o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՏԸՆԹԱՑ»

07.07.2020 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՐՈՂ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՏԸՆԹԱՑ»

Հանրակրթության պետական չափորոշիչի նախագիծն արդեն քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Անդրադառնալով վերոնշյալին` կրթության փորձագետ ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նշեց, որ լավ կլիներ` նախ ունենայինք կրթության ռազմավարություն: Նա մտահոգություն հայտնեց, որ կարող է ուսուցիչներն առանձնապես նոր մոտեցումները չընկալեն, ինչի համար անհրաժեշտ է, որ փաստաթուղթը մի փոքր ընդլայնել ու փորձել բացատրել, թե ի՞նչ է սա, որովհետեւ այն պետք է դառնա փաստաթուղթ ուսուցիչների համար: Ինչ վերաբերում է մինչեւ 5-րդ դասարան գնահատանիշ չլինելուն` Ս. Խաչատրյանը զգուշացրեց, որ այստեղ կրկին խնդիր ենք ունենալու գործող մշակույթի հետ:

«Արմմոնո»-ն եզրափակվեց մաթեւոսյանական «Գոմեշով»

- Երբ դու համակարգում ինչ-որ մի բան հանում ես, տվյալ դեպքում` թվանշանը, համակարգը լավ կամ վատ գործում է, բայց այդ դեպքում առաջանում է դատարկություն: Դու պետք է տեղը լցնես, եթե` ոչ, այդ դատարկությունը նորից կարող է սխալ ուղղությամբ գնալ: Փաստ է, որ ունենք բազմաթիվ աշակերտներ, ովքեր սովորում են թվանշանի համար: Վատ է, որ այդպես է, բայց այն նաեւ առավելություն ունի: Այն կարճաժամկետ պարգեւատրում է աշակերտին, դրա համար շատերին մոտիվացնում է: Համաձայն եմ` հանենք, բայց պետք է դա շատ լավ ուսուցիչներով, ծրագրերով, դասագրքերով փոխարինենք, որովհետեւ, եթե պարզվի, որ ուսուցիչն ու ծրագիրը լավը չեն, թվանշան էլ չկա, այդ դեպքում` ինչի՞ համար է այս դպրոցը: Կարող ենք ունենալ կրթական հետընթաց:

ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԿԱՊՈՒՄ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՁԵՌՔԵՐԸ. ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА