի բան են պատասխանում` «Դե հա, հասկացանք էլի, կորել-կորել է, մենք ձեզանից շուտ դա գիտենք, պետք լինի` մի հատ ԴՆԹ-ի անալիզ կանենք, էնպես որ` անհարկի մի շահարկեք»: Մոտավորապես էսպիսի մի պատասխան: Բնականաբար, պարզվեց, որ դին իսկապես չկա, եւ հայերեն լավ չկարդացող սանիտարը տատիկի դին տվել է բոլորովին այլ անձանց, ովքեր եկել էին անատոմիկ իրենց հանգուցյալի հետեւից, հեռվից նայել են դին ու ասել են` հա, ոնց որ մերն է: Վերցրել, տարել ու հուղարկավորել են ուրիշի հարազատին»: Դե ինչ ասես, եթե երկիրն ունի Արսեն Թորոսյան, ապա ամեն ինչ էլ հնարավոր է:

ԶԱՐՄԱՆՔ

Բոլոր ողջամիտ մարդիկ էլ գիտեն, որ եթե դիմակը ինչ-որ բանից պաշտպանում է, ապա միայն  տուգանքից ու չամռվող ոստիկաններից: Սակայն հիմա էլ ՆԻԿՈԼԸ որոշել է, որ պետք է քաղաքացիներին  «հորդորել» (դե, իսկ նրա հորդորելը գիտենք ինչպես է լինում) կրել միայն գործարանային արտադրության դիմակներ: Երեւի հեռու չէ այն պահը, որ զարմանքից քար կկտրենք, երբ ասվի, որ պետք է օգտագործվեն միայն «Տավուշ տեքստիլի» արտադրած դիմակները: Եվ քանի որ Նիկոլը մարդկանց իսկական  դիմակային տեռորի է ենթարկում, ապա  զարմանալու աստիճան նաեւ ոստիկաններն են կատաղել: Ահա, թե ինչպես է այդ կատաղության նոպան նկարագրում ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը. «Ինչո՞ւ է ինձ մոտ սկսել հազ, շնչարգելություն եւ ինքնազգացողության վատացում առաջանալ` ինչ սկսել եմ տնից ըստ անհրաժեշտության շատ դուրս գալ ու սահմանված որոշմանը համաձայն` դիմակ դնել: Հարց իրավաբան ընկերներիս. ինչո՞ւ դիմակ չկրելու սուտ պատճառաբանությամբ Ստեփանավանում ոստիկանները ակտ գրեցին, երբ մեքենայում նստած գնում էի, սահմանված որոշմանը համապատասխան սահմանված ձեւով դեմքիս առկա էր սահմանված ձեւի դիմակ, ուղղակի ձեռքս մեկ մեկ տանում էի դիմակին, քանի որ մեքենան վարողի հետ զրուցելու ընթացքում դիմակը քթից սահում է, պետք է ուղղել»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА