o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի քայլը կարելի է ընկալել որպես դեմարշ. Նիկոլայ Բանին

07.07.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նիկոլ Փաշինյանի քայլը կարելի է ընկալել որպես դեմարշ. Նիկոլայ Բանին

Հայաստանում հակառուսական տրամադրությունների թեժացման նոր շրջափուլ է սկսվել` այս անգամ օրվա իշխանության ակնհայտ մասնակցությամբ: Նախ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց օրինագիծ, ըստ որի, ՀՀ-ում ռուսաստանյան հեռուստաալիքների ցուցադրությունը, այսպես ասած, դրվում է հարցականի տակԴրան հաջորդեց հայատյաց նացիոնալիստ, հակապուտինյան ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հայտնվելը Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում` այն էլ ՌԴ-ում ընթացող սահմանադրական հանրաքվեի ամենավճռորոշ օրը: Իսկ այս ամենին զուգահեռ կրկին ակտիվացել են Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան հանելու մասին խոսակցությունները: Թե ինչից այս ամենը սկսվեց, «Իրավունքը» բացահայտել է «Ռուսաստան-Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն ՆԻԿՈԼԱՅ ԲԱՆԻՆԻ հետ զրույցում:

Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարևոր միջնորդություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

«ՍՏԱՑՎՈՒՄ Է, ՈՐ COVID 19-Ը ՇԱՏ ՀԱՐՄԱՐ ՎԻՐՈՒՍ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»

Ըստ Ձեզ` ի՞նչ հետեւանք կարող է ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված մոսկովյան շքերթին, եւ արդյոք արդարացում էր այն, որ նա չէր կարող մասնակցել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով:

Իսկապես, Հաղթանակի շքերթը նշանակալից միջազգային իրադարձություն էր, որին մասնակցել են տասնյակ պետությունների առաջնորդներ: Նիկոլ Փաշինյանին սպասո՞ւմ էին Մոսկվայում: Իհարկե սպասում էին: Բայց իր չմասնակցելու որոշման արդյունքում Հայաստանը դարձավ ՀԱՊԿ անդամ միակ պետությունը, որի առաջնորդն այդ օրը բացակայում էր Մոսկվայում: Այն իրավիճակի համատեքստում, որն այսօր առկա է երկկողմ հարաբերություններում, նման քայլը կարելի է ընկալել որպես դեմարշ: Միեւնույն ժամանակ, կուլիսներում լայնորեն տարածվեց այն թեզը, որ ՀՀ վարչապետը հրաժարվել է մասնակցել ոչ այդքան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով, այլ, այսպես ասած, հենց` «կորոնավիրուսային գործոնի» եւ այդ գործոնով պայմանավորված արարողակարգային պահանջների պատճառով: Ես չէի ցանկանա հավատալ նման խոսակցություններին:

Մինչև տարեվերջ Հայաստանում տնտեսական անկումը կարող է հասնել մոտ 5 տոկոսի․ Էկոնոմիկայի նախարարություն

Ի դեպ, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների եւ մահացությունների թիվը օրեցօր աճում է: Ի՞նչ կարող եք ասել այս մասին, եւ ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստանում:

Ռուսաստանում բժիշկների համար դեռ այդքան էլ հեշտ օրեր չեն: Հայաստանում իրավիճակը նույնպես շարունակում է լարված մնալ: Բայց արդյո՞ք այս իրավիճակը կարող է օգտագործվել որպես արդարացում` զուտ քաղաքական տեսանկյունից հարմար որոշումներ ընդունելու ամբողջ կույտի համար: Մենք չենք գնում շքերթի, որովհետեւ համաճարակ է, մենք չենք ուզում փողոցներում տեսնել Ծառուկյանի համակիրներին, որովհետեւ համաճարակ է, մենք չենք անցկացնելու սահմանադրական հանրաքվե, որովհետեւ համաճարակ է... Ստացվում է, որ Covid 19-ը շատ հարմար վիրուս է Հայաստանի համար: Բայց սրանք կատակներ չեն, այլ մարդկային կյանքեր: Իհարկե, առաջին հերթին պետք է մտածել քաղաքացիների անվտանգության մասին, բայց ոչ քաղաքական իրավունքներն ու ժողովրդավարական ինստիտուտները վնասելու ճանապարհով:

Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC-ին (տեսանյութ)

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ ԹՅՈՒՐԸՄԲՌՆՈՒՄԸ»

Վերջերս քաղաքական եւ իրավական գործընթացներ սկսվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի դեմ, ով մինչ այդ ասում էր, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով հրաժարական տա, որովհետեւ բոլոր ոլորտներում ձախողվել է, այդ թվում` արտաքին քաղաքականության մեջ: Արդյունքում Գագիկ Ծառուկյանին զրկեցին խորհրդարանական անձեռնմխելիությունից, հարուցվել են մի քանի քրեական գործեր, որոնց առանցքում Ծառուկյանն է եւ նրա կողմնակիցները: Ի՞նչ կասեք այս մասին:

Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

Հարցը իսկապես ծայրաստիճան խորը եւ հետաքրքիր է: Ո՞վ է Գագիկ Ծառուկյանը: Փաստացի, ինքնատիպ քաղաքական գործիչ է, խարիզմատիկ առաջնորդ, որը օբյեկտիվորեն վայելում է որոշակի, բայց, միեւնույն ժամանակ, բազմաթիվ ընտրողների աջակցությունը: Առաջնորդ, ով, ի տարբերություն ներկայիս իշխանությունների, կապեր էր ստեղծում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ` հետխորհրդային տարածքի եւ դրա սահմաններից դուրս քաղաքական ուժերի հետ: Մի մարդ, ով ինչ-որ կերպ ստեղծեց գործնական պրակտիկ կառավարման համակարգ եւ աշխատանք տվեց շատ ընտանիքների: Իսկ իր բարեգործական ծրագրերի շրջանակում օգնեց հսկայական թվով քաղաքացիների: Նա առաջ մղեց հանրապետական մարզաձեւերը: Թվում է, թե գովերգում եմ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարին, բայց, իմ կարծիքով, բոլոր այս փաստերը օբյեկտիվ են: Իհարկե, մեդալի երկրորդ կողմն էլ կա: Նա իր կապիտալը ստեղծել է դժվարին ժամանակահատվածում եւ այսօր օբյեկտիվորեն հարուստ է: Առհասարակ հետխորհրդային տարածքում հարուստ մարդկանց շատ չեն սիրում: Ահա թե ինչու նրա տան խուզարկումներից արված տեսանյութով պարզապես փորձում էին գրգռել մարդկանց, թե ահա մեքենաները, ահա քանդակները, ահա նկարները եւ լողավազանը: Տեսեք, թե որքան շքեղ է նա ապրում: Դե, ապրում է էլի, հետո՞Նա կարող էր հարյուր անգամ դուրս բերել իր ակտիվները եւ փախչել երկրից: Շատ հարուստ հայեր, ի դեպ, հենց այդպես էլ արեցին: Բայց նա մնաց, չի փախել, եւ նրա թիմն ու ընտրողները կանգնած են նրա հետեւում: Նա պատասխանատվություն է զգում այդ բոլոր մարդկանց համար ու միայն թեկուզ դրա համար արժանի է որոշակի հարգանքի: Ծառուկյանն իշխանության համար հարմար չէ եւ հենց այդ պատճառով էլ դառնում է ճնշումների զոհ: Նախկինում Հայաստանում բոլորը վստահ էին, որ պատգամավորական մանդատներ ստանում են Բաղրամյան 26-ի հավանությամբ եւ այսօր էլ բազմիցս ՀՀ վարչապետը խոսում է խորհրդարանական ընտրությունների տոտալ կոռուպցիայի, կաշառքի եւ կեղծիքների մթնոլորտի մասին, ուրեմն` եկեք քննարկենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտնվել խորհրդարանում:

Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր. Արմեն Աշոտյանը` Նիկոլին

Հայկական մամուլում ակտիվորեն տարածվում են լուրեր այն մասին, որ Ռուսաստանը սատարում է հայ ընդդիմադիր ուժերին, այդ թվում` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ըստ Ձեզ` ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Իսկ ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի դիրքորոշումը այս իրավիճակում: Ձեզ համար գուցե մեծ գաղտնիք չեմ բացում, բայց Ռուսաստանում իշխող կուսակցությունը «Եդինայա Ռոսիան» («Միացյալ Ռուսաստանը») է, իսկ Հայաստանում գործող կուսակցություններից «Եդինայա Ռոսիայի» գործընկերը հանդիսանում է հենց «Բարգավաճ Հայաստանը»: Այս համատեքստում վերջինի քաղաքական հետապնդումները կարո՞ղ է մտահոգություն առաջացնել, գուցեեւ առաջացնում է: Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին քաղաքականությանը եւ խստորեն պահպանում է միջազգային նորմերը: Բայց սա չի ժխտում այն փաստը, որ ԲՀԿ-ի դեմ հարձակումներով իշխանությունները Մոսկվայի հետ երկկողմ հարաբերություններում մեծացնում են թյուրըմբռնումն ու տարակուսանքների աստիճանը:

Նիկոլ Փաշինյանը BBC-ի «HardTalk» հաղորդման այսօրվա հյուրն է

«ՆՄԱՆ ԹԱՔՆՎԱԾ ՍՑԵՆԱՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՆՄԱՆ ԵՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ»

ՀՀ իշխանությունները մի քանի ամիս առաջ նախաձեռնել էին Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել, բայց այն չեղարկվեց կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Իսկ այժմ հարցը լուծել են ՀՀ Ազգային ժողովում, ըստ որի, իշխանությունը ազատվում է իր համար ոչ ցանկալի ՍԴ անդամներից: Անդրադառնալով հանրաքվեին` մեզ հետ զրույցում նախկինում Դուք հույս էիք հայտնել, որ այն «չի թաքցնում որոշակի խմբի կամքով դատական համակարգը ստորադասելու ցանկություն»: Ինչպե՞ս կգնահատեք այսօր ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 276-ով

Իմ մտահոգություններն, ավաղ, իրականություն դարձան: Ինչպես արդեն նշեցի, պարզապես, օգտագործեցին ստեղծված իրավիճակը: Նրանք թաքնվեցին այդ իրավիճակի հետեւում եւ հարցը լուծեցին «իրար մեջ» մակարդակով: Տեղի ունեցածը պարզ է բոլորի համար, այդ թվում` միջազգային կազմակերպությունների, ինչի մասին բազմիցս նշվել է նաեւ հայկական ԶԼՄ-ներում: Ուղղակի մի կողմից հռչակել ժողովրդավարական սկզբունքին հավատարմություն, իսկ մյուս կողմից նման թաքնված սցենարներ իրականացնելն ավելի շատ նման է ախտորոշման:

Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով

Ի՞նչ կասեք այն մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը միաձայն քվեարկեց այդ փոփոխությունների օգտին:

Իսկ ինչպե՞ս կարող էր գործել խորհրդարանը, երբ իշխող խմբակցության պատգամավորներն իրենց մանդատներով ու իշխանության մեջ հայտնվելու համար պարտական են մեկ մարդու: Հենց այդ մարդուն էլ նրանք լսում են: Ի՞նչ կա այստեղ զարմանալու: Իրենց հավատարմությունն ապացուցեցին առաջնորդին, շատ լավ, բայց այդ մեծամասնության մեջ, ի վերջո, կան նաեւ ընդծված արեւմտամետ դեմոկրատներ: Փաստորեն, երբ հարմար է, նրանք, ըստ երեւույթին, կարող են խաղալ նաեւ ֆարերային տիպի քաղաքականություն:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА