o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբեք ուշ չէ. Տեր Վարազդատի կոչն՝ իշխանությանը եւ ի մասնավորի ԿԳՄՍ նախարարությանը

04.07.2020 17:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երբեք ուշ չէ. Տեր Վարազդատի կոչն՝ իշխանությանը եւ ի մասնավորի ԿԳՄՍ նախարարությանը

Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին այսօր տոնախմբում է ամենամեծ Սրբերից՝ Տրդատ Մեծ Արքայի, նրա տիկնոջ Աշխենի եւ քրոջ Խոսրովիդուխտի տոնը։ Տոն, որը մեր պատմության ամենահերոսական, լուսավորչական եւ վճռորոշ էջերից է։ Այս մասին տեղեկացնում է Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՐԱԶԴԱՏ քահանա ՆԱՋԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Տրդատ Մեծ արքան մինչեւ դարձի գալը վարում էր քրիստոնեահալած քաղաքականություն, դաժանաբար սպանել տալով Հռիփսիմեանց կույսերին, 13 տարի արքայի միտքը խավարի մեջ էր մինչեւ չհիվանդացավ սարսափելի հիվանդությամբ։ Երբ որ ամեն հնարավորը արեցին թագավորին բուժելու եւ ոչ մի հուսադրող բան գոյություն չուներ, Խոսրովիդուխտը տեսիլք տեսավ եւ ասաց որ արքային կարող է բուժել միայն Գրիգոր Լուսավորիչը, որը 13 տարի թագավորի հրամանով նետվել էր Խոր Վիրապը։ Սուրբ Տրդատ Թագավորի հրամանով վիրապից հանեցին Գրիգոր Լուսավորչին եւ որն էլ, ապաշխարհություն, պահք նշանակելով ողջ արքունիքի անդամներին՝ Արածանի գետում մկրտեց Արքային, ողջ արքունիքը եւ բուժեց արքային իր հիվանդությունից։ Սուրբ Տրդատ Մեծ թագավորը դարձավ քրիստոնեության մեծագույն քարոզիչը, Հայոց Եկեղեցու պատմության ամենավառ հերոսական էջերից մեկի՝ քրիստոնեության ընդունման, տարածման կերտողը եւ դրա համար է, որ Հայ Եկեղեցին սրբացրեց թագավորին, դասելով Եկեղեցու տոնացույցում հիշատակելի Սրբերի շարքը»։

Գործի է դրվել ամբողջ պետական քարոզչամեքենան. հերթը Ստամբուլյան կոնվենցիայինն է (Տեսանյութ)

Տեր Վարազդատը, շարունակելով միտքը, ընդգծում է. «Խոսքս այս պահին ուզում եմ ուղղել մեր իշխանավորներին եւ ի մասնավորի ԿԳՄՍ նախարարությանը։ Արդյո՞ք դուք այս փառավոր պատմության կրողը, պահպանողն ու հետեւորդը չեք եւ չեք ուզում լինել։ Արդյո՞ք դուք այս եւ նմանատիպ հազարավոր պատմությունների կրողը, պահպանողն ու փոխանցողը չեք եւ չեք ուզում լինել։ Արդյո՞ք չեք ուզում պատմության շարունակության մեջ հիշատակելի լինեք եւ Դուք՝ Ձեր Աստվածասեր, եւ Եկեղեցասեր վարքով ու Քրիստոսին ծառայելու պատրաստակամությամբ։ Արդյո՞ք լավագույն տարբերակն է «Հայ Եկեղեցու պատմության» առարկայից զրկել մեր մատաղ սերնդին, որն իր մեջ պարունակում է նման բազում հերոսապատումներ, եւ որի դասավանդման արդյունքն է նաեւ ապրիլյան հերոսամարտի քաջերի սխրանքը։ Արդյո՞ք սա մեղանչել չէ մեր Սրբերի եւ նախնիների հիշատակի առջեւ՝ Տրդատ Մեծ Արքայի, Գրիգոր Լուսավորչի, Կոմիտասի, Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթեւացու, Գրիգոր Նարեկացու, Մխիթար Գոշի, Խրիմյան Հայրիկի, Գեւորգ V Սուրենյանց Կաթողիկոսի եւ այլ մեծերի։ Արդյո՞ք մեր մատաղ սերունդը կարիք չունի մեր մեծերի եւ իրենց լույս հավատքի պատմության մասին, Քրիստոսի եւ Իր Առաքյալների մասին պատմության մասին գիտենալ։ Արդյո՞ք մեր ազգը սխալվել է որեւէ հարցում։ Սրանք հարցեր են, որոնք մտատանջում են ամենքիս։ Սուրբ Տրդատ Մեծ Թագավորը համարձակություն ունեցավ ընդառաջ գնալու Քրիստոսի լույս հավատքին եւ ազատվեց մտքի խավարից եւ լուսավորվեց Հարության լույսով եւ հավատքով, Աբգար Մեծ թագավորը ընդառաջ գնաց Քրիստոսի Լույս հավատքին եւ բժշկվեց եւ մաքրվեց իր մեղքերից։ Պողոս առաքյալը, որը հալածում էր քրիստոնյաներին, իր ուժերի ողջ կարելիությամբ, դարձավ ամենամեծ քարոզիչը եւ Առաքյալը Քրիստոսի Խոսքի։ Ես հավատում եմ, որ այդպիսին եք եւ կլինեք Դուք։ Երբեք ուշ չէ ընդառաջ գնալու Քրիստոսին եւ մաքրվելու մտքի խավարից։ Աղոթքս է առ Աստված, որ Տերը լուսավորի Ձեր միտքն ու հոգին եւ արժանի հետնորդն ու ծառայողը դարձնի Ձեր լույս հավատքի եւ մեր Սրբերի ու նախնիների մեզ թողած ժառանգության։ Թող Տրդատ Մեծ թագավորի բարեխոսությունը լինի մեր ազգի հետ․ ամէն»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА