o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է ՄՈՏ 37 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԵՐԿԱԹԻ ՋԱՐԴՈՆ

07.07.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ Է ՄՈՏ 37 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ԵՐԿԱԹԻ ՋԱՐԴՈՆ

«Ստի վերջը» շարքի հաղորդումներից մեկում Միքայել Մինասյանն անդրադարձել էր  Հայաստանից երկաթի ջարդոնի արտահանմանը՝ ներկայացնելով. արտահանելու դեպքում պետք է վճարել 80 000 դրամ` յուրաքանչյուր տոննայի համար: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ջարդոնը բաղկացած է արտահանողի արտադրության մետաղական թափոնից: Եվ ահա, եթե մինչ 2018թ.-ն Հայաստանից տարեկան արտահանվում էր 2-3 հարյուր տոննա ջարդոն (2014 թվականին արտահանվել է 258 տ, 2015-ին չի արտահանվել ընդհանրապես, 2016-ին՝ 283 տ, 2017-ին՝ 289 տ), ապա. «Ամեն ինչ փոխվում է 2018-2019 թվականներին, երբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է 50 000 տոննա մետաղական ջարդոն՝ առանց մուծելու 80 000 դրամ յուրաքանչյուր տոննայի համար»:

Իսկ ի՞նչ պատկեր է մաքսային մարմինների մոտ: Հարցի պատասխանը ստանալու համար ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանից գրավոր հրացմամբ հետաքրքրվեցվինք՝ 2019-2020 թվականների ընթացքում (սրանով պարզ կլինի նաեւ 2018թ. վիճակը) ՀՀ-ից որքա՞ն երկաթի մետաղաջարդոն է արտահանվել, ո՞ր ընկերությունը կամ ընկերություններն են արտահանել, ի՞նչ հիմքով եւ որքա՞ն հարկ են վճարել պետկան բյուջե: Երեկ ստացել ենք գրավոր հարցման պատասխանը, որում մասնավորապես ասվում է. « Տեղեկացվում է, որ ըստ առկա «ՊԵԿ տեղեկատվական բազաների (ըստ ապրանքների հայտարարագրերի եւ ՀՀ կառավարության 28.06.2018թ. 737-Ն որոշման համաձայն ներկայացված վիճակագրական ձեւի) 2019թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունից արտահանվել ԱՏԳ ԱԱ 7204 ծածկագրով 34895.0 տոննա սեւ մետաղների մնացորդներ եւ ջարդոն` 3281.9 մլն դրամ մաքսային արժեքով եւ գանձվել է պետական տուրք` 221.3 մլն դրամ, իսկ 2020թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում` 2053.5 տոննա սեւ մետաղների մնացորդներ եւ ջարդոն` 186.1 մլն դրամ մաքսային արժեքով, գանձվել է պետական տուրք` 118.7 մլն դրամ: Միաժամանակ կից տրամադրվում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազաներում առկա (ըստ ապրանքների հայտարարագրերի եւ ՀՀ կառավարության 28.06.2018թ. 737-Ն որոշման համաձայն տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված վիճակագրական ձեւերի) 2019թ. եւ 2020թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ԱՏԳ ԱԱ 7204 ծածկագրով սեւ մետաղների մնացորդներ եւ ջարդոն արտահանած կազմակերպությունների ցանկը: Տեղեկացվում է նաեւ, որ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները սահմանված են ՀՀ կառավարության 21.11.2003թ. թիվ 1779-Ն որոշմամբ եւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածով»:

Նախ նշենք, որ ըստ ՊԵԿ-ի ներկայացրած ցանկի, մետաղի ջարդոն արտահանել է մոտ 5 տասնյակի չափով ընկերություն, սակայն դեռ պարզել է պետք, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ մասնաբաժին է ունեցել: Ուստի, դեռ մի կողմ թողնենք արտահանողներին: Իսկ ահա արտահանման ծավալները համապատասխանում են պարոն Մ. Մինասյանի ասածներին: 2019թ.-ին արտահանվել է մոտ 35 հազար տոննա, ինչը հուշում է, որ 2018-2019թթ.-ին հնարավոր է, որ արտահանվել է 50 հազար տոննա: Իսկ ահա այս տարվա 5 ամիսներին արտահանման կտրուկ անկում կա՝ ընդամենը մոտ 2 հազար տոննա. երեւի Նիկոլը պատահական չէր սկսել «քչփորել մեքենաների աղբավայրերը»: Կարծես իրականությանը համապատասխանում է վճարների մասին Մ.Մինասյանի պնդումը եւս: Եթե պետք էր յուրաքանչյուր տոննայի համար վճարել 80 հազար դրամ, սակայն 2019թ.-ին 34895.0 տոննա սեւ մետաղների մնացորդների եւ ջարդոնի մաքսային արժեքը գնահատվել է 3281.9 մլն դրամ եւ գանձվել է 221.3 մլն դրամ պետական տուրք, ապա իրոք տարբերությունն ահռելի է: Մեկ հետաքրքիր դրվագ. եթե 2019թ.-ի 34895.0 տոննայի դիմաց գանձվել է 221.3 միլիոն պետտուրք, ապա ինչպե՞ս է 2020թ.-ին մոտ 18 անգամ պակաս արտահանման դեպքում պետտուրքը նվազել հազիվ երկու անգամ՝ կազմելով 118.7 մլն դրամ: Սա չի՞ նշանակում, որ 2019թ.-ին արտահանումն իրականացվել է էականորեն նվազեցված դրույքաչափերով, ինչը եւս համապատասխանում է Մ.Մինասյանի ասածներին:

Կարճ ասած, ՊԵԿ-ից դեռ պարզելու հարցեր  կան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА