o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

06.07.2020 09:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Հուլիսի 6-ին ձեր սիրելի էակը հանուն սիրո պատրաստ կլինի ցանկացած խենթության։ Հետեւաբար, դուք կարող եք օգտվել իրավիճակից եւ այն ծառայեցնել ձեր օգտին՝ իհարկե, չմոռանալով չափի մասին։

ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ՑԼԵՐ

Ոչ դուք, ոչ էլ ձեր սիրելի էակը այսօր չեք փայլի միասին զրուցելու եւ շփվելու մեծ ցանկությամբ։ Հնարավոր է օրվա ընթացքում չխոսեք իրար հետ։ Բայց ամեն ինչ  այնքան էլ վատ չէ, ինչպես մտածում եք։ Մտերիմ ու  հարազատ է այն մարդը, ում հետ կարելի է լռել, ոչ՝ խոսել։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հուլիսի 6-ին սիրելի անձնավորության հետ հարաբերությունները հարթելու հարցում խոչընդոտ կլինեն միայն անձնական բարդույթները։ Մի քանի րոպե առանձնացեք եւ հասկացեք, որ այդ բարդույթները անտեղին ու անիմաստ են։ Եվ միայն դրանից հետո ձեզ սպասվում է երջանիկ օրվա ավարտ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետինների համար հուլիսի 6-ը լավագույն օրը չէ ընտանեկան կամ սիրային հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այսօր ավելորդ  տարաձայնություններից խուսափելու համար աստղերը խորհուրդ են տալիս համաձայնել ձեր սիրելիի հետ, ընդունել նրա տեսակետը եւ կտեսնեք, որ ձեր այս դիվանագիտական փոքրիկ քայլն իր դրական ազդեցությունը կունենա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հնարավոր է բացահայտեք, որ ձեր եւ ձեր սիրելի էակի պատկերացումները սիրո մասին չեն համընկնում։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ՝ ընդհանուր հայտարարի գալու համար, այլապես տարաձայնություններից խուսափել չի լինի։

ԿՈՒՅՍԵՐ

Ամենադժվարը սկսելն է։ Հուլիսի 6-ը ժպտալու առիթ կստեղծի ձեզ համար։ Աստղերը հուշում են՝ որքան էլ դժվար լինի, ստիպված եք լինելու առաջին քայլը դուք անել, այլապես հարաբերություններում առաջընթաց այդպես էլ չեք գրանցի։ Իսկ այդ պարագայում բաժանումն անխուսափելի կլինի։

ԿՇԵՌՔՆԵՐ

Օրը տարօրինակ լուրերով լի կլինի։ Եվ մինչ դուք կմտածեք, թե ինչպես եք լուծելու այդ հանելուկները, կիջնի երեկոն եւ կզգաք, որ հանգստի կարիք ունեք։ Սակայն աստղերը հուշում են, որ հավանաբար այդ անհայտները այդպես էլ չբացահայտվեն ձեզ համար։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակի համար անհասկանալի կլինի, թե ձեր այս կամ այն գործողությունով ինչ եք ցանկանում ակնարկել։ Փորձեք խուսափել ակնարկներից եւ ենթատեքստերից, եղեք անկեղծ, բաց եւ ուղղախոս։  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորության համար դուք պետք է ոչ միայն երկրորդ կես, այլեւ լավ ընկեր լինեք։ Պատրաստ եղեք լսել ձեր ընտրյալին, ճիշտ խորհուրդներ տաք եւ քաջալերեք նրան, որ ամեն ինչ լավ է լինելու։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հուլիսի 6-ին խուսափեք ասել «միշտ» կամ «երբեք» բառերը։ Իսկ եթե ձեր սիրելի էակը փորձի դրանք օգտագործել, ուրեմն աշխատեք ուշադրություն չդարձնել, քանզի իրականում այսօր այդ խոսքերը ոչ մի նշանակություն չեն ունենալու։  

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր շատ դժվար կլինի խոսել ձեր սիրելի էակի հետ, քանի որ նրա մտքերը զբաղված կլինեն այլ գործերով։ Նա հնարավոր է ոչ ադեկվատ ձեւով արձագանքի ձեր խոսքերին, ցանկություններին եւ պահանջներին։ Պատրաստվեք, քանի որ ստիպված եք լինելու շատ համառ ու հաստատակամ լինել։

ՁԿՆԵՐ

Այսօր ուրախացրեք ձեր սիրեի էակին խոհարարական ձեր հմտություններով։ Հնարավոր է, որ ինչ-որ յուրօրինակ եւ տարբերվող ուտեստ չստացվի (օրինակ՝ ձվածեղ), բայց ձեր ընտրյալն այն իսկապես կգնահատի, քանզի դա հենց դուք եք պատրաստել եւ արել եք մեծ սիրով։ Կարեւորը ցանկությունն ու ուշադրությունն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА