o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեզուդ փոխիր, հավատքդ ուրացիր, էլ ինչպես կասես, թե որ ազգից ես. Տ. Կյուրեղ վարդապետ Դավթյան

07.07.2020 18:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լեզուդ փոխիր, հավատքդ ուրացիր, էլ ինչպես կասես, թե որ ազգից ես. Տ. Կյուրեղ վարդապետ Դավթյան

Աբովյանական այս խոսքերը լավագույնս բնութագրվում է լեզվի և կրոնի կարևորությունը ազգային ինքնագիտակցության և ազգապահպանության գործում: Այս աներկբա ճշմարտությունը հասկացել են ոչ միայն Աբովյանը: Ժամանակակիցների համար ևս ազ­գա­պահ­պան­ման հիմ­նա­սյու­ներն են՝ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ ՀՈ­ՂԸ, ՄԱՅ­ՐԵ­ՆԻ ԼԵ­ԶՈՒՆ ԵՎ ԱԶ­ԳԱ­ՅԻՆ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ։ Ե­թե Հայ­րե­նի­քից դուրս ես՝ մի քանի սերունդ հետո դժվար կլի­նի պա­հել ազ­գա­յին ինք­նու­թյունը։ Եթե Հայ­րե­նի­քում ես, սա­կայն լե­զուդ ու կրոնդ այլ են, այլևս ին­չո՞վ ես կառ­չե­լու ազ­գա­յին ար­մատ­նե­րիդ:

​​​​​​​Վերացվում է հավաքների եւ գործադուլների արգելքը

Յուրաքանչյուր ազգի գոյության հիմքում ընկած են վերը նշված երեք իրողությունները և պատահական չէ, որ շատ պետություններ իրենց գաղութարար քաղաքականությունն իրականացրել են՝ սկսելով ազգային դպրոցների փակումով և կրոնի արգելքներով ու հալածանքներով: Այս ամենի վերաբերյալ, գոնե Հայոց պատմության մեջ, դժբախտաբար, փաստերի պակաս չկա, սկսած հեռավոր միջնադարից օտար իշխանություններն արգելել են ազգային դպրոցներն ու հալածել քրիստոնեությունը: Այս քաղաքականությունը մշտապես բնորոշ է եղել բռնատիրական և գաղութարար պետություններին, քանզի հասկացել են, որ հային ոչնչացնելու, մանկուրտ դարձնելու միակ ճանապարհը օտարացումն է ազգայինց, որի կրողներն են հավատքը և լեզուն:

Անշուշտ օտարների կողմից նման քաղաքականությունը սպասելի է և ինչ որ տեղ հասկանալի է, սակայն երբ նմանատիպ գործելաոճը որդեգրում է հայրենի կառավարությունը, այս ամենը վեր է  այլևս բանականության սահմաններից: Թեպետ, ըստ էության, այս ամենն ընկալելի էր ի սկզբանե: Մի քանի նախադեպային օրինակներ միայն՝ «հայրենի կառավարություն»-ը որևէ կերպ հաղորդ չեղավ և անարձագանք թողեց, երբ բռնությամբ հակաեկեղեցականները զավթեցին Հայոց կաթողիկոսների նստավայրը՝ Ս. Էջմիածինը, երբ ոտնձգության իրականացվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի նկատմամբ: Այդ ամենի մասին կառավարությունը պարզապես լռեց, կամ ինչպես երբեմն ձևակերպում են՝ հանցավոր լռության մատնեց: Ի հավելումն այս ամենի պետք է շեշտել նաև, որ այն տաճարները, սրբավայրերը, որտեղ հայը դարեր շարունակ գտել է իր հոգու հանգստությունը, որտեղ «ի խորոց սրտի խոսել է Աստծո հետ», կառավարության ներկայացուցչի կողմից անվանվում է պարզապես հուշարձան:

Սակայն պետք է հիշել, որ Հայ Եկեղեցին իր 1700-ամյա պատմությամբ եղել է անընդմեջ, քանի որ այն Աստվածահաստատ է և ոչ ոք չի կարողացել սասանել Հայ Եկեղեցու հիմքերը, ոչ ոք չի կարողացել հայի վրայից ջնջել քրիստոնեության դրոշմը, քանի որ քրիստոնեությունը հայի մաշկի գույնն է, որից նրան չեն կարող շեղել ոչ հուրը, ոչ սուրը, ոչ հրեշտակները և ոչ մարդիկ:

Տ. ԿՅՈՒՐԵՂ վարդապետ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА